Գլխավոր տեղեկություն
Համար
N 1419-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.12.2018-01.07.2020)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.12.20/92(1450).1 Հոդ.1277.2
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.12.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
17.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 դեկտեմբերի 2018 թվականի N 1419-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ` ԱՌԱՋԻՆ ԿԱՄ ԵՐԿՐՈՐԴ ԽՄԲԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի` առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության կարգը և չափերը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի նախագահին` յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 30-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն ներկայացնել տեղեկատվություն նախորդ եռամսյակում Հայաստանի Հանրապետության համապատասխան տարածաշրջաններում (ըստ մարզերի և Երևան քաղաքի) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների` ձևավորված շուկայական միջինացված գների մասին` սույն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետի պայմաններին համապատասխան:

3. Սահմանել, որ՝

1) սույն որոշման պահանջների համաձայն բնակարանային ապահովության իրավունքը տարածվում է նաև մինչև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի N 947-Ն և 2017 թվականի օգոստոսի 10-ի N 1016-Ն որոշումներով սահմանված կարգով որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր հաշվառված՝

ա. 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող այն նախկին զինծառայողների վրա, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում ունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն, սակայն նախկին զինծառայողի և օրենքով սահմանված՝ նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամի մասով բնակելի տարածության բնակելի մակերեսը կազմում է 5.5 քառ. մետրից պակաս,

բ. 3-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող այն նախկին զինծառայողների վրա, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում չունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ ունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն, որը, սակայն՝ 4-րդ աստիճանի վթարային է և քանդման ենթակա, կամ նախկին զինծառայողի և օրենքով սահմանված՝ նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամի մասով սեփականության իրավունքով բնակելի տարածության բնակելի մակերեսը կազմում է 5.5 քառ. մետրից պակաս,

2) սույն կետի 1-ին ենթակետում նախատեսված 2-րդ կամ 3-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների բնակարանային ապահովումն իրականացվում է սույն որոշման հավելվածի 6-րդ կետում սահմանված հաջորդական առաջնահերթությունը հաշվի առնելով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

2018 թ. դեկտեմբերի 17

Երևան

 

 Հավելված
ՀՀ կառավարության 2018 թվականի
դեկտեմբերի 6-ի N 1419-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ` ԱՌԱՋԻՆ ԿԱՄ ԵՐԿՐՈՐԴ ԽՄԲԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՉԱՓԵՐԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի՝ առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողներին և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին որպես բնակարանային պայմանների բարելավման կարիքավոր ճանաչելու և հաշվառման վերցնելու, բնակարանային գործերը վարելու և բնակարանային պայմանների բարելավման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի համաձայն բնակարանային ապահովության իրավունք ունեն`

1) 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքները, որոնք համապատասխանաբար կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու կամ զինծառայողի զոհվելու (մահանալու) օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում չունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ Հայաստանի Հանրապետության տարածքում ունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն, որը, սակայն՝ 4-րդ աստիճանի վթարային է և քանդման ենթակա.

 2) 1-ին խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողները, որոնք կենսաթոշակի իրավունք ձեռք բերելու օրվա դրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում ունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն, սակայն նախկին զինծառայողի և սույն կարգի 4-րդ կետում սահմանված` նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամի մասով բնակելի տարածության բնակելի մակերեսը կազմում է 5.5 քառակուսի մետրից պակաս:

3. Սույն կարգի համաձայն բնակարանային ապահովության իրավունքից չեն օգտվում այն անձինք, որոնք զինծառայողի` 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող ճանաչվելու կամ զոհվելու (մահանալու) օրվանից առաջ` հինգ տարվա ընթացքում, օտարել են սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածությունները կամ փոխել են սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակելի տարածությունների օգտագործման նպատակային նշանակությունը կամ զինծառայողի` 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող ճանաչվելու կամ զոհվելու (մահանալու) օրվա դրությամբ բնակվում են օրենքով սահմանված կարգով պետական գրանցում չստացած բնակելի տարածությունում կամ օրենքով սահմանված կարգով ժառանգության բացումից հետո բնակելի տարածության նկատմամբ ունեն ժառանգական իրավունք, սակայն չեն հրաժարվել իրենց հասանելիք բնակելի տարածության նկատմամբ ժառանգության իրավունքից:

4. Սույն կարգի իմաստով 1-ին կամ 2-րդ խմբի զինվորական հաշմանդամության կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի և զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամ են համարվում`

1) ամուսինը և 18 տարին չլրացած երեխաները.

2) անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան ուսանող կամ 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող զավակները, եթե հաշմանդամություն ունեցող են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը.

3) 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի հետ նույն հասցեում հաշվառված ծնողները, իսկ զոհված (մահացած) զինծառայողի ծնողները` անկախ զինծառայողի զոհվելու (մահանալու) օրվա դրությամբ վերջինիս հետ համատեղ հաշվառված լինելու հանգամանքից.

4) 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի կամ զոհված (մահացած) զինծառայողի խնամքի տակ գտնվող` 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան ուսանող կամ 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող քույրը և եղբայրը, եթե հաշմանդամություն ունեցող են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը: Քույրը և եղբայրը համարվում են 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի կամ զոհված (մահացած) զինծառայողի խնամքի տակ գտնվող, եթե օրենքով սահմանված կարգով սահմանվել է խնամակալություն, և նրանց ծնողներն ունեն աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում:

5. Սույն կարգի համաձայն 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների և զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների (այսուհետ` շահառու) բնակարանային ապահովությունը (այսուհետ` բնակարանային պայմանների բարելավում) իրականացվում է սեփականության իրավունքով անհատույց բնակարան կամ բնակարանի գնման վկայագրով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու միջոցով: Վկայագիրն անվանական փաստաթուղթ է, որը հավաստում է վկայագիր ստացած անձի կողմից ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձանցից պատրաստի բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն ստանալու իրավունքը: Շահառուին սեփականության իրավունքով անհատույց բնակարան տրամադրվում է շահառուի կողմից նման ցանկություն հայտնելու և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տնօրինման ներքո շահառուի բնակարանային պայմանները բավարարող համապատասխան բնակարան լինելու դեպքում:

6. Սույն կարգի 2-րդ կետում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N 1419-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում սահմանված բնակարանային պայմաններ ունեցող շահառուների բնակարանային ապահովումն իրականացվում է հետևյալ հաջորդական առաջնահերթությունը հաշվի առնելով`

1) զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներ.

2) 1-ին խմբի զինվորական հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներ.

3) 2-րդ խմբի զինվորական հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներ.

4) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6-ի N 1419-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված նախկին զինծառայողները՝ ըստ ենթակետի «ա» և «բ» պարբերությունների հաջորդականության:

 

II. ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

7. Բնակարանային պայմանների բարելավման նպատակով շահառուն դիմում է ներկայացնում իր հաշվառման վայրի համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետին)` համաձայն NN 1 և 2 ձևերի` դիմումին կցելով հետևյալ փաստաթղթերը`

1) զինծառայողին հաշմանդամություն ունեցող ճանաչելու մասին բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի տված տեղեկանքը.

2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման կողմից տրված` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցողի կամ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի կարգավիճակը հավաստող տեղեկանքը.

3) տեղեկանքներ բնակարանային պայմանների, ընտանիքի կազմի վերաբերյալ, որտեղ պետք է նշված լինեն բնակարանի սեփականատիրոջ, բնակարանի բնակելի մակերեսի, սենյակների թվի, այդ հասցեում հաշվառված անձանց և նրանց ազգակցական կապի մասին տվյալներ (եթե ընտանիքի չափահաս անդամները հաշվառված են տարբեր հասցեներում, ապա նմանօրինակ տեղեկանք պետք է ներկայացվի բոլորի հաշվառման վայրերից), բնակարանի և (կամ) բնակելի տան սեփականության վկայականի պատճենը.

4) Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տարածքային ստորաբաժանման և տեղեկատվական կենտրոնի կողմից տրված տեղեկատվությունը` շահառուների անվամբ Հայաստանի Հանրապետության տարածքում սեփականության իրավունքով բնակելի տարածություն ունենալու, ինչպես նաև զինծառայողի` 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող ճանաչվելու կամ զոհվելու (մահանալու) օրվան նախորդող 5 տարվա ընթացքում սեփականության իրավունքով բնակելի տարածություն օտարելու վերաբերյալ.

5) շահառու չափահաս անձանց անձնագրերի պատճենները` հաշվառման էջերով, ամուսնության (ամուսնալուծության) և անչափահաս երեխաների ծննդյան վկայականների պատճենները, ուսումնառության և հաշմանդամություն ունենալու, խնամքի ներքո գտնվելու վերաբերյալ տեղեկանքները:

8. Շահառուների ներկայացրած դիմումները հաշվառվում են համայնքապետարանի (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետարանի) աշխատակազմում, ինչի հիման վրա հարուցվում է վարչական վարույթ: Դիմումում և կից փաստաթղթերում ներկայացված բնակարանային պայմաններն ստուգում է համայնքի ղեկավարի (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի) կողմից ստեղծված բնակարանային հարցերի հանձնաժողովը, որի գրավոր եզրակացության հիման վրա կազմվում են բնակարանային գործեր և համայնքի (Երևան քաղաքի)` ըստ սույն կարգի 6-րդ կետով նախատեսված առաջնահերթությունների, բնակարանային պայմանների բարելավման ենթակա շահառուների ցուցակներ, որոնք կազմվում են սույն կարգի NN 3 և 4 ձևերի համաձայն: Բնակարանային գործը պետք է լինի համարակալված և փաստաթղթերի ներքին ցանկով, որտեղ ժամանակագրական կարգով պետք է ներառված լինեն` տվյալ վարույթի հարուցման համար հիմք հանդիսացած անձի դիմումը, սույն կարգի 7-րդ կետում նշված, ինչպես նաև շահառուի բնակարանային պայմանների կարիքավորությունը հիմնավորող մյուս փաստաթղթերը, բնակարանային հարցերի հանձնաժողովի գրավոր եզրակացությունը, սույն կարգի 9-րդ կետում նշված որոշումը (վարչական ակտը):

9. Շահառուների ցուցակները հաստատում է համայնքի ղեկավարը (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը)` յուրաքանչյուր դիմումի վերաբերյալ ընդունելով գրավոր վարչական ակտին ներկայացվող պահանջներին համապատասխանող որոշում` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:

10. Համայնքի ղեկավարը (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը) բնակարանային պայմանների բարելավման հաշվառման է ընդունում այն շահառուներին, ովքեր զինծառայողի՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող ճանաչվելու կամ զոհվելու (մահանալու) օրվա դրությամբ հաշվառված են տվյալ բնակավայրում, ընդ որում, Երևան քաղաքում` առնվազն վերջին 10 տարին, իսկ այլ բնակավայրերում` առնվազն վերջին 5 տարին: Սույն կետում սահմանված անընդմեջ հաշվառման ժամկետում ներառվում են նաև ժամկետային պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու հիմքով կամ անկախ պատճառներից ոչ ավելի, քան 3 ամիս ժամկետով տվյալ բնակավայրում հաշվառումից հանվելու և նույն բնակավայրում հաշվառվելու ժամանակահատվածները: Սույն կետի համաձայն այն շահառուները, ովքեր զինծառայողի՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող ճանաչվելու կամ զոհվելու (մահանալու) օրվա դրությամբ հաշվառված են տվյալ բնակավայրում, սակայն նրանց հաշվառման ժամկետները չեն բավարարում սույն կետում նախատեսված համապատասխան պայմանը, բնակարանային պայմանների բարելավման հաշվառման են ընդունվում տվյալ բնակավայրում հաշվառման համար սահմանված ժամկետը լրանալուց հետո՝ սույն կարգի պահանջների համաձայն բնակարանային ապահովության իրավունք ունենալու դեպքում:

11. Սույն կարգի համաձայն շահառուներին ցուցակում ընդգրկելու վերաբերյալ որոշում ընդունելու օրվանից հետո 10-օրյա ժամկետում համայնքի ղեկավարը (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը)`

1) շահառուների վերաբերյալ տվյալները` անունը, ազգանունը, հայրանունը, հաշվառման հասցեն, ծննդյան վկայականի համարը և սերիան, անձնագրի համարը և սերիան, պատշաճ ձևով ուղարկում է քաղաքացիական կացության ակտերի գրանցման կենտրոնական մարմին` շահառուի մահվան պետական գրանցում իրականացվելու դեպքում քաղաքացիական կացության ակտերի գրանցման կենտրոնական մարմնի կողմից մահվան պետական գրանցման օրվանից հնգօրյա ժամկետում դրա մասին համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետին) տեղեկացնելու համար.

2) մինչև 23 տարեկան առկա ուսուցմամբ սովորող շահառուի վերաբերյալ տվյալները` անունը, ազգանունը, հայրանունը, հաշվառման հասցեն, ծննդյան վկայականի համարը և սերիան, անձնագրի համարը և սերիան, պատշաճ ձևով ուղարկում է այն ուսումնական հաստատություն, որտեղ ուսանում է անձը` վերջինիս ուսումնառությունը դադարեցվելու կամ ուսուցման ձևը փոխելու դեպքում ուսումնական հաստատության կողմից ուսումնառությունը դադարեցվելու կամ ուսուցման ձևը փոխելու օրվանից հնգօրյա ժամկետում դրա մասին համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետին) տեղեկացնելու համար.

3) հաշմանդամություն ունեցող շահառուի վերաբերյալ տվյալները` անունը, ազգանունը, հայրանունը, հաշվառման հասցեն, ծննդյան վկայականի համարը և սերիան, անձնագրի համարը և սերիան, հաշմանդամության վերափորձաքննության ժամկետը, պատշաճ ձևով ուղարկում է բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմին` հաշմանդամություն ունենալու ժամկետը երկարաձգվելու կամ հաշմանդամություն ունեցող չճանաչվելու դեպքում բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի կողմից հնգօրյա ժամկետում դրա մասին համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետին) տեղեկացնելու համար.

4) շահառուների վերաբերյալ տվյալները` անունը, ազգանունը, հայրանունը, հաշվառման հասցեն, ծննդյան վկայականի համարը և սերիան, անձնագրի համարը և սերիան, պատշաճ ձևով ուղարկում է Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի տեղեկատվական կենտրոն` շահառուների կողմից բնակելի տարածության ձեռքբերման կամ օտարման դեպքում հնգօրյա ժամկետում դրա մասին համայնքի ղեկավարին (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետին) տեղեկացնելու համար:

12. Շահառուները համայնքի ղեկավարի (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի) կողմից բնակարանային հաշվառումից հանվում են, եթե`

1) բարելավվել են նրանց բնակարանային պայմանները, որի կապակցությամբ դադարել է նրանց բնակարանային ապահովության իրավունքը.

2) բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու մասին ներկայացվել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, կամ ընդունվել է ոչ իրավաչափ վարչական ակտ.

3) վերացել է օրենքով սահմանված կարգով շահառու համարվելու իրավական հիմքը.

4) հաշվառման վերցվելուց հետո հանվել են տվյալ համայնքում մշտական հաշվառումից` բացառությամբ սույն կարգի 10-րդ կետում սահմանված դեպքերի.

5) սույն կարգի համաձայն ստացել են կամ ձեռք են բերել բնակարան:

13. Սույն կարգի 12-րդ կետի 1-3-րդ ենթակետերի համաձայն շահառուների կազմում տեղի ունեցած փոփոխությունների, ինչպես նաև դրանց հիման վրա բնակարանային հաշվառումից հանելու մասին ընդունված որոշման վերաբերյալ համայնքի ղեկավարը (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը) 10-օրյա ժամկետում համապատասխան մարզպետարանի միջոցով գրավոր տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը: Սույն կարգի 12-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն շահառուների կողմից բնակարան ստանալու կամ ձեռք բերելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը 10-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնում է համապատասխան մարզպետարանին (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետին):

14. Համայնքի ղեկավարը (Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետը) բնակարանային հաշվառման ընդգրկելու դիմումը մերժելու կամ բնակարանային հաշվառումից հանելու վերաբերյալ ընդունված որոշման մասին գրավոր հայտնում է շահառուներին` պարզաբանելով ինչպես որոշման ընդունման հիմնավորումը, այնպես էլ որոշման հետ չհամաձայնելու դեպքում բողոքարկման կարգը:

15. Շահառուների ցուցակները տեղական ինքնակառավարման մարմինները ներկայացնում են համապատասխան մարզպետարաններ, որի հիման վրա ըստ մարզի կազմված ամփոփ ցուցակները մարզպետի, իսկ Երևան քաղաքի ամփոփ ցուցակները` Երևանի քաղաքապետի կողմից` համաձայն NN 3 և 4 ձևերի, յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 10-օրյա ժամկետում ուղարկվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն:

16. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ստացված ամփոփ ցուցակների հիման վրա կազմում է շահառուների անվանացուցակներ` համաձայն NN 5 և 6 ձևերի` հիմք ընդունելով սույն կարգի 6-րդ կետում, ինչպես նաև սույն որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետում սահմանված առաջնահերթությունները և ըստ համայնքում (Երևան քաղաքում) բնակարանային հաշվառման վերցնելու օրվա, իսկ հաշվառումը նույն օրվա դրությամբ կատարված լինելու դեպքում` զինվորական հաշմանդամություն ձեռք բերելու կամ զոհվելու (մահանալու) տարվա, ամսվա և օրվա հերթականությունը:

 

III. ՇԱՀԱՌՈՒՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՈՒՄԸ

 

17. Շահառուների բնակարանային պայմանների բարելավումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով ստեղծված` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի բնակարանային պայմանների բարելավման հարցերով զբաղվող հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով):

18. Հանձնաժողովն իրականացնում է`

1) սույն կարգի 16-րդ կետի համաձայն շահառուների հերթացուցակի կազմումը, ինչպես նաև մամուլում և զանգվածային լրատվության միջոցներով հրապարակումը.

2) շահառուներին հասանելիք սենյակների թվի և տրամադրվող աջակցության չափի հաշվարկումը.

3) ըստ հերթացուցակի բնակարանային պայմանների բարելավման վերաբերյալ եզրակացությունների կայացումը.

4) շահառուներին բնակարանների կամ վկայագրերի տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանի նախագծի նախապատրաստումը:

19. Աջակցության չափը որոշվում է աջակցություն տրամադրելու վերաբերյալ որոշում ընդունելու օրվա դրությամբ շահառուների քանակից և հասանելիք սենյակների թվից`

1) 1-սենյականոց բնակարան` միևնույն սեռի կամ տարբեր սեռի երկու անձից բաղկացած ընտանիքին, եթե երեխան ինը տարեկանից փոքր է, ինչպես նաև ամուսիններին.

2) 2-սենյականոց բնակարան` ինը տարեկանից մեծ տարբեր սեռի երկու անձից (բացի ամուսիններից) և երեք անձից բաղկացած ընտանիքին.

3) 3-սենյականոց բնակարան` 4-5 անձից բաղկացած ընտանիքին.

4) 4-սենյականոց բնակարան` 6 և ավելի անձից բաղկացած ընտանիքին.

5) շահառուի ընտրությամբ՝ 5-սենյականոց բնակարան կամ մեկական 3-սենյականոց և 2-սենյականոց բնակարաններ` մինչև 18 տարեկան 5 և ավելի երեխա ունեցող ընտանիքին:

20. Սույն կարգի 19-րդ կետով նախատեսված բնակելի տարածության չափը որոշելիս հաշվի է առնվում նաև հաշվառման վերցված և աջակցություն տրամադրելու մասին որոշումն ընդունելու պահին կանանց 20-շաբաթյա հղիությունը, ինչպես նաև օրենքով սահմանված ընտանիքի անդամների կողմից համապատասխան բժշկական տեղեկանքով հաստատված հետևյալ հիվանդություններից որևէ մեկով տառապելու հանգամանքը` բոլոր օրգանների և համակարգերի տուբերկուլյոզի ակտիվ ձևերը` տուբերկուլյոզային ցուպիկների արտադրությամբ, մտագարություն, մոլագար դեպրեսիվ պսիխոզ, ընկնավորություն, պրեսենիլային և սենիլային պսիխոզներ, կենտրոնական ներվային համակարգի օրգանական ախտահարումները` վերջույթների ֆունկցիայի և կոնքի օրգանների ֆունկցիայի կայուն ծանր խախտումներով (կրած գանգուղեղային ծանր վնասվածքների հետևանքները, տարածուն սկլերոզ, կողային ամիոտրոֆիկ սկլերոզ, սիոինգոմելիա, ուղեղային կաթված), բրոնխային ասթմայի ծանր ձևը` հաճախակի նոպաներով, 2-րդ և 3-րդ աստիճանների բարդացած շնչառական անբավարարությամբ, որոնց պարագայում անձին հաշվարկվում է առանձին սենյակ:

21. Սույն կարգի 19-րդ և 20-րդ կետերով սահմանված նորմաներով աջակցության չափի հաշվարկման ժամանակ հասանելիք բնակարանի (սենյակների թվով) ընդհանուր մակերեսն ընդունվում է ոչ ավելի, քան 1-սենյականոց բնակարան` 45 քառ. մետր, 2-սենյականոց բնակարան` 65 քառ. մետր, 3-սենյականոց բնակարան` 85 քառ. մետր, 4-սենյականոց բնակարան` 105 քառ. մետր:

22. Անհատույց պետական ֆինանսական աջակցության չափը որոշվում է` ելնելով աջակցություն տրամադրելու եզրակացության կայացման օրվան նախորդող եռամսյակի դրությամբ բնակարանների ձևավորված շուկայական միջին գնից` հետևյալ հաշվարկով`

1) Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինով.

2) Հայաստանի Հանրապետության այլ քաղաքներում` համապատասխան քաղաքի վարչական սահմաններում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինով.

3) Հայաստանի Հանրապետության գյուղական վայրերում` համապատասխան մարզի քաղաքների (բացառությամբ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ծաղկաձորի քաղաքային համայնքի, ինչպես նաև Լոռու մարզի Ախթալայի, Թումանյանի, Շամլուղի, Տավուշի մարզի Այրումի և Սյունիքի մարզի Դաստակերտի քաղաքային համայնքների` որպես 2000-ից պակաս մշտական բնակչություն ունեցող) բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների շուկայական միջին գների թվաբանական միջինի 90 տոկոսի չափով:

23. Սեփականության իրավունքով անհատույց տրամադրվող բնակարանների գինը կարող է պակաս լինել սույն կարգի 22-րդ կետի համաձայն համապատասխան բնակավայրի համար հաշվարկված բնակարանների գնից, սակայն չի կարող գերազանցել այդ գինը:

24. Հանձնաժողովը բնակարան կամ աջակցություն տրամադրելու վերաբերյալ եզրակացություններն ընդունում է բնակարանային գործերի հիման վրա, որոնք համապատասխան համայնքից պահանջվում են հանձնաժողովի հերթական նիստի օրվան նախորդող առնվազն 15-օրյա ժամկետում: Հանձնաժողովի դրական եզրակացությունների հիման վրա կազմվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանի նախագիծ` շահառուներին բնակարան կամ բնակարանների գնման վկայագրեր տրամադրելու մասին, և ներկայացվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հաստատմանը:

25. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանի հաստատման օրվանից հետո, ոչ ուշ, քան 5-օրյա ժամկետում, հանձնաժողովի քարտուղարը ծանուցում է շահառուին` առաջարկելով հանձնաժողովի նախագահի հետ կնքել բնակարանի գնման վկայագրի միջոցով անհատույց պետական ֆինանսական աջակցություն տրամադրելու պայմանագիր` համաձայն N 7 ձևի, իսկ սեփականության իրավունքով անհատույց բնակարան տրամադրելու դեպքում` անշարժ գույքի նվիրատվության պայմանագիր: Ծանուցումն ստանալուց հետո 7-օրյա ժամկետում շահառուն հանձնաժողովի նախագահի հետ կնքում է համապատասխան պայմանագիրը: Զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին վկայագրի միջոցով աջակցություն տրամադրելու դեպքում շահառուն ներկայացնում է ընտանիքի չափահաս անդամների գրավոր համաձայնությունը` վկայագիրը մեկ շահառուի անունով տրամադրելու մասին:

26. Բնակարանի գնման վկայագիրը` համաձայն N 8 ձևի, ներառում է հետևյալ պարտադիր վավերապայմանները`

1) վկայագրի սերիան և համարը.

2) վկայագիրը տրամադրող մարմնի անվանումը, տրամադրելու ամսաթիվը.

3) վկայագրի միջոցով աջակցություն ստացող շահառուի անձնագրային տվյալները` անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը և վայրը.

4) վկայագիր ստացող շահառուին հասանելիք սենյակների թիվը և տրամադրվող աջակցության չափը.

5) վկայագիրը տալու օրը և գործողության ժամկետը:

27. Բնակարանի գնման վկայագիրն արժեթուղթ չէ և ենթակա չէ օտարման կամ գրավադրման (բացառությամբ այն դեպքերի, երբ վկայագիր ստացողը վկայագրով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու նպատակով ներգրավում է հիփոթեքային վարկի միջոցներ), բռնագանձման կամ այլ անձի փոխանցման:

28. 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողին բնակարանն անհատույց տրամադրվում է սեփականության իրավունքով, իսկ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին` հավասար բաժիններով բաժնային սեփականության իրավունքով, եթե 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի դիմումի համաձայն կամ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամների գրավոր համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ: Զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքին վկայագրի միջոցով տրամադրվող աջակցության գումարն ընտանիքի անդամների հավասար բաժիններով բաժնային սեփականությունն է, որի չափով ճանաչվում է նրանց սեփականության իրավունքը ձեռք բերվող բնակարանի նկատմամբ:

29. Վկայագրի միջոցով ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) գնի վճարումը կատարվում է առուվաճառքի պայմանագիրը հանձնաժողովի նախագահին ներկայացվելուց հետո 10 բանկային օրվա ընթացքում` բնակարան (բնակելի տուն) վաճառողի կողմից ընտրված բանկի միջոցով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից վաճառողի հաշվեհամարին պայմանագրում նշված գումարը փոխանցելու միջոցով:

30. Եթե տրամադրված բնակարանի գնման վկայագրի գործողության ժամկետի ընթացքում շահառուն մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն չի ներկայացնում բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիր, ապա շահառուն կարող է մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 20-ը հանձնաժողովի նախագահին ներկայացնել շահառուի կողմից ընտրված նոտարի դեպոզիտային հաշվեհամար և նոտարի հետ կնքված պայմանագիր, որի հիման վրա հինգ աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տվյալ հաշվեհամարին է փոխանցում բնակարանի գնման վկայագրում նշված գումարը:

31. Սույն կարգի 30-րդ կետում նախատեսված դեպքում բնակարանի գնման վկայագրի գործողության ժամկետում շահառուի կողմից նոտարին ներկայացված բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագրի հիման վրա նոտարն իր դեպոզիտային հաշվից պայմանագրում նշված գումարը փոխանցում է վաճառողի հաշվին:

32. Սույն կարգի 30-րդ կետի համաձայն բնակարանի գնման վկայագրի գործողության ժամկետում նոտարին բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիր չներկայացվելու դեպքում` նոտարի դեպոզիտ հաշվին փոխանցված գումարը, իսկ սույն կարգի 31-րդ կետի համաձայն պայմանագրում նշված գումարը բնակարանի գնման վկայագրում նշված (նոտարի դեպոզիտ հաշվին փոխանցված) գումարից պակաս լինելու դեպքում` մնացորդային գումարը, համապատասխանաբար բնակարանի գնման վկայագրի գործողության ավարտի օրվան կամ առուվաճառքի պայմանագիրը հաստատելու օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում նոտարի կողմից հետ է վերադարձվում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, որի վերաբերյալ երեք աշխատանքային օրվա ընթացքում գրավոր տեղեկացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

33. Վկայագրի միջոցով աջակցության սահմանված չափից ավելի բարձր գնով բնակարան (բնակելի տուն) ձեռք բերելու դեպքում գների տարբերությունը լրացվում է աջակցություն ստացողի միջոցների հաշվին: Վկայագրի միջոցով աջակցություն ստացող անձի և ընտանիքի չափահաս անդամների համաձայնության դեպքում ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) բնակելի սենյակների թիվը կարող է պակաս լինել սույն կարգի 19-րդ և 20-րդ կետերի համաձայն հասանելիք սենյակների թվից, որը չի հանգեցնում վկայագրում նշված գումարի փոփոխության:

34. Վկայագրի միջոցով բնակարանի ձեռքբերման ժամկետը սահմանվում է 6 ամիս` վկայագիրը շահառուին տրամադրելու օրվանից սկսած` առանց ժամկետի երկարաձգման հնարավորության: Այդ ժամկետի ընթացքում բնակարան ձեռք չբերելու դեպքում վկայագիրը մարվում է, և պայմանագիրը համարվում է լուծված, իսկ աջակցության իրավունք ունեցող անձը պահպանում է բնակարանային հաշվառման մեջ գտնվելու իրավունքը:

35. Բնակարան կամ վկայագրի միջոցով աջակցություն ստացած շահառուները չեն կարող կրկին բնակարանային հաշվառման վերցվել` անկախ հետագայում բնակարանային պայմանները վատթարանալու հանգամանքից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Ձև N 1

 

------------------------------------------------------------

(համայնքի ղեկավար)

------------------------------------------------------------

 (անունը, ազգանունը)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայտնում եմ Ձեզ, որ ես`

____________________________________________________________________________________

(1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի անունը,

____________________________________________________________________________________

հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը, հաշվառման հասցեն)

____________________________________________________________________________________

 (վնասվածք կամ խեղում ստանալու կամ հիվանդություն ձեռք բերելու օրը, ամիսը, տարեթիվը, վայրը և պատճառը)

____________________________________________________________________________________

 (հաշմանդամության խումբը և հաշմանդամություն ունեցող ճանաչելու վերաբերյալ ԲՍՓՀ-ի տեղեկանք տալու օրը, ամիսը, տարեթիվը, համարը)

____________________________________________________________________________________

(հաշվառման հասցեի բնակարանի (բնակելի տան) սեփականատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը)

 

2. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության տարածքում իմ և ընտանիքիս անդամների անվամբ առկա չէ սեփականության իրավունքով բնակելի տարածություն (կամ Հայաստանի Հանրապետության տարածքում ունեմ սեփականության իրավունքով բնակելի տարածություն, որը, սակայն, 4-րդ աստիճանի վթարային է և քանդման ենթակա, իսկ 1-ին խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի դեպքում՝ նաև նրան և ընտանիքի յուրաքանչյուր անդամի մասով սեփականության իրավունքով բնակելի տարածության բնակելի մակերեսը կազմում է 5.5 քառ. մետրից պակաս), խնդրում եմ սահմանված կարգով ընդգրկել բնակարանային պայմանների բարելավման հաշվառման:

 3. Դիմումին կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

_________________________________________________________________________________

 

Դիմող

------------------------------------------------- ___ __________ 20  թ.
(ստորագրությունը, անունը, ազգանունը)

Ձև N 2

------------------------------------------------------------

(համայնքի ղեկավար)

------------------------------------------------------------

 (անունը, ազգանունը)

 

Դ Ի Մ ՈՒ Մ

 

ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 1. Հայտնում եմ Ձեզ, որ հանդիսանում եմ

_____________________________________________________________________________________

  (զոհված (մահացած) զինծառայողի անունը, հայրանունը, ազգանունը)

_____________________________________________________________________________________

 զոհվելու (մահանալու) կամ անհայտ կորելու օրը, ամիսը, տարեթիվը, վայրը, պատճառական կապը և հաշվառման հասցեն)

_____________________________________________________________________________________

 (զոհված (մահացած) զինծառայողի օրենքով սահմանված ընտանիքի անդամների կազմը և հաշվառման հասցեն,

_____________________________________________________________________________________

հաշվառման հասցեի բնակարանի (բնակելի տան) սեփականատիրոջ անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը)

 

2. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության տարածքում իմ և ընտանիքիս անդամների անվամբ առկա չէ սեփականության իրավունքով բնակելի տարածություն (կամ Հայաստանի Հանրապետության տարածքում ունեմ սեփականության իրավունքով բնակելի տարածություն, որը, սակայն, 4-րդ աստիճանի վթարային է և քանդման ենթակա), խնդրում եմ սահմանված կարգով ընդգրկել բնակարանային պայմանների բարելավման հաշվառման:

 3. Դիմումին կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

_____________________________________________________________________________________

 

Դիմող

________________________________________ ___ __________ 20  թ.
(ստորագրությունը, անունը, ազգանունը)

 

Ձև N 3

 

 Ա Մ Փ Ո Փ Ց ՈՒ Ց Ա Կ

 

ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԸՆԴԳՐԿՎԱԾ 1-ԻՆ ԿԱՄ 2-ՐԴ ԽՄԲԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ

 

NN
ը/կ

1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդա-մության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի ազգանունը,
անունը,
հայրանունը

Համայնքի անվանումը և հաշ-վառման վերցնելու մասին համայնքի ղեկավարի որոշման համարը, ամսաթիվը, տարեթիվը

1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամու-թյան զինվո-րական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի հաշման-դամության խումբը,
վնասվածք, խեղում ստանալու կամ հիվանդություն ձեռք բերելու օրը, ամիսը, տարեթիվը, սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորա-բաժանման տեղեկանքի համարը, ամսաթիվը, տարեթիվը

1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամու-թյան զինվո-րական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի օրենքով սահմանված ընտանիքի անդամների թիվը, ազգանունը, անունը, հայրանունը, ազգակցական կապը

Բնակարանային պայմանները`
շահառուի հաշվառման վայրը, ով է տան սեփականատերը, համատեղ բնակվող անձանց թիվը և սեփականության վերաբերյալ տեղեկատվությունը, 4-րդ կարգի վթարային` քանդման ենթակա բնակելի տարածություններում ապրելու դեպքում` փաստը հավաստող եզրակացության տրամադրման օրը, ամիսը, տարեթիվը, համարը, տրամադրող մարմնի անվանումը, իսկ 1-ին խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի դեպքում՝ նաև նրան և ընտանիքի յուրաքանչյուր անդամի մասով սեփականության իրավունքով բնակելի տարածության բնակելի մակերեսի չափը

Պահանջ-վող սենյակ-ների թիվը

1

2

3

4

5

6

7

             

Ձև N 4

 

Ա Մ Փ Ո Փ  Ց ՈՒ Ց Ա Կ

 

 ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ

 

NN
ը/կ

Զոհված (մահացած) զինծառայողի ազգանունը, անունը, հայրանունը

Համայնքի անվանումը և հաշ-վառման վերցնելու մասին համայնքի ղեկավարի որոշման համարը, ամսաթիվը, տարեթիվը

Զինծառայողի զոհվելու (մահանալու) օրը, ամիսը, տարեթիվը, պատճառական կապը, սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման տեղեկանքի համարը, ամսաթիվը, տարեթիվը

Զոհված (մահացած) զինծառայողի օրենքով սահմանված ընտանիքի անդամների թիվը, ազգանունը, անունը, հայրանունը, ազգակցական կապը

Բնակարանային պայմանները` շահառուի հաշվառման վայրը, ով է տան սեփականատերը, համատեղ բնակվող անձանց թիվը և սեփականության վերաբերյալ տեղեկատվությունը, իսկ 4-րդ կարգի վթարային` քանդման ենթակա բնակելի տարածություններում ապրելու դեպքում` փաստը հավաստող եզրակացության տրամադրման օրը, ամիսը, տարեթիվը, համարը, տրամադրող մարմնի անվանումը

Պահանջ-վող սենյակ-ների թիվը

1

2

3

4

5

6

7

             

Ձև N 5

 

Ա Ն Վ Ա Ն Ա Ց ՈՒ Ց Ա Կ

 

 1-ԻՆ ԿԱՄ 2-ՐԴ ԽՄԲԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

NN
ը/կ

1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդա-մության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի ազգանունը, անունը, հայրանունը

Համայնքի անվանումը և հաշ-վառման վերցնելու մասին համայնքի ղեկավարի որոշման համարը, ամսաթիվը, տարեթիվը

1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամու-թյան զինվո-րական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի հաշմանդա-մության խումբը, վնասվածք,
խեղում ստանալու կամ հիվանդություն ձեռք բերելու օրը, ամիսը, տարեթիվը, սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման տեղեկանքի համարը, ամսաթիվը, տարեթիվը

1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդա-մության զինվորական կենսաթո-շակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի օրենքով սահմանված ընտանիքի թիվը

Բնակարանային պայմանները`
շահառուի հաշվառման վայրը, ով է տան սեփականատերը, համատեղ բնակվող անձանց թիվը և սեփականության վերաբերյալ տեղեկատվությունը, 4-րդ կարգի վթարային` քանդման ենթակա բնակելի տարածություններում ապրելու դեպքում` փաստը հավաստող եզրակացության տրամադրման օրը, ամիսը, տարեթիվը, համարը, տրամադրող մարմնի անվանումը, իսկ 1-ին խմբի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի դեպքում՝ նաև նրան և ընտանիքի յուրաքանչյուր անդամի մասով սեփականության իրավունքով բնակելի տարածության բնակելի մակերեսի չափը

Պահանջ-վող սենյակ-ների
թիվը

1

2

3

4

5

6

7

Ձև N 6

 

Ա Ն Վ Ա Ն Ա Ց ՈՒ Ց Ա Կ

 

ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

 

NN
ը/կ

Զոհված (մահացած) զինծառայողի ազգանունը, անունը,
հայրանունը

Համայնքի անվանումը և հաշվառման վերցնելու մասին համայնքի ղեկավարի որոշման համարը, ամսաթիվը, տարեթիվը

Զինծառայողի զոհվելու (մահանալու) օրը, ամիսը, տարեթիվը, պատճառական կապը, սոցիալական ապահովության խնդիրներ
իրականացնող ստորաբաժանման
տեղեկանքի համարը, ամսաթիվը, տարեթիվը

Զոհված (մահացած) զինծառայողի օրենքով սահմանված ընտանիքի անդամների թիվը

Բնակարա-նային պայմանները

Պահանջվող սենյակ-ների թիվը

1

2

3

4

5

6

7

             

Ձև N 7

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր N -----

 

ԲՆԱԿԱՐԱՆԻ ԳՆՄԱՆ ՎԿԱՅԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

քաղ. Երևան

---- ---------------20 թ.

 

ՀՀ պաշտպանության նախարարությունը, ի դեմս ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի բնակարանային պայմանների բարելավման հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ ____________________________ -ի, ով գործում է

  (անունը, հայրանունը, ազգանունը)

ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 6 -ի N 1419 -Ն որոշման համաձայն (այսուհետ` նախարարություն), մի կողմից, և քաղաքացի

_________________________________________________________________________________ը

 (անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, անձնագրային տվյալները)

 

(այսուհետ` շահառու) մյուս կողմից, կնքեցին սույն պայմանագիրը՝ հետևյալի մասին.

 

1. Պայմանագրի առարկան

 

1.1. Նախարարությունը շահառուի բնակարանային պայմանների բարելավման նպատակով բնակարանի գնման վկայագրի միջոցով շահառուին տրամադրում է անհատույց պետական ֆինանսական աջակցություն` ___________________________________________ դրամ:

 (գումարի չափը՝ թվերով և բառերով)

 

2. Կողմերի իրավունքներն ու պարտականությունները

 

2.1. Նախարարությունը պարտավոր է՝

2.1.1. շահառուին տրամադրել բնակարանի գնման վկայագիր.

2.1.2. շահառուի կողմից նոտարական կարգով վավերացված բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիրը նախարարություն ներկայացնելու օրվանից հետո 10 բանկային օրվա ընթացքում` բնակարանի (բնակելի տան) վաճառողի կողմից ընտրված բանկի միջոցով, բնակարանի գնման վկայագրում նշված գումարը փոխանցել վաճառողի հաշվեհամարին.

2.1.3. սույն պայմանագրի 2.1.2-րդ կետում նշված գումարի փոխանցման օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում շահառուին և (կամ) բնակարան վաճառողին ծանուցել գումարի փոխանցման մասին:

2.2. Նախարարությունն իրավունք ունի՝

2.2.1. շահառուից պահանջելու ստորագրել պարտավորագիր այն մասին, որ բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) գնելու դեպքում, անկախ հետագայում բնակարանային պայմանների վատթարացման պատճառից, շահառուն չի կարող նախարարությանը ներկայացնել բնակարանային պայմանների բարելավման պահանջ:

2.3. Շահառուն պարտավոր է՝

2.3.1. բնակարանի գնման վկայագիրն ստանալուց հետո 6 ամսվա ընթացքում գնել բնակարան (բնակելի տուն) և առուվաճառքի պայմանագիրը ներկայացնել նախարարություն, իսկ այդ ժամկետի ընթացքում բնակարան (բնակելի տուն) չգնելու դեպքում` ժամկետի ավարտից հետո բնակարանի գնման մարված վկայագիրը վերադարձնել նախարարությանը.

2.3.2. սույն պայմանագրով սահմանված գումարից ավելի բարձր գին ունեցող բնակարան ձեռք բերելու դեպքում գնի տարբերությունը լրացնել իր միջոցների հաշվին:

2.4. Շահառուն իրավունք ունի՝

2.4.1. նոտարական կարգով վավերացված բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագիրը նախարարություն ներկայացնելուց հետո պահանջելու նախարարությունից բնակարանի գնման վկայագրում նշված գումարը փոխանցել վաճառողի հաշվի համարին.

2.4.2. սույն պայմանագրի 2.3.1-ին կետի համաձայն բնակարանի գնման վկայագիրը նախարարությանը վերադարձնելուց հետո պահպանելու բնակարանային հաշվառման մեջ գտնվելու իրավունքը:

 

 3. Վեճերի լուծումը և պայմանագրի կնքումը

 

3.1. Սույն պայմանագրի հետ կապված վեճերը լուծվում են փոխադարձ համաձայնությամբ կամ դատական կարգով:

3.2. Պայմանագիրը կնքվում է երկու օրինակից, որոնցից յուրաքանչյուրն ունի հավասար իրավաբանական ուժ:

 

 4. Եզրափակիչ և այլ դրույթներ

 

4.1. Սույն պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրելու օրվանից և գործում է 6 ամիս ժամկետով:

4.2. Սույն պայմանագրի համաձայն շահառուի կողմից բնակարանի գնման վկայագրի միջոցով բնակարան (բնակելի տուն) գնելու ժամկետը սահմանվում է 6 ամիս` առանց ժամկետի երկարաձգման հնարավորության:

4.3. Սույն պայմանագրի 4.2-րդ կետում նշված ժամկետում բնակարան (բնակելի տուն) չգնելու դեպքում բնակարանի գնման վկայագիրը մարվում է, և սույն պայմանագիրը համարվում է լուծված, իսկ շահառուն պահպանում է բնակարանային հաշվառման մեջ գտնվելու իրավունքը:

 

 5. Կողմերի վավերապայմանները

 

 ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՇԱՀԱՌՈՒ

-----------------------------------------------------

(պաշտոնատար անձի անվան ու հայրանվան

սկզբնատառերը, ազգանունը)

-------------------------------------------------------------

(անձի անվան ու հայրանվան սկզբնատառերը, ազգանունը)

-----------------------------------------------------

(ստորագրությունը)

-----------------------------------------------------

(ստորագրությունը)

  Կ.Տ.

 

------- ---------------- 20  թ.

------- ---------------- 20  թ.

Ձև N 8

 

Ներմուծեք նկարագրությունը_18660

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան