Գլխավոր տեղեկություն
Համար
N 58-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.01.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
21.01.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.01.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

21 հունվարի 2019 թվականի N 58-Ա

         

ՌԱՖԱՅԵԼ ՋՐԲԱՇՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով՝

1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, բեմադրիչ Ռաֆայել Ջրբաշյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել համապատասխան առաջարկություն հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:

     

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

     

2019 թ. հունվարի 21

Երևան

       

  

       

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

հունվարի 21-ի N 58-Ա

որոշման

     

ա ն հ ա տ ա կ ա ն   Կ Ա Զ Մ

     

ՌԱՖԱՅԵԼ ՋՐԲԱՇՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

       

Ն. Ղարիբյան

- ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող (հանձնաժողովի նախագահ)

   

Կ. Բրուտյան

- ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ

   
Ա. Արզումանյան

- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ

   
Ա. Գիլոյան

- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ

   

Ա. Դավթյան

- ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

   

Տ. Վիրաբյան

- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

   

Ա. Կիրակոսյան

- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

   

Հովնան եպիսկոպոս Հակոբյան

- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)

      

Ա. Սուքիասյան

- «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)

   

Հ. Ղազանչյան

- «Հայաստանի թատերական գործիչների միություն» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)

      
Լ. Արզումանյան

- «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի ռեկտորի պաշտոնակատար (համաձայնությամբ)

        

Ն. Ջրբաշյան

- Ռ. Ջրբաշյանի դուստր (համաձայնությամբ)

   

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան