ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հունվարի 2019 թվականի N 70-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. 2019 թվականի հունվարի 30-ից մինչև փետրվարի 1-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Քյոլն և Բեռլին) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Նիկոլ Փաշինյանինը, Վահե Հովհաննիսյանինը, Ալեքսանդր Մխիթարյանինը, Վլադիմիր Կարապետյանինը, Ծովինար Համբարձումյանինը, Վերգինե Ասլանյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Վահե Հակոբյանինը, Սոֆյա Նավասարդյանինը, Կարեն Ազատյանինը, Արման Շահինյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման, հուշանվերների ձեռքբերման և թարգմանչական ծառայությունների հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Զոհրաբ Մնացականյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին, իսկ Դավիթ Ղամբարյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.
3) Գևորգ Մովսեսյանինը, Հովհաննես Վարդանյանինը, Ղազար Ղազարյանինը, Գարիկ Գրիգորյանինը, Գրիգորի Առաքելյանինը, Արթուր Գասպարյանինը և՝ պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.
4) Հրաչյա Ստեփանյանի և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գիշերավարձը և օդանավակայաններում սպասարկման ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին՝ համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
(4-րդ կետը փոփ., լրաց. 29.01.19 N 78-Ա)
5. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին:
6. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2019 թվականի հունվարի 30-ին՝ Երևան-Քյոլն, հունվարի 31-ին՝ Քյոլն-Բեռլին և փետրվարի 1-ին՝ Բեռլին-Երևան երթուղով:
7. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին՝ աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշված չվերթների կազմակերպման հարցում:
8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
9. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել պատվիրակության՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. հունվարի 25 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2019 թ. հունվարի 25-ի N 70-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-ԻՑ ՄԻՆՉԵՎ ՓԵՏՐՎԱՐԻ 1-Ը ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Պաշտոնական պատվիրակություն Ն. Փաշինյան - ՀՀ վարչապետ Ա. Հակոբյան - ՀՀ վարչապետի տիկին Զ. Մնացականյան - ՀՀ արտաքին գործերի նախարար Ա. Սմբատյան - Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վ. Հովհաննիսյան - ՀՀ վարչապետի խորհրդական Ա. Մխիթարյան - ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու Վ. Կարապետյան - ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Ծ. Համբարձումյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դ. Ղամբարյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության պետարարողակարգի ծառայության պաշտոնական այցերի բաժնի պետ Վ. Ասլանյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության Տ. Մեհրաբյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և Վ. Հակոբյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի Ս. Նավասարդյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի Ա. Շահինյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր Կ. Ազատյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր Հ. Ստեփանյան - թարգմանիչ (համաձայնությամբ) Գ. Մովսեսյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող Հ. Վարդանյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող Գ. Գրիգորյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող Ղ. Ղազարյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող Գ. Առաքելյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող Ա. Գասպարյան - ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ Մ. Խաչատրյան - Հայաստանի հանրային հեռուստաընկերության Ա. Անդրեասյան - Հայաստանի հանրային հեռուստաընկերության Զ. Հարոյան - «Արմենիա» հեռուստաընկերության թղթակից Ա. Գզիրյան - «Արմենպրես» լրատվական գործակալության Վ. Հակոբյան - «Շանթ» հեռուստաընկերության թղթակից Գ. Թոսունյան - «Սիվիլնեթ» լրատվական գործակալության թղթակից
(հավելվածը խմբ. 29.01.19 N 78-Ա)
(25.01.2019 թ.-01.02.2019 թ.)
և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ
հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր
մասնագետ
բաժնի գլխավոր մասնագետ (26.01.2019 թ.-01.02.2019 թ.)
խորհրդական, կառուցվածքային ստորաբաժանումներում
առանձին գործառույթներ համակարգող
(26.01.2019 թ. -01.02.2019 թ.)
(26.01.2019 թ. -01.02.2019 թ.)
թղթակից (համաձայնությամբ)
օպերատոր (համաձայնությամբ)
(համաձայնությամբ)
թղթակից (համաձայնությամբ)
(համաձայնությամբ)
(համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.01.2019, N 78-Ա | 30.01.2019, N 70-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|