Գլխավոր տեղեկություն
Համար
N 78-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (02.03.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.03.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 մարտի 2019 թվականի N 78-Ա

 

«ՋԵՐՄԻԿ ԱՆԿՅՈՒՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ` «ՋԵՐՄԻԿ ԱՆԿՅՈՒՆ» ԽՄԲԱՅԻՆ ՏՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Ջերմիկ անկյուն» հիմնադրամի կողմից իրականացվող` 3,161,248 դրամ արժողությամբ, «Ջերմիկ անկյուն» խմբային տների ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Ջերմիկ անկյուն» հիմնադրամի (ՀՎՀՀ` 01242562) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի ( «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի) հետ (ՀՎՀՀ` 00046317) 2009 թվականի մարտի 1-ին կնքված` N Կ 012 0309.7867 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազի մատակարարում` 1,012,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02655115) 2017 թվականի նոյեմբերի 25-ին կնքված` N 01-0017-2 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 165,356 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի ( «ԱրմենՏել» ՓԲԸ-ի) հետ (ՀՎՀՀ` 02500052) 2009 թվականի փետրվարի 20-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 84,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01520882) 2014 թվականի դեկտեմբերի 3-ին կնքված` N 262051 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 345,523 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «էՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00930884) 2018 թվականի հոկտեմբերի 6-ին կնքված` N Կ 01-0184 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գազասպառման կենցաղային համակարգի տեխնիկական սպասարկման և հրահանգավորման ծառայությունների մատուցում՝ 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում (2 անգամ)` 31,490 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

6) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00046317) 2018 թվականի հունիսի 21-ին կնքված` N 051061812265 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազի մատակարարում` 1,012,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02655115) 2018 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված` N 7-188-0-0-40 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում խմելու ջրի մատակարարման ծառայությունների մատուցում` 165,356 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

8) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01520882) 2018 թվականի հունիսի 28-ին կնքված` N 0227445 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի փետրվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 345,523 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Ջերմիկ անկյուն» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

         

2019 թ. մարտի 1

Երևան

 

   

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2019 թ.

մարտի 1-ի N 78-Ա

որոշման

 

ԾՐԱԳԻՐ

      

«ՋԵՐՄԻԿ ԱՆԿՅՈՒՆ» ԽՄԲԱՅԻՆ ՏՆԵՐԻ

   

1.

Ծրագրի նպատակը

«Ջերմիկ անկյուն խմբային տների» ծրագրի նպատակն է՝ միայնակ, խնամքի կարիք ունեցող հաշմանդամների կենսապահովման նվազագույն պայմանների և կացարանի ապահովումը:

2.

Ծրագիրը բարեգործական որակելու նպատակը

Ծրագրի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, օգտվել հարկային գծով արտոնություններից:

3.

Բարեգործը

«Ջերմիկ անկյան բարեկամներ» ինկորպորացիա, հասցե` ԱՄՆ, 1037, Արիզոնա 85280

4.

Ծրագիրը կատարողը

 Ծրագիրն իրականացվում է «Ջերմիկ անկյուն» հիմնադրամի կողմից
Հասցե` ք. Երևան, Սիլիկյան թաղ., 4-րդ փող., 1-ին նրբ., 14/16-1 տուն , ՀՎՀՀ 01242562

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Ծրագիրն իրականացվում է Հայաստանում` Երևանի Աջափնյակ վարչական շրջանում (Սիլիկյան թաղ., 4-րդ փող., 1-ին նրբ., 14/16-1 տուն) և Կոտայքի մարզում (Առինջ գյուղ, 20 փ. 6 տուն), բնագավառը` սոցիալական:

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 3 161 248 (երեք միլիոն հարյուր վաթսունմեկ հազար երկու հարյուր քառասունութ) դրամ` առանց ավելացված արժեքի հարկի:

7.

Բարեգործություն ստացողը

1) «Ջերմիկ անկյուն» խմբային տան, որը գործում է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղ., 4-րդ փող., 1-ին նրբ., 14/16-1 տուն հասցեում, բնակիչներն են` 18 տարին լրացած, հատուկ կրթահամալիրներն ավարտած, մտավոր և ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անձինք:
Ներկայումս խմբային տանը բնակվում է 14 երիտասարդ (5 տղա և 9 աղջիկ), որոնք տեղափոխվել են ք. Կապանի թիվ 3 և Փարաքարի թիվ 2 կրթահամալիրներից:
2) «Ջերմիկ անկյուն» խմբային տան, որը գործում է Կոտայքի մարզի Առինջ գյուղի 20 փ. 6 տուն հասցեում, բնակիչներն են` 18 տարին լրացած, հատուկ կրթահամալիրներն ավարտած, մտավոր և ֆիզիկական սահմանափակումներ ունեցող անձինք:
Ներկայումս խմբային տանը բնակվում է 8 երիտասարդ (4 տղա և 4 աղջիկ), որոնք տեղափոխվել են ք. Կապանի թիվ 3 կրթահամալիրից:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագրի իրականացման ժամկետն է` 2019 թ. հունվարի 1-ից մինչև 2019 թ. դեկտեմբերի 31-ը (շարունակելի):

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

 «Ջերմիկ անկյուն» խմբային տան, որը գործում է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղ., 4-րդ փող., 1-ին նրբ., 14/16-1 տուն հասցեում, գործունեության ընթացքում կատարվում են կոմունալ վճարումներ, որի տարեկան հաշվարկը կազմում է 1638369 (մեկ միլիոն վեց հարյուր երեսունութ հազար երեք հարյուր վաթսունինը) դրամ (առանց ավելացված արժեքի հարկի) որից` գազ՝ 1012000 դրամ, ջուր՝ 165356 դրամ, էլեկտրաէներգիա՝ 345523 դրամ, հեռախոսակապ՝ 84000 դրամ, գազի սպասարկում՝ 31490 դրամ: Ծրագրի շրջանակներում միջոցառումները նախատեսվում է իրականացնել 01.01.2019-31.12.2019 ընկած ժամանակահատվածում:
«Ջերմիկ անկյուն» խմբային տան, որը գործում է Կոտայքի մարզի Առինջ գյուղի 20 փ. 6 տուն հասցեում, գործունեության ընթացքում կատարվում են կոմունալ վճարումներ, որի տարեկան հաշվարկը կազմում է 1522879 (մեկ միլիոն հինգ հարյուր քսաներկու հազար ութ հարյուր յոթանասունինն) դրամ (առանց ավելացված արժեքի հարկի), որից` գազ՝ 1012000 դրամ, ջուր՝ 165356 դրամ, էլեկտրաէներգիա՝ 345523 դրամ:
Ծրագրի շրջանակներում միջոցառումները նախատեսվում է իրականացնել 01.01.2019-31.12.2019 ընկած ժամանակահատվածում:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ակնկալվում է հարկային արտոնություն ստանալ հետևյալ գործարքների մասով`

1) Պայմանագիր՝ կնքված գազի (01.03.2009 թ.-անժամկետ), որի միջին տարեկան ծախսը կազմում է 9200 խմ. (1012000 դրամ` առանց ԱԱՀ-ի), էլեկտրաէներգիայի (03.12.2014 թ. -անժամկետ), որի միջին տարեկան ծախսը կազմում է 9817 կՎտ/ժ (345523 դրամ` առանց ԱԱՀ-ի), հեռախոսակապի (20.02.2009 թ.-անժամկետ), որի միջին տարեկան ծախսը կազմում է 84000 դրամ` առանց ԱԱՀ –ի և ջրի (25.11.2017 թ.-անժամկետ), որի միջին տարեկան ծախսը կազմում է 1140 խմ (165356 դրամ` առանց ԱԱՀ-ի) սպասարկման գրասենյակների մատակարարման և սպասարկման դիմաց վճարների, գազի մատակարարման և սպասարկման (06.10.2018թ.-3 տարի ժամկետով ), որի տարեկան ծախսը կազմում է 31 490 դրամ` առանց ԱԱՀ-ի:

2) Պայմանագիր՝ կնքված գազի (21.06.2018 թ.-անժամկետ), որի միջին տարեկան ծախսը կազմում է 9200 խմ (1012000 դրամ` առանց ԱԱՀ-ի), էլեկտրաէներգիայի (28.06.2018 թ. -անժամկետ), որի միջին տարեկան ծախսը կազմում է 9817 կՎտ/ժ (345523 դրամ` առանց ԱԱՀ-ի) և ջրի (10.12.2018 թ.-անժամկետ), որի միջին տարեկան ծախսը կազմում է 1140 խմ (165356 դրամ` առանց ԱԱՀ-ի) սպասարկման գրասենյակների մատակարարման և սպասարկման դիմաց վճարների:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

 Անմիջականորեն շահառուների սպառմանը չուղղված ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է համագործակցել Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Երևան քաղաքապետարանի, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի, Կոտայքի մարզպետարանի, Առինջ համայնքի վարչական շրջանի և հասարակական ու միջազգային կազմակերպությունների հետ: Ինչպես նաև նախատեսվում է համագործակցություն սոցիալական աջակցության տարածքային մարմինների հետ՝ շահառուների ընտրության շրջանակներում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

«Ջերմիկ անկյուն» հիմնադրամը պարբերաբար հաշվետվություն է ներկայացնում դոնոր կազմակերպությանը:

● Ծրագրի ավարտից հետո հաշվետվություն կներկայացվի նաև ՀՀ կառավարության 2003 թ.-ի հունվարի 16–ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով՝ լիազորված մարմնին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան