ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունվարի 2019 թվականի N 47-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. 2019 թվականի հունվարի 20-24-ը Շվեյցարիայի Համադաշնություն (Ցյուրիխ, Դավոս) և 2019 թվականի հունվարի 24-25-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների։
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղումների մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա:
3. Ռուսաստանի Դաշնություն գործուղվող կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանին:
4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Շվեյցարիայի Համադաշնություն (Ցյուրիխ, Դավոս) և Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ օդանավակայանների պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Նիկոլ Փաշինյանինը, Մհեր Գրիգորյանինը, Արսեն Գասպարյանինը, Հրաչյա Թաշչյանինը, Ալեքսանդր Մխիթարյանինը, Մանվել Ավետիսյանինը, Արմեն Խաչատրյանինը, Վահե Հակոբյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Կարեն Ազատյանինը, Արման Շահինյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Լևոն Մինասյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.
3) Գևորգ Մովսեսյանինը, Ղազար Ղազարյանինը, Հովհաննես Վարդանյանինը, Կարեն Վանյանինը, Գարիկ Գրիգորյանինը, Արտակ Նիգոյանինը, Արթուր Գասպարյանինը և Վահագն Աբգարյանինը՝ պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթներ՝ 2019 թվականի հունվարի 20-ին՝ Երևան-Ցյուրիխ, հունվարի 24-ին՝ Ցյուրիխ-Մոսկվա, իսկ հունվարի 25-ին՝ Մոսկվա-Երևան երթուղով:
6. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին՝ աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթների կազմակերպման հարցում:
7. Հատուկ ինքնաթիռի չվերթների կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հունվարի 17 Երևան |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2019 թ. հունվարի 17-ի N 47-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 20-24-Ը ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարական ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Պաշտոնական պատվիրակություն | |
Ն. Փաշինյան |
- ՀՀ վարչապետ |
Ա. Գասպարյան |
- ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական |
Հ. Թաշչյան |
- ՀՀ վարչապետի օգնական |
Ա. Մխիթարյան |
- ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու |
Լ. Մինասյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ |
Մ. Ավետիսյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ |
Ա. Խաչատրյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալի պաշտոնակատար |
Կ. Ազատյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր |
Ա. Շահինյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր |
Տ. Մեհրաբյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ |
Անվտանգություն |
|
Գ. Մովսեսյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող |
Ղ. Ղազարյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող |
Հ. Վարդանյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող |
Կ. Վանյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող |
Գ. Գրիգորյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող |
Ա. Նիգոյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող |
Ա. Գասպարյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2019 թ. հունվարի 17-ի N 47-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-25-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ կառավարական ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Պաշտոնական պատվիրակություն | |
Ն. Փաշինյան |
- ՀՀ վարչապետ |
Մ. Գրիգորյան |
- ՀՀ փոխվարչապետ |
Վ. Տողանյան |
- ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան |
Ա. Գասպարյան |
- ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական |
Հ. Թաշչյան |
- ՀՀ վարչապետի օգնական |
Ա. Մխիթարյան |
- ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու |
Լ. Մինասյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ |
Մ. Ավետիսյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ |
Ա. Խաչատրյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի |
Վ. Հակոբյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ (23.01.2019 թ.-26.01.2019 թ., 26.01.2019 թ.՝ մեկնում Բեռլին) |
Կ. Ազատյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր |
Ա. Շահինյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր |
Տ. Մեհրաբյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ |
Անվտանգություն |
|
Գ. Մովսեսյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող |
Հ. Վարդանյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող |
Գ. Գրիգորյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող |
Ա. Նիգոյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող |
Ա. Գասպարյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող |
Կ. Վանյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող |
Ղ. Ղազարյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող |
Վ. Աբգարյան |
- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|