Գլխավոր տեղեկություն
Համար
N 1546-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.02.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.02.13/11(1464) Հոդ.102
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.12.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.02.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.02.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2018 թվականի N 1546-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 17-Ի N 568-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ կետին, 11-րդ հոդվածի 3-րդ, 6-րդ, 10-12-րդ, 14-րդ, 16-րդ և 18-րդ կետերին, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ, վերաբաշխումներ և լրացումներ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման ցուցանիշներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13 և 14 հավելվածների:

2. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի՝

1) N 16 աղյուսակում ՀՀ արդարադատության նախարարության 08 բաժնի 03 խմբի 02 դասի «Հրատարակչական, տեղեկատվական և տպագրական ծառայություններ» ծրագրի գծով «Տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվող դրամաշնորհի գումարը (հազ. դրամ)» սյունակում «313,899.4» թիվը փոխարինել «314,010.5» թվով, իսկ 09 բաժնի 05 խմբի 02 դասի «ՀՀ արդարադատության նախարարության հատուկ ծառայողների վերապատրաստում և հատուկ ուսուցում» ծրագրի գծով «Տնտեսավարող սուբյեկտներին տրամադրվող դրամաշնորհի գումարը (հազ. դրամ)» սյունակում «313,464.6» թիվը փոխարինել «238,253.4» թվով.

2) N 17 աղյուսակում «8,658,003.0» և «5,100,000.0» թվերը համապատասխանաբար փոխարինել «8,698,003.0» և «5,140,000.0» թվերով.

3) N 21-12 աղյուսակում «Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին նվիրված գրականություն» տողում «Ծավալը (տպագրական մամուլ)» և «Տպաքանակը (օրինակ)» սյունակներում «15» և «300» թվերը համապատասխանաբար փոխարինել «32» և «500» թվերով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 174-Ն որոշման տեքստային մասի 2-րդ կետում «360,000,000» թիվը փոխարինել «120,000,000» թվով.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մարտի 22-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 304-Ն որոշման տեքստային մասի 1-ին կետում և N 1 հավելվածի աղյուսակներում «39618.7» թիվը փոխարինել «20,618.7» թվով.

3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 400-Ն որոշումը լրացնել նոր՝ N 7 հավելվածով՝ համաձայն N 11 հավելվածի.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 419-Ն որոշման տեքստային մասի 1-ին կետում և NN 1 և 2 հավելվածների աղյուսակներում «79,561.3» թիվը փոխարինել «49,561.3» թվով.

5) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 499-Ն որոշման հավելվածի աղյուսակում «(154,600.9)» և «154,600.9» թվերը համապատասխանաբար փոխարինել «(154,600.8)» և «154,600.8» թվերով.

6) ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի «Հորիզոն-2020. հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիր (2014-2020)» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2018 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 568-Ն որոշումը.

7) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի մայիսի 24-ի «Պետական եկամուտների կոմիտեի «Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ» արտաբյուջետային ֆոնդի օգտագործման ուղղություն սահմանելու, Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 577-Ն որոշման տեքստային մասի 2-րդ կետը «միջոցներից» բառից հետո լրացնել «հարկային» բառով, «Այլ եկամուտներ» բառերը փոխարինել «Հարկային եկամուտներ» բառերով.

8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու, բնապահպանության նախարարությանը և անտառային կոմիտեին գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 643-Ն որոշման N 3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 12 հավելվածի.

9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 841-Ն որոշման տեքստային մասի 2-րդ կետում, 3-րդ կետի 2-րդ ենթակետում «119,362.8» և «60,004.0» թվերը փոխարինել «9,362.8» թվով.

10) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 904-Ն որոշման տեքստային մասի 1-ին կետում և N 1 հավելվածի աղյուսակներում «120,000.0» թիվը փոխարինել «65,000.0» թվով.

11) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 16-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 905-Ն որոշման տեքստային մասի 1-ին կետում և N 1 հավելվածի աղյուսակներում «408,945.0» թիվը փոխարինել «383,945.0» թվով.

12) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի անձնակազմի նյութական խրախուսում» ծրագրի գծով արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2018 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 975-Ն որոշման N 6 հավելվածի աղյուսակում «6.5.2» թիվը փոխարինել «6.5.3» թվով.

13) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1041-Ն որոշման տեքստային մասի 1-ին կետում և N 1 հավելվածի աղյուսակներում «109,296.0» թիվը փոխարինել «75,296.0» թվով.

14) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու և փաստացի ցանված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների համար պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1042-Ն որոշման տեքստային մասի 2-րդ կետում և N 1 հավելվածի աղյուսակում «Այլ անհատույց հատկացումներ ֆիզիկական անձանց` բացառությամբ իրավաբանական անձանց միջոցով նշված գումարների հատկացման դեպքերի» բառերը համապատասխանաբար փոխարինել «Այլ նպաստներ բյուջեից» և «Պահուստային միջոցներ» բառերով.

15) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1134-Ն որոշման N 7 հավելվածի աղյուսակից հանել «Պետական տուրք, ընդամենը» տողը.

16) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի «Հարկային ծառայության մարմնի համակարգի և մաքսային ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդ» ծրագրի օգտագործման ուղղություն սահմանելու, Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 1205-Ն որոշման 2-րդ կետը «միջոցներից» բառից հետո լրացնել «հարկային» բառով.

17) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և գումար հատկացնելու մասին» N 1206-Ն որոշման 3-րդ կետը «միջոցներից» բառից հետո լրացնել «հարկային» բառով, «Այլ եկամուտներ» բառերը փոխարինել «Հարկային եկամուտներ» բառերով.

18) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 1-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և գնման գործընթացը սահմանելու մասին» N 1213-Ն որոշման 1-ին կետում «36,000.0» թիվը փոխարինել «11,005.8» թվով.

19) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի «2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք` Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1241-Ն որոշման տեքստային մասի 1-ին կետում և N 2 հավելվածի աղյուսակներում «2,707,144.2» թիվը փոխարինել «2,567,144.2» թվով.

20) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1261-Ն որոշման NN 1, 2, 3 և 4 հավելվածների աղյուսակներում «(51083.6)» և «(30210.4)» թվերը համապատասխանաբար փոխարինել «(51,083.7)» և «(30,210.3)» թվերով.

21) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը գումար հատկացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 1291-Ն որոշման տեքստային մասի 1-ին կետում և N 1 հավելվածի աղյուսակներում «270,858.3», «95,449.6» և «175,408.7» թվերը համապատասխանաբար փոխարինել «190,858.3», «60,449.6» և «130,408.7» թվերով.

22) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում և փոփոխություններ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացում կատարելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1327-Ն որոշման տեքստային մասի 5-րդ կետը «միջոցներից» բառից հետո լրացնել «հարկային» բառով, «Այլ եկամուտներ» բառերը փոխարինել «Հարկային եկամուտներ» բառերով, իսկ 6-րդ կետում «2018 թվականի հունվարի 1-ին առկա մնացորդից» բառերը փոխարինել «Իրավախախտումների համար գործադիր, դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից» բառերով, «Այլ եկամուտներ» բառերից հետո լրացնել «իրավախախտումների համար գործադիր, դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից մուտքերին» բառերով.

23) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի «Պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագիր (Երևան քաղաքի Ադոնցի փողոցի NN 4 և 4/3 հասցեներում (Արաբկիրի վարչական շրջան) կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրներ)» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2018 թվականի նախահաշիվը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 1338-Ն որոշման N 7 հավելվածի աղյուսակում «5.9» և «5.9.11» թվերը համապատասխանաբար փոխարինել «5.7» և «5.7.17» թվերով.

24) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության արտաբյուջետային ֆոնդի օգտագործման ուղղություն սահմանելու, Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» N 1432-Ն որոշման՝

ա. տեքստային մասի 1-ին կետում «եկամուտները» բառը փոխարինել «դեֆիցիտը» բառով և 2-րդ կետում «Այլ եկամուտներ» բառերը փոխարինել «2.3. Ելքերի ֆինանսավորմանն ուղղվող ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդի միջոցներ» բառերով,

բ. NN 1 և 2 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն NN 13 և 14 հավելվածների,

գ. N 6 հավելվածն ուժը կորցրած ճանաչել.

25) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 13-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1449-Ն որոշման տեքստային մասի 2-րդ կետում «11060.0» թիվը փոխարինել «11,060.1» թվով.

26) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Վայոց ձորի մարզպետարաններին գումար հատկացնելու մասին» N 1492-Ն որոշման տեքստային մասի 1-ին կետի 4-րդ ենթակետում «50,449» թիվը փոխարինել «50,449.6» թվով.

27) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1530-Ն որոշման տեքստային մասի 1-ին կետում «Այլ ընթացիկ դրամաշնորհներ պետական կառավարման հատվածին» բառերը փոխարինել «Ընթացիկ դրամաշնորհներ պետական կառավարման հատվածին» բառերով.

28) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Գումար հատկացնելու մասին» N 1547-Ա որոշման տեքստային մասում «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» բառերը փոխարինել «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`

1) «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 1 աղյուսակի և նույն հավելվածի մյուս աղյուսակների ցուցանիշների միջև տեխնիկական բնույթի անհամապատասխանությունների առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը կազմելիս՝ առաջնորդվել նշված հավելվածի N 1 աղյուսակով.

2) սույն որոշման ընդունումից հետո բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող պետական կառավարման մարմինների կողմից միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների աջակցությամբ իրականացվող «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում չնախատեսված որևէ դրամաշնորհային և (կամ) վարկային ծրագրի գծով հաշվետվություն ներկայացնելու դեպքում Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվության ծրագրային ցուցանիշներում կատարել համապատասխան փոփոխություններ և (կամ) լրացումներ` կատարված փաստացի վճարումների չափով:

5. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված բյուջետային հատկացումների գլխավոր կարգադրիչ հանդիսացող մարմինների ղեկավարներին` ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով (այդ թվում՝ նաև սույն որոշմամբ), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման (այսուհետ, սույն կետում` N 1717-Ն որոշման) 3-րդ կետի 3-րդ ենթակետով տրված իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության համաձայնությամբ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեում կատարված վերաբաշխումների, փոփոխությունների և լրացումների արտացոլումն իրենց կողմից ղեկավարվող մարմինների` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն սահմանված կարգով ներկայացվող Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունների համապատասխան ծրագրային ցուցանիշներում: Ընդ որում, N 1717-Ն որոշման N 5 հավելվածի և նույն որոշման այլ հավելվածների միջև ֆինանսական ցուցանիշների գծով տեխնիկական բնույթի անհամապատասխանությունների առկայության դեպքում, Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը կազմելիս՝ առաջնորդվել N 1717 -Ն որոշման N 5 հավելվածով, իսկ ոչ ֆինանսական ծրագրային ցուցանիշներ և գնումների պլանի ցուցանիշներ սահմանված չլինելու դեպքում` նշված հաշվետվություններում նախատեսել նաև ոչ ֆինանսական ծրագրային ցուցանիշները և գնումների պլանի ցուցանիշները:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. փետրվարի 8

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1546-Ն որոշման

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1546-Ն որոշման

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1546-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1546-Ն որոշման

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1546-Ն որոշման

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1546-Ն որոշման

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1546-Ն որոշման

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1546-Ն որոշման

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1546-Ն որոշման

 

Հավելված N 10

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1546-Ն որոշման

 

Հավելված N 11

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1546-Ն որոշման

 

«Հավելված N 7

ՀՀ կառավարության 2018 թվականի

ապրիլի 12-ի N 400-Ն որոշման»

 

Հավելված N 12

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1546-Ն որոշման

 

«Հավելված N 3

ՀՀ կառավարության 2018 թվականի

հունիսի 1-ի N 643-Ն որոշման»

 

Հավելված N 13

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1546-Ն որոշման

 

«Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 13-ի N 1432-Ն որոշման»

 

Հավելված N 14

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1546-Ն որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 13-ի N 1432-Ն որոշման»

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան