Գլխավոր տեղեկություն
Համար
N 1533-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (28.12.2018-06.06.2024)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.12.27/95(1453).1 Հոդ.1292.9
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.12.2018
Ստորագրող մարմին
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
27.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2018
Ուժը կորցնելու ամսաթիվ
06.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2018 թվականի N 1533-Ն

 

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ՄԱՍԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՊԱՀԱՆՋՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ) ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՊԱՀԱՆՋՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 510-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ ու 17-րդ հոդվածի 2-րդ մասերին և «Ճարտարապետական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման (բացառությամբ կոնստրուկտորական մասի, ինչպես նաև շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) և քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեությունների լիցենզավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման (բացառությամբ կոնստրուկտորական մասի, ինչպես նաև շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզիայի և լիցենզիայի ներդիրի ձևերը` համաձայն NN 2 և 3 հավելվածների.

3) քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզիայի և լիցենզիայի ներդիրի ձևերը` համաձայն NN 4 և 5 հավելվածների:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի ապրիլի 7-ի «Քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 2-ի N 778-Ն ու N 779-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 510-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի պաշտոնակատար

Ա. Միրզոյան


2018 թ. դեկտեմբերի 27
Երևան

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1533-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ՄԱՍԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՊԱՀԱՆՋՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ) ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՊԱՀԱՆՋՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման (բացառությամբ կոնստրուկտորական մասի, ինչպես նաև շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) և քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեությունների լիցենզիա (այսուհետ` լիցենզիա) ու լիցենզիային կից համապատասխան ներդիր ստանալու համար իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերին (այսուհետ` հայտատու) ներկայացվող պահանջների ու պայմանների հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի 1-ին կետում նշված անձինք լիցենզիա ստանալու նպատակով կարող են դիմել սույն կարգի 6-րդ կետում նշված, իսկ քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության դեպքում նաև սույն կարգի 7-րդ կետում նշված ինչպես բոլոր ներդիրների, այնպես էլ դրանցից մի քանիսի կամ յուրաքանչյուրի համար: Լիցենզիան տրամադրելիս լիցենզիայի ներդիրում կատարվում է նշում հայցվող ոլորտի վերաբերյալ:

3. Քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման (բացառությամբ կոնստրուկտորական մասի, ինչպես նաև շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) և քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեությունների լիցենզավորման հարաբերությունները կանոնակարգվում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով ու «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով:

4. Քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման (բացառությամբ կոնստրուկտորական մասի, ինչպես նաև շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) և քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեությունների լիցենզիաները տրամադրում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն (այսուհետ` լիցենզավորող մարմին):

5. Հայտատուն կարող է զբաղվել քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման (բացառությամբ կոնստրուկտորական մասի, ինչպես նաև շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) և (կամ) քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեությամբ, եթե նա ստացել է սույն կարգով նախատեսված լիցենզիա և լիցենզիային կից համապատասխան ներդիր:

6. Քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման (բացառությամբ կոնստրուկտորական մասի, ինչպես նաև շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզիային կից տրամադրվում են հետևյալ ներդիրները`

1) բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծային փաստաթղթերի՝ էլեկտրամատակարարման, էլեկտրալուսավորման ներքին և արտաքին ցանցեր.

2) բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծային փաստաթղթերի՝ ջրամատակարարման և ջրահեռացման ներքին և արտաքին ցանցեր.

3) բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների նախագծային փաստաթղթերի՝ օդափոխության, ջեռուցման և օդի լավորակման համակարգեր.

4) տրանսպորտային օբյեկտների նախագծային փաստաթղթերի՝ տրանսպորտային ուղիներ (ավտոմոբիլային ճանապարհներ, երկաթուղային գծեր և օդանավակայաններ).

5) տրանսպորտային օբյեկտների նախագծային փաստաթղթերի՝ տրանսպորտային օբյեկտների արհեստական կառույցներ (կամուրջներ, ուղեանցներ, թունելներ, էստակադներ, հենապատեր և այլն).

6) հիդրոտեխնիկական օբյեկտների նախագծային փաստաթղթերի՝ հիդրոտեխնիկական կառույցներ և համակարգեր.

7) հիդրոտեխնիկական օբյեկտների նախագծային փաստաթղթերի՝ հիդրոմելիորացիա.

8) էներգետիկայի օբյեկտների նախագծային փաստաթղթերի՝ էլեկտրաէներգետիկական համակարգեր.

9) էներգետիկայի օբյեկտների նախագծային փաստաթղթերի՝ ջերմամատակարարման և գազամատակարարման համակարգեր.

10) կապի օբյեկտների նախագծային փաստաթղթերի՝ հեռահաղորդակցության և ազդանշանային համակարգեր.

11) կապի օբյեկտների նախագծային փաստաթղթերի՝ ընդունիչներ, անտենաներ, ուժեղարարներ:

7. Քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության (բացառությամբ շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) գործունեության լիցենզիայի ներդիրները տրամադրվում են սույն կարգի 6-րդ կետում և սույն կետում նշված ներդիրներին համապատասխան՝

1) ճարտարապետաշինարարական փաստաթղթերի ճարտարապետական մաս.

2) ճարտարապետաշինարարական փաստաթղթերի կոնստրուկտորական մաս.

3) քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթղթեր՝ քաղաքաշինական մաս:

 

II. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

8. Հայտատուն լիցենզիա ստանալու համար լիցենզավորող մարմին է ներկայացնում հետևյալ անհրաժեշտ փաստաթղթերը`

1) իրավաբանական անձ հանդիսացող հայտատուները`

ա. լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 1 ձևի՝ նշելով իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

բ. տվյալներ կազմակերպությունում ներգրավված՝ սույն կարգի 6-րդ կետով սահմանված որևէ ոլորտում կամ ոլորտներում գործունեություն իրականացնելու համար առնվազն մեկ մասնագետի մասին` համաձայն N 3 ձևի, իսկ քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության լիցենզիային կից՝ սույն կարգի 7-րդ կետում նշված ներդիր (ներդիրներ) հայցելու դեպքում՝ տվյալներ «Ճարտարապետական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան արտոնագրված մասնագետների մասին՝ սույն կարգի 7-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերում նշված ներդիրների համար՝ համապատասխանաբար առնվազն մեկական ճարտարապետի, 7-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ներդիրի համար՝ առնվազն մեկ ճարտարագետ-կոնստրուկտորի մասին՝ համաձայն N 4 ձևի,

գ. մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում կատարված աշխատանքների ցանկը՝ համաձայն N 5 ձևի,

դ. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը.

2) անհատ ձեռնարկատեր հանդիսացող հայտատուները`

ա. լիցենզիա ստանալու մասին հայտ` համաձայն N 2 ձևի՝ նշելով անունը, հայրանունը, ազգանունը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը, բնակության և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը, որը հայտատուն մտադիր է իրականացնել,

բ. անձնագրի պատճենը,

գ. տվյալներ անհատ ձեռնարկատիրոջ կամ նրա կողմից իրականացվող գործունեության մեջ ներգրավված՝ սույն կարգի 6-րդ կետով սահմանված որևէ ոլորտում կամ ոլորտներում գործունեություն իրականացնելու համար առնվազն մեկ մասնագետի մասին՝ համաձայն N 3 ձևի, իսկ քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության լիցենզիային կից՝ սույն կարգի 7-րդ կետում նշված ներդիր (ներդիրներ) հայցելու դեպքում՝ տվյալներ «Ճարտարապետական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան արտոնագրված մասնագետների մասին՝ սույն կարգի 7-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերում նշված ներդիրների համար՝ համապատասխանաբար առնվազն մեկական ճարտարապետի, 7-րդ կետի 2-րդ ենթակետում նշված ներդիրի համար՝ առնվազն մեկ ճարտարագետ-կոնստրուկտորի մասին՝ համաձայն N 4 ձևի,

դ. մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում կատարված աշխատանքների ցանկը՝ համաձայն N 5 ձևի (բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետի «գ» պարբերությունում նշված արտոնագրված ճարտարապետների և կոնստրուկտորների),

ե. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան պետական տուրքի վճարման անդորրագիրը:

9. Լիցենզիաներն ստանալու համար «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կարգով նախատեսված անհրաժեշտ փաստաթղթերը, հայտատուի հայեցողությամբ, կարող են ներկայացվել նաև էլեկտրոնային համակարգի միջոցով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի N 1283-Ն որոշմամբ սահմանված կարգով:

 

III. ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

10. Լիցենզավորող մարմինը լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին եզրակացություններ տալու նպատակով ստեղծում է լիցենզավորող հանձնաժողով, որի կանոնադրությունը և անհատական կազմը հաստատում է լիցենզավորող մարմինը:

11. Լիցենզավորող հանձնաժողովը լիցենզիա տալու մասին հայտը քննարկում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

12. Լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում և օրենքով սահմանված կարգով:

13. Լիցենզավորող մարմնի կողմից լիցենզիա ստանալու մասին հայտը բավարարվելու դեպքում լիցենզավորող մարմինը հայտատուին տրամադրում է՝

1) քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման (բացառությամբ կոնստրուկտորական մասի, ինչպես նաև շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) լիցենզիա և լիցենզիայի համապատասխան ներդիր (ներդիրներ).

2) քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության լիցենզիա և լիցենզիայի համապատասխան ներդիր (ներդիրներ):

14. Լիցենզավորված անձն իրավունք ունի գործունեություն իրականացնելու միայն լիցենզիային կից տրամադրված ներդիրում (ներդիրներում) նշված ոլորտում (ոլորտներում): Լիցենզիան վերաձևակերպվում է, և լիցենզիայի գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հիմքերով և կարգով:

 

IV. ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՆԵՐԴԻՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԿԱՄ ՆՈՐ ՆԵՐԴԻՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

15. Մասնագետների փոփոխության դեպքում լիցենզավորված անձը մինչև այդ փոփոխությունների կատարումը լիցենզավորող մարմին է ներկայացնում լիցենզիային կից տրամադրված ներդիրի փոփոխության մասին հայտ` համաձայն N 6 ձևի: Հայտին կից ներկայացվում են սույն կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետի «բ» և «գ» կամ 2-րդ ենթակետի «գ» և «դ» պարբերություններով սահմանված փաստաթղթերը:

16. Լիցենզիա ստացած անձինք լիցենզիային կից նախկինում ստացած ներդիրով (ներդիրներով), տվյալ բնագավառում գործունեությունից բացի, սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերով սահմանված այլ ոլորտում (ոլորտներում) գործունեություն իրականացնելու իրավունք ստանալու համար լիցենզավորող մարմին են ներկայացնում համապատասխան ոլորտի (ոլորտների) աշխատանքը (աշխատանքները) իրականացնող պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիր (ներդիրներ) ստանալու մասին հայտ` համաձայն N 7 ձևի: Հայտին կից ներկայացվում են սույն կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետի «բ» և «գ» կամ 2-րդ ենթակետի «գ» և «դ» պարբերություններով սահմանված փաստաթղթերը:

17. Լիցենզավորող մարմինը սույն կարգի 15-րդ կամ 16-րդ կետի համաձայն ստացած հայտը և կից փաստաթղթերն ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին է տրամադրում սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերով սահմանված ոլորտում (ոլորտներում) աշխատանք իրականացնող պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիր (ներդիրներ), եթե ներկայացված հայտը և կից փաստաթղթերը համապատասխանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին ու պահանջներին:

18. Սույն կարգի 15-րդ և 16-րդ կետերով ներկայացված հայտերը մերժվում են, եթե հայտերին կից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն կարգով սահմանված պայմաններին ու պահանջներին:

19. Սույն կարգով սահմանված լիցենզիայի ներդիրի տրամադրման կամ լիցենզիայի ներդիրի փոփոխության մասին հայտը մերժվում է լիցենզավորող մարմնի որոշմամբ:

 

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի
պաշտոնակատար

Ա. Միրզոյան

Ձև N 1

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե

 

___________________________________________________________

(իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը)

___________________________________________________________

(գտնվելու վայրը, հեռախոսահամարը, ֆաքսը)

 

Հ Ա Յ Տ

 

Խնդրում եմ տրամադրել _______________________________________________________

լիցենզիա՝ ստորև ներկայացվող ոլորտում (ոլորտներում) գործունեություն իրականացնելու համար՝

___________________________________________________________________________

(ոլորտը (ոլորտները), որի (որոնց) համար տրամադրվելու է (են) աշխատանքներ իրականացնող

պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիր (ներդիրներ)

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

 

Հայտին կցվում են՝

1) տվյալներ կազմակերպությունում ներգրավված մասնագետի (մասնագետների) և ոլորտի մասին (NN 3 և 4 ձևեր), ինչպես նաև ներգրավվածության վերաբերյալ փաստաթղթերի պատճենները (պայմանագիր, հրաման).

2) մասնագետի դիպլոմի, վերապատրաստման վկայականի, կոչումը հավաստող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև մասնագետի անձնագրի պատճենը.

3) մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում կատարված աշխատանքների ցանկը (N 5 ձև).

ա. հայտարարություն մասնագետի կողմից այլ կազմակերպություններում ներգրավվածության վերաբերյալ.

4) պետական տուրքի վճարման անդորրագիրը.

ա. պետական տուրքի վճարման անդորրագիրը ներկայացվում է լիցենզավորող մարմնի կողմից լիցենզիայի հայտը բավարարվելու մասին տեղեկացումն ստանալուց հետո:

 

ԴԻՄՈՂ

 __________________

 __________________

 __________________

(պաշտոնը)

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 
____ _________ 20__ թ.

 

Ձև N 2

 

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե

 

____________________________________________________________________________

(ֆիզիկական անձի, անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը)

______________________________________________________________________

(բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները)

 

Հ Ա Յ Տ

 

Խնդրում եմ տրամադրել ______________________________________________________ լիցենզիա՝

ստորև ներկայացվող ոլորտում (ոլորտներում) գործունեություն իրականացնելու համար՝

___________________________________________________________________________

(ոլորտը (ոլորտները), որի (որոնց) համար տրամադրվելու է (են) աշխատանքներ իրականացնող պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիր (ներդիրներ)

___________________________________________________________________________

___________________________________________________________________________

 

Հայտին կցվում են`

1) անձնագրի պատճենը.

2) տվյալներ ֆիզիկական անձի, անհատ ձեռնարկատիրոջ կամ նրա կողմից իրականացվող գործունեության մեջ ներգրավված մասնագետի (մասնագետների) և ոլորտի մասին (NN 3 և 4 ձևեր), ինչպես նաև ներգրավվածության վերաբերյալ փաստաթղթերի պատճենները (պայմանագիր, հրաման).

3) մասնագետի դիպլոմի, վերապատրաստման վկայականի, կոչումը հավաստող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև մասնագետի անձնագրի պատճենը.

4) մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում կատարված աշխատանքների ցանկը (N 5 ձև).

ա. հայտարարություն մասնագետի կողմից այլ կազմակերպություններում ներգրավվածության վերաբերյալ.

5) պետական տուրքի վճարման անդորրագիրը.

ա. պետական տուրքի վճարման անդորրագիրը ներկայացվում է լիցենզավորող մարմնի կողմից լիցենզիայի հայտը բավարարվելու մասին տեղեկացումն ստանալուց հետո:

 

 __________________

 __________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

   

 ____ _________ 20 __թ.

 

Ձև N 3

 

Տ Վ Յ Ա Լ Ն Ե Ր

 

____________________________________________________________________

(կազմակերպության անվանումը)

 ____________________________________________________________________

(ֆիզիկական անձի, անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԵՎ ՈԼՈՐՏԻ (ՈԼՈՐՏՆԵՐԻ) ՄԱՍԻՆ

 

NN
ը/կ

Աշխատողի պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը

Կրթությունը

Մասնագի-տությունը

Ոլորտը (ոլորտները)

1

2

3

4

5

         

 __________________________________________

 __________________

 __________________

(կազմակերպության տնօրենի,
ֆիզիկական անձի, անհատ ձեռնարկատիրոջ)

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

     

 _____ _______________ 20 __ թ.

   

 

 Ձև N 4

 

Տ Վ Յ Ա Լ Ն Ե Ր

 

____________________________________________________________________

(կազմակերպության անվանումը)

 ____________________________________________________________________

(ֆիզիկական անձի, անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը)

 

ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ԵՎ ՈԼՈՐՏԻ (ՈԼՈՐՏՆԵՐԻ) ՄԱՍԻՆ

 

NN
ը/կ

Աշխատողի պաշտոնը, անունը, ազգանունը, հայրանունը

Արտոնագրի համարը, տալու ամսաթիվը

Դասը

Ենթադասը

1

2

3

4

5

         

__________________________________________

__________________

__________________

(կազմակերպության տնօրենի,
ֆիզիկական անձի, անհատ ձեռնարկատիրոջ)

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

     

_____ _______________ 20 __ թ.

   

 

 Ձև N 5

 

___________________________________________________________________________

(կազմակերպության անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը)

_____________________________________________________________________________

(լիցենզավորվող սուբյեկտի անվանումը (անունը, ազգանունը)

 

Ց Ա Ն Կ

 

ՆԱԽԿԻՆՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

NN
ը/կ

Աշխատանքի (ծառայության) անվանումը

Կատարման ժամկետը

Աշխատանքային փորձը հավաստող փաստաթղթեր
(պայմանագիր, հանձնման-ընդունման ակտ, գործատուի կողմից տրված հավաստագիր)

1

2

3

4

       

__________________________________________

__________________

__________________

(կազմակերպության տնօրենի,
ֆիզիկական անձի, անհատ ձեռնարկատիրոջ)

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

     

_____ _______________ 20 __ թ.

 

Ձև N 6

 

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե

 

______________________________________________________________________________________________

(ֆիզիկական անձի, անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը)

______________________________________________________________________________________________

(բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները)

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՆԵՐԴԻՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

 Խնդրում եմ փոփոխել ________________________________________________________ լիցենզիային կից տրամադրված N ________________ ներդիրը։

Հայտին կցվում են`

1) տվյալներ կազմակերպությունում (անհատ ձեռնարկատիրոջ մոտ) ներգրավված և ներգրավվող մասնագետի (մասնագետների) մասին (NN 3 և 4 ձևեր), ինչպես նաև ներգրավվածության վերաբերյալ փաստաթղթերի պատճենները (պայմանագիր, հրաման).

2) անձի կողմից իրականացվող գործունեության մեջ ներգրավված մասնագետի (մասնագետների) դիպլոմի, վերապատրաստման վկայականի, կոչումը հավաստող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև մասնագետի անձնագրի պատճենը.

3) մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում կատարված աշխատանքների ցանկը (N 5 ձև).

ա. հայտարարություն մասնագետի կողմից այլ կազմակերպություններում ներգրավվածության վերաբերյալ:

 

__________________

__________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

   

____ _________ 20 __թ.

 

 Ձև N 7

 

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե

 

______________________________________________________________________________________________

(ֆիզիկական անձի, անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը)

_______________________________________________________________________________

(բնակության և գործունեության իրականացման վայրերը, հեռախոսահամարները)

 

Հ Ա Յ Տ

 

ԼԻՑԵՆԶԻԱՅԻՆ ԿԻՑ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՆՈՐ ՆԵՐԴԻՐԻ ՍՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Խնդրում եմ __________________________________________________________________

լիցենզիայի նոր ներդիր՝ ստորև ներկայացվող ոլորտում (ոլորտներում) գործունեություն իրականացնելու համար՝

_________________________________________________________________________________________

(ոլորտը (ոլորտները), որի (որոնց) համար տրամադրվելու է (են) աշխատանքներ իրականացնող պատասխանատու անձանց լիցենզիայի ներդիր (ներդիրներ)

_________________________________________________________________________________________

_________________________________________________________________________________________

_________________________________________________________________________________________

Հայտին կցվում են`

1) տվյալներ անձի կողմից իրականացվող գործունեության մեջ ներգրավված մասնագետի (մասնագետների) և ոլորտի (ոլորտների) մասին (NN 3 և 4 ձևեր), ինչպես նաև ներգրավվածության վերաբերյալ փաստաթղթերի պատճենները (պայմանագիր, հրաման).

2) անձի կողմից իրականացվող գործունեության մեջ ներգրավված մասնագետի (մասնագետների) դիպլոմի, վերապատրաստման վկայականի, կոչումը հավաստող փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև մասնագետի անձնագրի պատճենը.

3) մասնագետի (մասնագետների) կողմից նախկինում կատարված աշխատանքների ցանկը (N 5 ձև).

ա. հայտարարություն մասնագետի կողմից այլ կազմակերպություններում ներգրավվածության վերաբերյալ.

4) պետական տուրքի վճարման անդորրագիրը.

ա. պետական տուրքի վճարման անդորրագիրը ներկայացվում է լիցենզավորող մարմնի կողմից լիցենզիայի հայտը բավարարվելու մասին տեղեկացումն ստանալուց հետո:

 

__________________

__________________

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

   

____ _________ 20 __թ.

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1533-Ն որոշման

 

Ձև

 

Ներմուծեք նկարագրությունը_18671

 

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

 

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ՄԱՍԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՊԱՀԱՆՋՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

________________________

(լիցենզիայի սերիան, համարը)

Տրված է ___________________________________________________________________

 (լիցենզիան տալու օրը, ամիսը, տարեթիվը,

___________________________________________________________________________________

ֆիզիկական անձի, անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը և բնակության վայրը,

___________________________________________________________________________

իրավաբանական անձի անվանումը, գտնվելու վայրը)

 

Գործողության ժամկետը` անժամկետ:

 

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ

 __________________

 __________________

 

ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 Կ. Տ.    

 

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի
պաշտոնակատար

Ա. Միրզոյան

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1533-Ն որոշման

Ձև

 

Ներմուծեք նկարագրությունը_18671

 

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե

 

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ԿՈՆՍՏՐՈՒԿՏՈՐԱԿԱՆ ՄԱՍԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՊԱՀԱՆՋՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա Յ Ի  Ն Ե Ր Դ Ի Ր

________________________

(լիցենզիայի և ներդիրի համարները)

________________________________________________________________________

(ֆիզիկական անձի, անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, կազմակերպության

անվանումը և մասնագետի անձնագրային տվյալները)

________________________________________________________________________

(գործունեության ոլորտը)

________________________________________________________________________

(տալու ամսաթիվը)

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ`

 ԱՆԺԱՄԿԵՏ

 

 ____________________


 ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ

 __________________

 __________________

 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

     

 Կ. Տ.

   
     
 Ներդիրը վավերական է լիցենզիայի առկայության դեպքում:


Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի
պաշտոնակատար

Ա. Միրզոյան

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1533-Ն որոշման

Ձև

 

Ներմուծեք նկարագրությունը_18671

 

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա

 

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՊԱՀԱՆՋՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ)ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

____________________________

(լիցենզիայի սերիան, համարը)

Տրված է ___________________________________________________________________

 (լիցենզիան տալու օրը, ամիսը, տարեթիվը, իրավաբանական անձի անվանումը,

 ______________________________________________________________________________________________

 գտնվելու վայրը, իսկ ֆիզիկական անձի, անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը և բնակության վայրը)

 

Գործողության ժամկետը` անժամկետ:
 

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ

 __________________

 __________________

 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

 Կ. Տ.    


Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի
պաշտոնակատար

Ա. Միրզոյան

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1533-Ն որոշման

Ձև

Ներմուծեք նկարագրությունը_18671

 

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտե

 

ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՊԱՀԱՆՋՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ) ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ

 

Լ Ի Ց Ե Ն Զ Ի Ա Յ Ի  Ն Ե Ր Դ Ի Ր

 

________________________________________

(լիցենզիայի և ներդիրի համարները)

_____________________________________________________________________________

(ֆիզիկական անձի, անհատ ձեռնարկատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը,

կազմակերպության անվանումը և մասնագետի անձնագրային տվյալները)

_____________________________________________________________________________

(գործունեության ոլորտը)

_____________________________________________________________________________

(տալու ամսաթիվը)

 

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ`

 ԱՆԺԱՄԿԵՏ

 

 ____________________

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ

 __________________

 __________________

 

(ստորագրությունը)

(անունը, ազգանունը)

     
 Կ. Տ.    
 

 Ներդիրը վավերական է լիցենզիայի առկայության դեպքում:

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի
պաշտոնակատար

Ա. Միրզոյան