Գլխավոր տեղեկություն
Համար
N 164-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (21.03.2019-05.03.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.03.15/13(468) Հոդ.297
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.02.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.02.2006
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
28.02.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.03.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 փետրվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 փետրվարի 2006 թվականի N 164-Ն

«ՈՌՈԳՈՒՄ-ՋՐԱՌ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12, 18, 20, 22, 24, 25 և 68-րդ հոդվածները, ինչպես նաև ոռոգման ոլորտի բարեփոխումների ծրագրերով նախատեսված գործընթացների արդյունավետ կազմակերպումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12, 18, 22 և 25-րդ հոդվածներին համապատասխան` «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպել առանձնացման ձևով՝ ստեղծելով «Սևան-Հրազդանյան-ջրառ», «Ախուրյան-Արաքս-ջրառ», «Դեբետ-Աղստև-ջրառ» և «Որոտան-Արփա-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունները:

2. Սահմանել, որ «Սևան-Հրազդանյան-ջրառ», «Ախուրյան-Արաքս-ջրառ», «Դեբետ-Աղստև-ջրառ», «Որոտան-Արփա-ջրառ» և «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունների կանոնադրական կապիտալների չափերը ձևավորվում են բաժանիչ հաշվեկշռին համապատասխան:

3. «Սևան-Հրազդանյան-ջրառ», «Ախուրյան-Արաքս-ջրառ», «Դեբետ-Աղստև-ջրառ» և «Որոտան-Արփա-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունների` պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված մյուս լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին:

(3-րդ կետը փոփ. 28.02.19 N 169-Ն)

4. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20, 24 ու 25-րդ հոդվածներին և 68-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան` «Ոռոգում-ջրառ» և «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերությունները վերակազմակերպել միացման ձևով՝ «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունը միացնելով «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերությանը:

5. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Սևան-Հրազդանյան-ջրառ», «Ախուրյան-Արաքս-ջրառ», «Դեբետ-Աղստև-ջրառ», «Որոտան-Արփա-ջրառ» և «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերությունների բաժանիչ հաշվեկշռի, միացման պայմանագրի և փոխանցման ակտի կազմման ու հաստատման աշխատանքների կատարումը, դրանց համապատասխան սահմանել նշված ընկերությունների կանոնադրական կապիտալների չափերը և հաստատել դրանց կանոնադրությունները.

բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Սևան-Հրազդանյան-ջրառ», «Ախուրյան-Արաքս-ջրառ», «Դեբետ-Աղստև-ջրառ», «Որոտան-Արփա-ջրառ» և «Ոռոգում» փակ բաժնետիրական ընկերությունների գույքային իրավունքների պետական գրանցումը` իրենց միջոցների հաշվին:

6. Սահմանել, որ`

ա) «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ծառայությունների մատուցման արդյունքում առաջացած դեբիտորական և կրեդիտորական պարտքերը ենթակա չեն հաշվեգրման «Սևան-Հրազդանյան-ջրառ», «Ախուրյան-Արաքս-ջրառ», «Դեբետ-Աղստև-ջրառ» և «Որոտան-Արփա-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունների հաշվեկշիռներին.

բ) «Սևան-Հրազդանյան-ջրառ», «Ախուրյան-Արաքս-ջրառ», «Դեբետ-Աղստև-ջրառ» և «Որոտան-Արփա-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությունները «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերության «Սևան-Հրազդանյան-ջրառ», «Ախուրյան-Արաքս-ջրառ», «Դեբետ-Աղստև-ջրառ», «Որոտան-Արփա-ջրառ» մասնաճյուղերից համապատասխան ընկերություններին փոխանցվող ոչ մրցակցային ջրամատակարարման համակարգերի օգտագործման իրավունքների իրավահաջորդներն են:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2006 թ. փետրվարի 23
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.02.2020, N 213-Ն 05.03.2020, N 164-Ն
28.02.2019, N 169-Ն 21.03.2019, N 164-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան