Գլխավոր տեղեկություն
            
            
        
                
                
                
                
                
                
                
                
                    Ակտի տիպ
                    Base act (11.11.2004-till now)
                 
                
                
                
                
                
                
                    Սկզբնաղբյուր
                    ՀՀՊՏ 2004.11.10/62(361) Հոդ.1275
                 
                
                
                
                    Ընդունող մարմին
                    ՀՀ կառավարություն
                 
                
                
                
                    Ընդունման ամսաթիվ
                    21.10.2004
                 
                
                
                
                    Ստորագրող մարմին
                    ՀՀ վարչապետ
                 
                
                
                
                    Ստորագրման ամսաթիվ
                    27.10.2004
                 
                
                
                
                    Վավերացնող մարմին
                    ՀՀ Նախագահ
                 
                
                
                
                    Վավերացման ամսաթից
                    03.11.2004
                 
                
                
                
                    Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
                    11.11.2004
                 
                  «Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 նոյեմբերի 2004 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 
21 հոկտեմբերի 2004 թվականի N 1475-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1930-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24-ի N 1930-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
որոշման N 1 հավելվածի 141-րդ և 142-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
 
| « | 
| Միջոցառման անվանումը | Նպատակը | Կատարողը | Ժամկետը |  
| 141. «Ապահովագրական պահուստների տեսակները, դրանց ձևավորման և
 տեղաբաշխման կարգը հաստատելու
 մասին» ՀՀ կառավարության որոշման
 նախագիծը ՀՀ կառավարություն
 ներկայացնելը
 | ՀՀ կառավարության 2003 թ. հունիսի 17-ի N 691-Ա
 որոշմամբ հավանության
 արժանացած ծրագրի
 4.2.3-րդ կետի ութերորդ
 պարբերության պահանջի
 կատարման ապահովում
 | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
 նախարարություն
 | 2004 թ. դեկտեմբերի
 3-րդ
 տասնօրյակ
 |  
| 142. «Ապահովագրական ընկերությունների գործունեության
 հիմնական տնտեսական նորմատիվների
 չափը, ձևավորման և հաշվարկման
 կարգը հաստատելու մասին» ՀՀ
 կառավարության որոշման նախագիծը
 ՀՀ կառավարություն ներկայացնելը
 | ՀՀ կառավարության 2003 թ. հունիսի 17-ի N 691-Ա
 որոշմամբ հավանության
 արժանացած ծրագրի
 4.2.3-րդ կետի ութերորդ
 պարբերության պահանջի
 կատարման ապահովում
 | ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի
 նախարարություն
 | 2004 թ.դեկտեմբերի
 3-րդ
 տասնօրյակ
 |  | »: | 
 
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| Հայաստանի Հանրապետությանվարչապետ
 | Ա. Մարգարյան | 
| 2004 թ. հոկտեմբերի 27
 Երևան
 |  |