Գլխավոր տեղեկություն
Համար
N 1119-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (29.12.2018-06.06.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
04.10.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.10.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.10.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
23.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հոկտեմբերի 2017 թվականի N 1119-Ա

 

«ԵՐԵՎԱՆԻ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1262-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 8-ի N 657-Ն որոշման N 1 հավելվածի 26-րդ կետին համապատասխան՝

1. Հաստատել «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 24-ի «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1064-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1262-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. հոկտեմբերի 4
Երևան

 

   

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

հոկտեմբերի 4-ի N 1119-Ա

որոշման

    

Կ Ա Զ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ Վ. ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԼԵԶՎԱՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

Ա. Անափիոսյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Ս. Կարաբեկյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարի խորհրդական

Տ. Գալստյան

- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Ա. Պապոյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ

Ռ. Սուքիասյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ

Մ. Յավրումյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի կոմիտեի նախագահի տեղակալ

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

Ա. Մխիթարյան

- «Փարիզ» հյուրանոցի ՄՌԿ ղեկավար (համաձայնությամբ)

Ն. Կոստանդյան

- Կոմիտասի թանգարան-ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)

Լ. Կորկոտյան

- Մայքրոսոֆթ Հայաստանի տնօրեն (համաձայնությամբ)

Վ. Մնացականյան

- Հայկական գորգի ազգային կենտրոնի նախագահ (համաձայնությամբ)

Տ. Հակոբյան

- Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ)

Ս. Մկրտչյան

- ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, Երևանի ավագանու անդամ (համաձայնությամբ)

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

Է. Ավագյան

- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի գերմաներենի ամբիոնի դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու

Ս. Ասատրյան

- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մանկավարժության և լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու

Մ. Աբրահամյան

- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռուսաց և սլավոնական լեզուների ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու

Կ. Հայրապետյան

- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի փիլիսոփայության և պատմության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու

Ռ. Սանդուխչյան

- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի դասախոս

Լ. Նուրիջանյան

- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի անգլերենի ամբիոնի դասախոս

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

Մ. Նազարյան

- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի սոցիալական գիտությունների և սերվիսի ֆակուլտետի մագիստրատուրայի 2-րդ կուրսի ուսանող

Ս. Դաղենց

- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող

Է. Վասոյան

- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի կրթության և մասնագիտական մանկավարժության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի

Լ. Խուրշուդյան

- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի ռուսաց և օտար լեզուների ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող

Մ. Արշակյան

- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի թարգմանության և միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող

Վ. Մկրտչյան

- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի թարգմանության և միջմշակութային հաղորդակցման ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող

(հավելվածը խմբ. 28.12.18 N 1691-Ա)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան