Գլխավոր տեղեկություն
Համար
N 1672-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.12.2018-31.05.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
26.12.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
26.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2018
Ուժը կորցնելու ամսաթիվ
27.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

       

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

26 դեկտեմբերի 2018 թվականի N 1672-Ա

  

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետի`

1. Ոռոգման համակարգի արդյունավետությունն ապահովելու, այլ ջրօգտագործողների, այդ թվում՝ փոքր հիդրոէլեկտրակայանների շահագործման, դրանց կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և Հայաստանի էլեկտրական ցանցեր առաքման գործընթացում արձանագրված անհամապատասխանությունների հանգամանքները խորությամբ և ծավալուն ուսումնասիրելու, հնարավոր խախտումները հայտնաբերելու և այդ կապակցությամբ անհրաժեշտ օրենքով սահմանված համապատասխան միջոցներ ձեռնարկելու՝ ջրառի հետ կապված խնդիրները կարգավորելու, իրականացվելիք գործողությունների ժամանակացույց, ճանապարհային քարտեզ ներկայացնելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 5-ի «Աշխատանքային խումբ ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 1177-Ա որոշումը։

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

       

2018 թ. դեկտեմբերի 26

Երևան

      

  

  

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թվականի

դեկտեմբերի 26-ի N 1672-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

    

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

    

Ս. Պապիկյան

- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)

   

Ի. Գաբայան

- Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի նախագահ

   

Հ. Գուլյան

- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարի օգնական

   

Վ. Ռաֆայելյան

- Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ (համաձայնությամբ)

   

Ա. Բաղդասարյան 

- Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հողերի օգտագործման և մելիորացիայի վարչության պետ

   

Ս. Աղինյան

- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի զարգացման և մոնիթորինգի վարչության պետ (համաձայնությամբ)

Ա. Մխիթարյան

- Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ

   

Ա. Խաչատրյան

- Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավական ակտերի փորձաքննության գործակալության պետի տեղակալ

Դ. Ստեփանյան

- Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության էներգետիկայի վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ

   

Ա. Քոչարյան

- Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի շինարարության և գիտատեխնիկական նորմավորման վարչության շինարարության և գնագոյացման մեթոդաբանության բաժնի պետ

   

Լ. Ազիզյան

- Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոմետ ծառայության տնօրենի տեղակալ

   

Ն. Բակունց

- Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)

   

Ա. Գևորգյան

- Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ջրերի, մթնոլորտի, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վարչության ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժնի ավագ պետական տեսուչ

       

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
26.06.2020, N 749-Ա 27.06.2020, N 1672-Ա
17.07.2019, N 952-Ա 18.07.2019, N 1672-Ա
30.05.2019, N 642-Ա 31.05.2019, N 1672-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան