Գլխավոր տեղեկություն
Համար
N 1420-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (21.12.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.12.20/71(1084) Հոդ.1231
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.12.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.12.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 դեկտեմբերի 2014 թվականի N 1420-Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԲԱԶԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ` ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՅԴ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1676-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 29.11.18 N 1420-Ն)

 

Հիմք ընդունելով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասը, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը լրաց., փոփ. 29.11.18 N 1420-Ն)

1. Հաստատել`

1) պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի և պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների փոփոխության նպատակով` ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության իրականացման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) պետական ծառայողների աշխատավարձերի չափերի, պետական ծառայողների շարժի և հոսունության, պետական ծառայությունում կրկնվող թափուր աշխատատեղերի (թափուր մնալուց և մրցույթ հայտարարելուց հետո` առնվազն մեկ տարի չհամալրված պաշտոնների) վերլուծության համար անհրաժեշտ տեղեկատվությունը ներկայացնելու ձևերը` համաձայն N 2 հավելվածի:

(1-ին կետը լրաց. 29.11.18 N 1420-Ն)

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին և առաջարկել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահին, անկախ պետական մարմինների և ինքնավար մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին, քննչական մարմինների ղեկավարներին յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ, մինչև յուրաքանչյուր երրորդ տարվա ապրիլի 1-ը, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ ներկայացնել սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված տեղեկատվությունը:

(2-րդ կետը խմբ. 29.11.18 N 1420-Ն)

3. Սահմանել, որ`

1) սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված տեղեկատվությունն առաջին անգամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն է ներկայացվում 2018 թվականին` մինչև 2018 թվականի ապրիլի 1-ը.

2) սույն որոշման N 2 հավելվածով նախատեսված տեղեկատվությունը չի ընդգրկում զինծառայողների, քրեակատարողական ծառայողների և փրկարար ծառայության ծառայողների մասին տվյալները:

4. (կետն ուժը կորցրել է 29.11.18 N 1420-Ն)

5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավարին` պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի և պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների փոփոխության նպատակով` ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության արդյունքների ամփոփմամբ, յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ` մինչև յուրաքանչյուր երրորդ տարվա հոկտեմբերի 1-ը, դրան հաջորդող տարվա պետական միջնաժամկետ ծախսային ծրագրի նախապատրաստման ժամանակ այդ առաջարկությունները քննարկելու նպատակով:

(5-րդ կետը լրաց., փոփ. 29.11.18 N 1420-Ն)

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Եկամտային հարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1676-Ն որոշման N 1 հավելվածի 8-րդ կետի 6-րդ ենթակետը «պաշտոնը» բառից հետո լրացնել «, մասնագիտությունը» բառով:

7. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` մինչև 2015 թվականի ապրիլի 1-ը ապահովել սույն որոշման 6-րդ կետից բխող` անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայի ծրագրային ապահովման անհրաժեշտ փոփոխությունները:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի ապրիլի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. դեկտեմբերի 18

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ պետական ծառայության պաշտոններ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ԲԱԶԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԱԿԻՑՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ` ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

(վերնագիրը լրաց. 29.11.18 N 1420-Ն)

 

1. Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի և պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների փոփոխության անհրաժեշտությունը գնահատելու, ինչպես նաև դրանց չափերի վերաբերյալ առաջարկություններ մշակելու նպատակով «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը (այսուհետ` լիազոր մարմին) յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ իրականացնում է` ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծություն:

(1-ին կետը լրաց., փոփ. 29.11.18 N 1420-Ն)

2. Լիազոր մարմինն ըստ մասնագիտությունների և տարածքների աշխատանքի շուկայի վերլուծության իրականացման համար, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշման N 2 հավելվածով նախատեսված ձևաչափին համապատասխան, հավաքագրում է տեղեկատվություն պետական բոլոր ծառայողների (բացառությամբ զինծառայողների, քրեակատարողական և փրկարար ծառայության ծառայողների) աշխատավարձերի չափերի, շարժի և հոսունության, պետական ծառայությունում կրկնվող թափուր աշխատատեղերի (թափուր մնալուց և մրցույթ հայտարարելուց հետո` առնվազն մեկ տարի չհամալրված պաշտոնների) մասին:

3. Լիազոր մարմինը սույն կարգի 2-րդ կետում նշված տեղեկատվության և համապատասխան տվյալների հիման վրա ներդնում և վարում է տեղեկատվական շտեմարան:

4. Լիազոր մարմինը սույն կարգի 2-րդ կետում նշված տեղեկատվության վերլուծության արդյունքում` հաշվարկում և (կամ) գնահատում է հետևյալ ցուցանիշները`

1) պետական ծառայության համակարգում գերիշխող մասնագիտությունները և միջին աշխատավարձը` ըստ գերիշխող մասնագիտությունների, այդ թվում` ըստ ծառայությունների.

2) միջին աշխատավարձը պետական ծառայության համակարգում.

3) միջին աշխատավարձը` ըստ պետական ծառայությունների.

4) միջին աշխատավարձը պետական առանձին ծառայություններում` ըստ պաշտոնների խմբերի.

5) պետական ծառայողների շարժի և հոսունության մակարդակները.

6) ըստ մասնագիտությունների` կրկնվող թափուր աշխատատեղերը:

5. Լիազոր մարմինը, անձնավորված հաշվառման տեղեկատվական բազայից ստացված տվյալների հիման վրա ուսումնասիրում և վերլուծում է ոչ պետական հատվածի առնվազն 2000 կազմակերպություններում (յուրաքանչյուր մարզից՝ միջինը 100 և Երևան քաղաքից` 1000)` պետական ծառայության համակարգում գերիշխող մասնագիտություններով աշխատողների աշխատավարձերի չափերը:

6. Սույն կարգի 5-րդ կետով նախատեսված վերլուծության, ինչպես նաև պետական ծառայության համակարգում գերիշխող մասնագիտություններով` պետական ծառայողների և ոչ պետական հատվածի աշխատողների աշխատավարձերի համեմատական վերլուծության արդյունքում, լիազոր մարմինը, ըստ պետական ծառայության համակարգում գերիշխող մասնագիտությունների, հաշվարկում է աշխատավարձերի նվազագույն, միջին և առավելագույն մակարդակները և գնահատում առկա շեղումները` հաշվի առնելով նաև պետական և ոչ պետական հատվածներում միևնույն մասնագիտությամբ աշխատողների կողմից զբաղեցված պաշտոնների համադրելիությունը, աշխատանքային ծանրաբեռնվածությունները (աշխատաժամանակի ռեժիմները):

7. Սույն կարգի 6-րդ կետով նախատեսված վերլուծության շրջանակներում գնահատվում է նաև նվազագույն, միջին և առավելագույն աշխատավարձեր ստացող աշխատողների թվի տեսակարար կշիռը՝ համապատասխանաբար ուսումնասիրվող աշխատողների ընդհանուր թվի մեջ:

8. Լիազոր մարմինը սույն կարգի 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված վերլուծությունների և գնահատումների արդյունքներն ամփոփելուց հետո Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում հետևյալ առաջարկությունները`

1) պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափի բարձրացման և (կամ) հիմնական աշխատավարձի չափը որոշող գործակիցների փոփոխության վերաբերյալ.

2) համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը վերապահված` առանձին մասնագիտությունների համար հիմնական աշխատավարձի (բազային աշխատավարձի ու գործակցի արտադրյալի) նկատմամբ տոկոսային ավելացում կիրառելու անհրաժեշտության և դրա չափերի վերաբերյալ:

(8-րդ կետը լրաց., փոփ.  29.11.18 N 1420-Ն)

(հավելվածը լրաց., փոփ. 29.11.18 N 1420-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

դեկտեմբերի 18-ի N 1420-Ն որոշման

 

Ձև N 1

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԻ ՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ

NN
ը/կ

Ծա-ռայու-թյան տե-սակը

Ստո-րաբա-ժանումը

Պաշ-տոնի անվա-նումը

Պաշ-տոնի խումբը

Պաշտոնի զբաղվա-ծության բնույթը

Ծննդյան օրը, ամիսը, տարե-թիվը

Սեռը

Կրթու-թյունը

Մասնա-գիտությունը՝
ըստ

Դասա-յին կամ դիվանա-գիտա-կան աստի-ճանը կամ կոչումը

Աշխատանքային ստաժը

Հիմնական և լրացուցիչ աշխատավարձը՝ հաշվետու տարվա մարտ ամսվա դրությամբ (հաշվարկված)

Պարգևատրումը
(նախորդ տարվա)

կրթու-թյան

պաշ-տոնի անձնա-գրի

տվյալ պաշտոնում

տվյալ պետա-կան ծառայու-թյունում, տարի

պաշտո-նային դրույքա-չափը

հավելա-վճարը

հավելումը

ընդա-մենը (12.1+
12.2+
12.3.1+
12.3.2+
12.3.3+
12.3.4+
12.3.5)

տարի

ամիս

օր

Դասային կամ դիվանա-գիտական աստի-ճանի կամ կոչման համար

առողջու-թյան համար վնասա-կար, ծանր կամ առանձնա-պես ծանր, առանձնա-պես վնասա-կար աշխա-տանքի համար

բարձր լեռնային վայրե-րում աշխա-տելու համար

ծառայու-թյան առանձնա-հատկու-թյուն-ներով պայմա-նավորված

արտա-ժամյա, գիշե-րային կամ հանգս-տյան կամ տոնա-կան օրերին աշխա-տանքի համար

պետա-կան և ծառա-յողական գաղտնիք կազմող տեղեկու-թյուն-ներին առնչվելու
համար

կատարո-ղականի հիման վրա
(նախորդ տարվա
1-ին և
2-րդ կիսամ-յակների համար)

հատուկ առաջա-դրանք-ների կամ աշխա-տանքի որակյալ կատար-ման համար

այլ դրամա-կան պարգև-ներ

 

1

2

3

4

5

6

7

8

9.1

9.2

10

11.1

11.2

11.3

11.4

12.1

12.2

12.3.1

12.3.2

12.3.3

12.3.4

12.3.5

12

13.1

13.2

13.3

1.

                                                   

2.

                                                   

Ձև N 2

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՇԱՐԺԻ ԵՎ ՀՈՍՈՒՆՈՒԹՅԱՆ, ԿՐԿՆՎՈՂ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ

NN
ը/կ

Ցուցանիշի անվանումը

Ընդամենը (մարդ)

Ա

Բ

1.

1.

Պետական ծառայողների թիվը՝ նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ

 

2.

Աշխատանքի ընդունվածների թիվը՝ հաշվետու տարվա կտրվածքով՝ առանց ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնողների

 

3.

Աշխատանքից ազատվածների թիվը՝ հաշվետու տարվա կտրվածքով՝ առանց ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնողների`

 
 

 այդ թվում` ըստ պատճառների

 

3.1.

 անձնական դիմումի համաձայն, այդ թվում` ըստ պաշտոնների խմբերի`

 

3.1.1.

 բարձրագույն

 

3.1.2.

 գլխավոր

 

3.1.3.

 առաջատար

 

3.1.4.

 կրտսեր

 

3.2.

 օրենքով նախատեսված կարգապահական տույժը մեկ տարվա ընթացքում կրկին կիրառելը

 

3.3.

 ատեստավորման արդյունքները

 

3.4.

 հաստիքների կրճատումը

 

3.5.

 ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալը

 

3.6.

 քաղաքական կամ հայեցողական պաշտոններում ընտրվելը կամ նշանակվելը

 

3.7.

 պետական ծառայության պաշտոնի նշանակվելը` օրենքով սահմանված կարգի խախտմամբ

 

3.8.

 պետական ծառայողի նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը

 

3.9.

 պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը լրանալը

 

3.10.

 փորձաշրջանը չանցնելը

 

3.11.

 վերակազմակերպման հետևանքով նշանակում չկատարելը

 

3.12.

 կադրերի կարճաժամկետ ռեզերվից արտամրցութային կարգով քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնում նշանակելը

 

3.13.

 մահվան պատճառով

 

4.

3-րդ տողից` պետական ծառայության այլ մարմիններ տեղափոխվածների թիվը

 

5.

Պետական ծառայողների թիվը` նախորդ տարվա դեկտեմբերի 30-ի դրությամբ

 

6.

Պետական ծառայությունում կրկնվող թափուր աշխատատեղերի (թափուր մնալուց և մրցույթ հայտարարելուց հետո` առնվազն մեկ տարի չհամալրված պաշտոնների) թիվը

 
 

 այդ թվում` ըստ պատճառների

 

6.1.

մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելը

 

6.2.

թափուր պաշտոնի համար դիմող չլինելը

 

6.3.

պաշտոնի անձնագրով պահանջվող մասնագիտությունը (անհրաժեշտ է նշել մասնագիտության անվանումը)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
29.11.2018, N 1420-Ն 21.12.2018, N 1420-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան