Գլխավոր տեղեկություն
Համար
N 565-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Incorporation (16.02.2019-21.03.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 07.06.2018
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
25.05.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.05.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 մայիսի 2018 թվականի N 565-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱԿԱՐԳՎՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԵՐԻՆ ՀԱՆՁՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 152-րդ հոդվածի 2-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով և 8-րդ հոդվածի 3-րդ մասով՝

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերի կողմից համակարգվող՝ Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեության ոլորտները՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ՝

1) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերն իրավասու են իրենց համակարգման ոլորտներին վերաբերող կոնկրետ հարցերով գրավոր և բանավոր հանձնարարություններ տալ Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի աշխատողներին.

2) Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերը Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ կարող են իրենց համակարգման ոլորտների շրջանակից դուրս հանձնարարություններ տալ Հայաստանի Հանրապետության կառավարության անդամներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարներին և Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի աշխատողներին։

(2-րդ կետը փոփ. 12.02.19 N 117-Լ)

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2018 թ. մայիսի 25

Երևան

    

  

      

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

մայիսի 25-ի N 565-Լ

որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱԿԱՐԳՎՈՂ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանը համաձայնեցնում, ներդաշնակեցնում և համակարգում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունն իրեն վերապահված հետևյալ առանձին ոլորտներում՝

1) տարածքային կառավարում, էներգետիկ ենթակառուցվածքներ, տրանսպորտ, ճանապարհներ, բնական պաշարներ, ջրային ոլորտ, աղբահանություն, պետական գույքի կառավարում.

2) բնապահպանություն.

3) տնտեսական զարգացում և գյուղատնտեսություն.

4) կապ և տեղեկատվական տեխնոլոգիաներ.

5) միջուկային անվտանգություն.

6) վիճակագրություն.

7) քաղաքաշինություն.

8) անշարժ գույքի կադաստր.

9) բարեգործություն, այդ թվում՝ բարեգործական ծրագրեր.

10) Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի, նախարարական կոմիտեների և դրանցում քննարկվող փաստաթղթերի նախապատրաստման աշխատանքներ:

2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը համաձայնեցնում, ներդաշնակեցնում և համակարգում է Հայաստանի Հանրապետության կառավարության գործունեությունն իրեն վերապահված հետևյալ առանձին ոլորտներում՝

1) ֆինանսական և բյուջետային քաղաքականության հարցեր, այդ թվում` ոլորտային ծրագրերի և միջոցառումների ֆինանսավորման մասով.

2) հարկային բարեփոխումներ.

3) արտաքին տնտեսական կապեր, միջազգային առևտրի հարցեր, միջկառավարական հանձնաժողովների աշխատանքներ.

4) միջազգային ֆինանսավարկային կառույցների, այդ թվում՝ Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Ասիական զարգացման բանկի հետ աշխատանքներ.

5) միջազգային տարածաշրջանային կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության, Եվրոպական միության, ԱՄՆ զարգացման գործակալության, Անկախ պետությունների հետ համագործակցության շրջանակներում իրականացվող աշխատանքներ և ծրագրեր.

6) ռազմավարությունների քաղաքականությունների մշակում, բարեփոխումներ, այդ թվում՝ պետական կառավարման համակարգի.

7) օրենսդրության գնահատման և կարգավորման քաղաքականություն, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հետ աշխատանքներ.

8) հակակոռուպցիոն քաղաքականություն.

9) հանրային ծառայություն:

(հավելվածը փոփ., լրաց. 18.07.18 N 975-Լ, խմբ. 12.02.19 N 117-Լ)

      

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան