Գլխավոր տեղեկություն
Համար
N 322-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.03.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 30.03.2019
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.03.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

        

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 մարտի 2019 թվականի N 322-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 742-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 742-L որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝

 1) հավելվածի 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 21-րդ ենթակետով.

 «21) գիտատեխնիկական ապահովման և գյուղատնտեսական գործունեության խորհրդատվական ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ».

2) նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող գիտական և գյուղատնտեսությանն աջակցության կենտրոնների համակարգման բաժինը վերակազմավորել գիտության և խորհրդատվության վարչություն հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման.

 3) ստեղծել գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչություն աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում.

 4) այդ կապակցությամբ՝

 ա. որոշման 31-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «8) գիտության և խորհրդատվության վարչություն»,

 բ. որոշման 32-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին ենթակետով.

 «3.1) գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչություն»:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

      

2019 թ. մարտի 28

Երևան