Գլխավոր տեղեկություն
Համար
N 1550-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.12.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.12.2018
Ստորագրող մարմին
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
27.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2018 թվականի N 1550-Ա

   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1401-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «ԱՐՄԵՆԻԱՆ ՀԵԼԻՔՈՓԹԵՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1401-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`

1) հավելվածը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2-րդ կետով.

       

«

2.

8802 11 0003

Ուղղաթիռ

Airbus

H125,

քաղաքա-

ցիական

Հիմնական բնութագիրը՝ անձնակազմ/ ուղևորներ 1+5

թռիչքի տվյալները՝

թռիչքի հեռավորությունը՝ 634 կմ,

առավելագույն արագությունը՝ 287 կմ/ժ,

կրեյսերական արագությունը՝ 253 կմ/ժ,

խնայողական արագությունը՝ 220 կմ/ժ,

թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 7010 մ

ընդհանուր չափսերը՝

առավելագույն թռիչքային քաշը՝ 2250 կգ,

օգտակար բեռնվածությունը՝ 1075 կգ,

ուժային սարքավորումը՝

Մոդել ARRIEL 2D,

քանակը՝ 1,

թռիչքի հզորությունը՝ 632 ԿՎ,

կրեյսերական քարշուժը՝ 543 ԿՎ

լիցքավորման տարողունակությունը՝

վառելիքի բաքի տարողունակությունը՝ 540 լ

հատ

1

Ֆրանսիա

1,168,802,100.00

».

      

2) հավելվածի «ԸՆԴԱՄԵՆԸ» պարբերության մեջ «271,400,000.00» թիվը փոխարինել «1,440,202,100.00» թվով։

    

Հայաստանի Հանրապետության

առաջին փոխվարչապետի

պաշտոնակատար

Ա. Միրզոյան

   

2018 թ. դեկտեմբերի 27

Երևան

    

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան