Գլխավոր տեղեկություն
Համար
N 76-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.02.2019-08.05.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.01.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.02.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.02.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

        

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հունվարի 2019 թվականի N 76-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ԳՈՒՅՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N 153-Ն, 2017 թվականի մարտի 30-ի N 426-Ն, 2017 թվականի մայիսի 11-ի N 503-Ն, 2017 թվականի մայիսի 18-ի N 571-Ն որոշումներով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Վայոց ձորի մարզպետարան-ներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցներով ստեղծված և Հայաստանի Հանրապետության համայնքներին նվիրաբերվող գույքի ցանկը՝ համաձայն հավելվածի` նպատակային նշանակությամբ օգտագործելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Վայոց ձորի մարզպետներին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1-ամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան համայնքների ղեկավարների հետ կնքել գույքի` նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով նվիրաբերության պայմանագրեր՝ դրանցում նախատեսելով, որ պայմանագրերի նոտարական վավերացման, ինչպես նաև պայմանագրերից բխող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` համայնքների միջոցների հաշվին:

3. Առաջարկել համապատասխան համայնքների ղեկավարներին գազամատակարարման օբյեկտների մասով, սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գործընթացի ավարտից հետո «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքել համապատասխան գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագրեր:

        

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

     

2019 թ. փետրվարի 12

Երևան

         

             

         

Հավելված

ՀՀ կառավարության 2019 թվականի

հունվարի 31-ի N 76-Ա որոշման

       

Ց Ա Ն Կ

     

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

      

NN
ը/կ

Մարզի անվանումը

Օբյեկտի անվանումը

Կառույցի արժեքը (հազ. դրամ)

1.

Արագածոտն

Արագածոտնի համայնքի խմելու ջրի ներքին վերանորոգում

3,181.2

Սուսերի համայնքի փողոցային լուսավորության կառուցում

1,572.0

Վերին Բազմաբերդի համայնքի փողոցային լուսավորության կառուցում

3,360.0

Դավթաշենի համայնքի փողոցային լուսավորության կառուցում

2,706.0

Հարթավանի փողոցային լուսավորության կառուցում

2,736.0

Քուչակի փողոցային լուսավորության կառուցում

3,672.0

Աղձքի համայնքի փողոցային լուսավորության կառուցում

2,000.4

Նոր Ամանոսի համայնքի փողոցային լուսավորության կառուցում

2,010.0

2.

Գեղարքունիք

Կարմիրգյուղի համայնքի գազատարի ներքին ցանցի կառուցում

18,922.0

Վաղաշենի համայնքի «Օստներ» կոչվող նորակառույց թաղամասի գազիֆիկացում

13,410.0

Լիճքի համայնքի տնամերձերի ոռոգման ցանցի կառուցում

38,490.0

Սեմյոնովկայի համայնքի արտաքին լուսավորության ցանցի կառուցում

3,574.0

Կարճաղբյուրի համայնքի արտաքին լուսավորության ցանցի կառուցում

4,971.0

3.

Լոռի

Հագվիի հանդիսությունների սրահ

31,819.4

Օձունի համայնքի 31-րդ փողոցի կոյուղագիծ

19,046.8

Հաղպատի խմելու ջրագծի ներքին ցանց

21,354.2

Ալավերդիի համայնքի Սանահին թաղամասի գազաֆիկացում

6,160.5

Արջուտի համայնքի փողոցների լուսավորության համակարգ

4,995.2

Վահագնի համայնքի սելավատար

6,399.6

4.

Կոտայք

Քասախի համայնքի նոր թաղամասի գազիֆիկացում

11,310.0

Արամուսի համայնքի նոր թաղամասի գազիֆիկացում

9,776.0

Լեռնանիստի համայնքի փողոցային լուսավորության անցկացում

6,277.0

Սոլակի համայնքի փողոցային լուսավորության անցկացում

6,277.0

Աբովյանի համայնքի արտաքին ջրահեռացման համակարգի կառուցում

29,588.0

5.

Վայոց ձոր

Ելփինի համայնքի փողոցային լուսավորություն

2,843.0

Աղավնաձորի համայնքի մեկ թաղամասի գազաֆիկացման ընդլայնում

7,066.0

Թառաթումբի համայնքի ներհամայնքային ճանապարհների փլվածքի հատվածում հենապատերի կառուցում

8,676.0

Նոր Ազնաբերդի համայնքի ոռոգման ջրագծի կառուցում

3,812.0

Զառիթափի համայնքի ոռոգման ջրագծի կառուցում

9,211.0

Զառիթափի համայնքում խաղահրապարակի կառուցում

4,175.6

Խնձորուտի համայնքում խաղահրապարակի կառուցում

2,544.4

Բարձրունիի համայնքում խաղահրապարակի կառուցում

2,623.6

Սերսի համայնքում խաղահրապարակի կառուցում

1,736.8

               

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան