ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
19 դեկտեմբերի 2018 թվականի ք. Երևան |
N 728-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՄՐԱԿՑՎԱԾ ԵՎ ՇԱՐԺԱԿԱՆ ՀԵՌԱԽՈՍԱԿԱՊԻ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՈՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (VAS) ՍԱԿԱԳՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» ենթակետը և 2-րդ կետի «ը» և «իէ» ենթակետերը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել, որ ամրակցված և (կամ) շարժական հեռախոսակապի ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորը ամրակցված և (կամ) շարժական հեռախոսակապի հավելավճարով ծառայություններ մատուցող անձանց հետ կնքվող պայմանագրերի շրջանակում կամ անձամբ ապահովում է, որ հեռախոսազանգի միջոցով մատուցվող հավելավճարով ծառայության սակագնի (խոսակցության րոպեավճարի) վերաբերյալ մինչև հեռախոսակապի հաստատման պահը համապատասխան ձայնային հաղորդագրության միջոցով անվճար տեղեկություններ տրամադրվի հավելավճարով ծառայությունից օգտվող բաժանորդին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի փետրվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ՝ Մ. Սողոմոնյան