Գլխավոր տեղեկություն
Համար
N 419-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (14.02.2019-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.04.23/33(1391).1 Հոդ.582.3
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.04.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
16.04.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 ապրիլի 2018 թվականի N 419-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում տեխնիկայի, փրկարարական միջոցների, գույքի և սարքավորումների պահպանության համար առաջին փուլով իրականացվելիք նորոգման աշխատանքների համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանն ինն ամսում հատկացնել 49,561.3 հազ. դրամ, որից՝ առաջին կիսամյակում՝ 31,349.2 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով), այդ թվում՝

1) 22 դարպասով տեխնիկայի շվաքարանի նորոգման աշխատանքների համար՝ առաջին կիսամյակում` 31,349.2 հազ. դրամ.

2) 15 դարպասով տեխնիկայի շվաքարանի նորոգման աշխատանքների համար՝ ինն ամսում` 48,212.1 հազ. դրամ:

(1-ին կետը փոփ. 27.12.18 N 1546-Ն)

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
 վարչապետի պաշտոնակատար

Կ. Կարապետյան

   

2018 թ. ապրիլի 16

Երևան

 

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

ապրիլի 12-ի N 419-Ն որոշման

(հավելվածը փոփ. 27.12.18 N 1546-Ն)

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

ապրիլի 12-ի N 419-Ն որոշման

(հավելվածը փոփ. 27.12.18 N 1546-Ն)

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2018 թվականի

ապրիլի 12-ի N 419-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.12.2018, N 1546-Ն 14.02.2019, N 419-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան