ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 դեկտեմբերի 2018 թվականի N 1506-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԱՐՄԱՎԻՐԻ, ԱՐԱՐԱՏԻ, ԼՈՌՈՒ, ՇԻՐԱԿԻ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՅԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզպետարաններին Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 27-ի N 1127-Ն, 2018 թվականի նոյեմբերի 1-ի N 1211-Ն, 2018 թվականի նոյեմբերի 22-ի N 1323-Ն և 2018 թվականի նոյեմբերի 29-ի N 1356-Ն որոշումներով սահմանված հատկացումների շրջանակներում սույն որոշման հավելվածում նշված աշխատանքների գծով համայնքների հետ կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրերում կատարել փոփոխություններ՝ պայմանագրերի գործողության ժամկետ սահմանելով մինչև 2019 թվականի հունիսի 1-ը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. դեկտեմբերի 20 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի N 1506-Ն որոշման |
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Լոռու, Շիրակի ԵՎ Սյունիքի մարզպետարանների ԵՎ համայնքների հետ կնքված համայնքների տնտեսական ԵՎ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրերի ցանկԸ
NN |
Մարզը |
Համայնքը |
Սուբվենցիայի ծրագիրը |
ՀՀ կառավարության որոշում |
ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման չափը |
1. |
Արագածոտն |
Ապարան |
համայնքի 3 քաղաքային զբոսայգիների և պուրակների վերակառուցում |
27.09.2018 թ. |
20,936,000 |
2. |
Կարբի |
«Երեքնուկ» մանկապարտեզի վերանորոգում |
01.11.2018 թ. |
8,600,000 | |
3. |
Մաստարա |
միջոցառումների տան կառուցում |
27.09.2018 թ. |
27,600,000 | |
4. |
Նոր Ամանոս |
համայնքապետարանի շենքի վերանորոգում |
22.11.2018 թ. |
3,160,000 | |
5. |
Արարատ |
Գինեվետ |
համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգում |
29.11.2018 թ. |
4,507,200 |
6. |
Լոռի |
Սպիտակ |
«Սպիտակի երաժշտական դպրոց» կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն «Սպիտակի երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ների շենքերի հիմնանորոգում, էներգախնայողության և ջերմաարդյունավետության միջոցառումների իրականացում |
01.11.2018 թ. |
6,724,800 |
7. |
Սպիտակ |
համայնքում փողոցների արևային մոնոբյուրեղային ֆոտովոլտային 45կվտ և 50կվտ հզորությամբ կայանների կառուցում |
29.11.2018 թ. |
18,440,172 | |
8. |
Տաշիր |
երեխաների զբաղվածության ապահովում |
01.11.2018 թ. |
5,383,344 | |
9. |
Վանաձոր |
փողոցների կապիտալ նորոգում |
01.11.2018 թ. |
39,744,000 | |
10. |
Շիրակ |
Գյումրի |
Մուշ 2/2 թաղամասում կանաչապատված և բարեկարգված հրապարակի ստեղծում |
27.09.2018 թ. |
31,645,080 |
11. |
Ախուրյան |
Կամո բնակավայրում համայնքային կենտրոնի և մանկապարտեզի կառուցում |
22.11.2018 թ. |
19,932,480 | |
12. |
Սյունիք |
Սիսիան |
նախակրթարանների արդիականացում |
29.11.2018 թ. |
16,133,315 |
13. |
Քաջարան |
համայնքում նախադպրոցական կրթության զարգացում |
22.11.2018 թ. |
15,405,000 | |
Ընդամենը |
194,362,831 |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|