Գլխավոր տեղեկություն
Համար
N 96-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.02.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.02.27/15(1468) Հոդ.131
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
15.02.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.02.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.02.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 փետրվարի 2019 թվականի N 96-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 10-Ի N 792-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 23-րդ հոդվածին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի «Ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը սահմանելու մասին» N 792-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝

 1) 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4-րդ ենթակետով.

«4) եթե ժամկետային աշխատանքային պայմանագրով պաշտոն զբաղեցնող անձը մասնակցել է տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար անցկացված մրցույթին և հարցազրույցի փուլը հաղթահարած միակ մասնակիցը չէ:».

2) 16-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17-րդ կետով.

«17. Վերակազմակերպման և (կամ) կառուցվածքային փոփոխության ժամանակ քաղաքացիական ծառայողի առաջխաղացման դեպքում քաղաքացիական ծառայողի հետ սույն կարգով սահմանված ձևին համապատասխան, քաղաքացիական ծառայության պաշտոնից ազատման օրը կնքվում է քաղաքացիական ծառայության նոր պաշտոնի համար ժամկետային աշխատանքային պայմանագիր՝ առանց սույն կարգի 6-րդ կետով նախատեսված հայտարարություն հրապարակելու:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. փետրվարի 19
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան