Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 168
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
05.12.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.12.2017
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

5 դեկտեմբերի 2017 թվականի

թիվ 168

քաղ. Մոսկվա

 

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆՆ ԱՌՆՉՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՅՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԸ, ՈՐՈՆՔ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՍՏԱՆԱԼ, ԵՎ ԱՅԴ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 80-րդ հոդվածի 4-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել, որ «Արտաքին և փոխադարձ առևտրի կարգավորման ժամանակ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից ձևակերպվող, այդ թվում՝ արգելքների և սահմանափակումների պահպանումը հաստատելու նպատակով մաքսային գործառնությունների իրականացման դեպքում ներկայացվող փաստաթղթերի տվյալների բազաների օգտագործում» ընդհանուր գործընթացի շրջանակներում տեղեկատվական փոխգործակցություն իրականացնելիս Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինները կարող են ստանալ տրամադրված համապատասխանության սերտիֆիկատների և Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի (Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի) պահանջներին արտադրանքի համապատասխանության վերաբերյալ գրանցված հայտարարագրերի, միասնական ձևով համապատասխանության սերտիֆիկատների և համապատասխանության վերաբերյալ հայտարարագրերի տրամադրմամբ համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա՝ արտադրանքի միասնական ցանկում ներառված արտադրանքի մասով տրամադրված համապատասխանության սերտիֆիկատների և համապատասխանության վերաբերյալ գրանցված հայտարարագրերի (այսուհետ՝ համապատասխանության հավաստմանն առնչվող փաստաթղթեր) մասին տեղեկություններ՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ նշված ընդհանուր գործընթացը գործողության մեջ դնելը նախատեսող կարգադրությունն ուժի մեջ մտնելուց հետո։

2. Հաստատել կից ներկայացվող՝ համապատասխանության հավաստմանն առնչվող փաստաթղթերի վերաբերյալ այն տեղեկությունների կազմը, որոնք Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների մաքսային մարմինները կարող են ստանալ, և այդ տեղեկությունների ստացման կարգը։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ ԵՆ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2017 թվականի դեկտեմբերի 5-ի

թիվ 168 որոշմամբ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան