ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
25 հունվարի 2019 թ. |
թիվ 03-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՁՈՒԿ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 47-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ձկնորսության և ձկնաբուծության մասին» Ձև 1-ՁՈՒԿ (ամսական) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ձկնորսության և ձկնաբուծության մասին» Ձև 1-ՁՈՒԿ (ամսական) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի ««Ձկնորսության և ձկնաբուծության մասին» Ձև թիվ 1-Ձուկ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 47-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի ապրիլի 1-ից:
Նախագահ` |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի հունվարի 25-ի թիվ 03-Ն որոշման |
Տողի համարը |
Ցուցանիշի անվանումը |
Հաշվետու ամսում, |
Հաշվետու ամսում, |
Ա |
Բ |
1 |
2 |
1. |
Կատարվել է որս, ընդամենը |
||
2. |
այդ թվում` ձկան |
||
3. |
խեցեմորթների |
||
4. |
այլ |
||
5. |
Որսվածից իրացվել է, ընդամենը |
||
6. |
այդ թվում` ձուկ |
||
7. |
խեցեմորթներ |
||
8. |
այլ |
||
9. |
Բուծվել է, ընդամենը |
x | |
10. |
այդ թվում` ձուկ |
x | |
11. |
խեցեմորթներ |
x | |
12. |
այլ |
x | |
13. |
Բուծվածից իրացվել է, ընդամենը |
||
14. |
այդ թվում` ձուկ |
||
15. |
խեցեմորթներ |
||
16. |
այլ |
17. Աշխատողների միջին տարեկան թվաքանակը ________ մարդ (ցուցանիշը լրացվում է տարին մեկ անգամ՝ դեկտեմբեր ամսվա վիճակագրական հաշվետվությունում)
Ղեկավար` |
____________________________ |
_______________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ)` |
____________________________ |
_______________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
« ___ »______________20___թ. |
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի հունվարի 25-ի թիվ 03-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՁԿՆՈՐՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՁԿՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 1-ՁՈՒԿ (ԱՄՍԱԿԱՆ)
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Ձկնորսության և ձկնաբուծության մասին» Ձև 1-ՁՈՒԿ (ամսական) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են ռեսպոնդենտները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
4. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտե` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ՝ հաշվետու տարվա համապատասխան ամսվա համար:
5. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
6. «Կատարվել է որս` ընդամենը» թիվ 1 տողում, ըստ համապատասխան սյուների, լրացվում են հաշվետու ամսում ներքին քաղցրահամ ջրերում ապրող ձկների, խեցեմորթների (խեցգետին), ջրիմուռների և այլ նմանատիպ արտադրանքի որսի վերաբերյալ տվյալները:
7. Թիվ 1 տողից` 2, 3 և 4 տողերում, ըստ համապատասխան սյուների, առանձնացվում են որսված ձկան, խեցեմորթների և այլ ձկնամթերքի վերաբերյալ համապատասխան տվյալները:
8. «Որսվածից իրացվել է, ընդամենը» թիվ 5 տողում, ըստ համապատասխան սյուների, լրացվում են թիվ 1 տողում`«Կատարվել է որս, ընդամենը» լրացված ցուցանիշից միայն իրացված (ձկան, խեցեմորթների և այլ ձկնամթերքի) ծավալների վերաբերյալ տվյալները:
9. Թիվ 5 տողից` 6, 7 և 8 տողերում, ըստ համապատասխան սյուների, առանձնացվում են ձկան, խեցեմորթների և այլ ձկնամթերքի միայն իրացված ծավալների վերաբերյալ տվյալները:
10. «Բուծվել է, ընդամենը» թիվ 9 տողի միայն առաջին սյունակում լրացվում է ձկնաբուծարանների և ձկների կլիմայավարժեցման, ձկնամելիորատիվ աշխատանքների, նորածին մանրաձկների, մանր ծովախեցգետինների արտադրության, ջրիմուռների և այլ նմանատիպ արտադրանքի աճեցման գործունեության հետ կապված ծառայությունների ընդամենը արժեքը:
11. Թիվ 9 տողից` 10, 11 և 12 տողերի միայն առաջին սյունակում առանձնացվում են ձկան, խեցեմորթների և այլ ձկնամթերքի վերաբերյալ համապատասխան տվյալները:
12. «Բուծվածից իրացվել է, ընդամենը» թիվ 13 տողում, ըստ համապատասխան սյուների, լրացվում են թիվ 9 տողում՝ «Բուծվել է, ընդամենը» լրացված ցուցանիշից՝ բուծված ձկան, խեցեմորթների և այլ ձկնամթերքի, միայն իրացված ծավալների վերաբերյալ տվյալները:
13. 13 տողից` 14, 15 և 16 տողերում, ըստ համապատասխան սյուների, առանձնացվում են ձկան, խեցեմորթների և այլ ձկնամթերքի միայն իրացված ծավալների վերաբերյալ տվյալները:
14. Աշխատողների միջին տարեկան թվաքանակի ցուցանիշը լրացվում է տարեկան մեկ անգամ՝ դեկտեմբեր ամսվա հաշվետվությունում:
15. Աշխատողների միջին տարեկան թվաքանակը լրացվում է հաշվետու տարվա համար: Աշխատողների թվաքանակում ներառվում են անորոշ կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող վարձու աշխատողները:
16. Աշխատողների միջին տարեկան թվաքանակը որոշվում է՝ հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին բաժանելով:
17. Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30(31))-ը, փետրվարի համար՝ 28(29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով: Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների գումարը 2-ի բաժանելով: