Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 46-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.01.2019-08.01.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.12.26/32(635).1 Հոդ.286.9
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
19.10.2018
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
19.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.01.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

19 հոկտեմբերի 2018 թ.

թիվ 46-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՏԱՐԵՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՍՈՑՍՊԱՍ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 94 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպությունների գործունեության մասին» Ձև 1-սոցսպաս (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:

2. Հաստատել «Տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպությունների գործունեության մասին» Ձև 1-սոցսպաս (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2001 թվականի նոյեմբերի 20-ի ««Տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպությունների գործունեության մասին» Ձև թիվ 1-սոցսպաս պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 94 որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 Նախագահ՝ Ս. Մնացականյան

 

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 46-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_18667

 

1. Շենքային պայմանները (պատասխանների համարներն առնել շրջանակի մեջ)

1) Շենքը

ա.տիպային է

բ. հարմարեցված է

գ. այլ (նշել)…………………………………………………

2) Շենքի ընդհանուր վիճակը

ա. բավարար է

բ. պահանջվում է ընթացիկ վերանորոգում

գ. պահանջվում է հիմնական վերանորոգում

դ. վթարային է

ե. այլ (նշել) …………………………………………………

3) Ջրամատակարարումը

ա. կենտրոնացված` շուրջօրյա

բ. կենտրոնացված` ժամանակացույցով (գրաֆիկով)

գ. սեփական ջրաղբյուր

դ. բերվում է ջրամաններով

ե. այլ (նշել)………………………………………………….

4) Տաք ջրամատակարարում

ա. առկա է

բ. բացակայում է

գ. այլ (նշել) ………………………………………………….

5) Կոյուղացումը

ա.միացված է կոյուղու կենտրոնացված համակարգին

բ. ունի տեղական /լոկալ/ ցանց

գ. այլ (նշել) …………………………………………………...

6) Ջերմամատակարարումը

ա. կենտրոնացված

բ. անհատական (լոկալ)

գ. բացակայում է

դ. այլ (նշել)…………………………………………………..

7) Շենքը նախատեսված է ……….. խնամյալների համար

 

2. Սենյակները, օժանդակ տարածքները և դրանց մակերեսները

Տողի համարը

 

Քանակը

Մակերեսը, քառ. մ

Նշումներ

1

2

3

4

5

1)

  Ընդամենը

X

 
 

   այդ թվում`

     

2)

հյուրասենյակ

     

3)

առանձնասենյակ

     

4)

ննջասենյակ

     

5)

սպորտդահլիճ

     

6)

հարդասենյակ

     

7)

բուֆետ (ճաշարան)

     

8)

բուժսենյակ

     

9)

գրադարան, ընթերցասենյակ

     

10)

օժանդակ սենյակ

     

11)

այլ նշանակության սենյակներ

     

12)

Շենքին կից կամ ամրակցված այլ տարածք

     

 

3. Ապահովվածությունը (համապատասխան սյունակներում դնել «X» նշանը)

Տողի համարը

 

Բավարար քանակությամբ

Մասամբ

Բացակայում է

Նշումներ

1

2

3

4

5

6

1)

Կահույքով

       

2)

Հաշմանդամների սայլակներով

       

3)

Տրանսպորտային միջոցներով

       

4)

Հեռուստացույցներով

       

5)

Ռադիոընդունիչներով

       

6)

Հեռախոսակապով

       

7)

Սպորտային պարագաներով

       

8)

Նորմալ գործունեության համար այլ անհրաժեշտ պարագաներով

       

 

 4. Տարեցների և հաշմանդամների թվաքանակի սեռատարիքային բաշխվածությունը և շարժը

 մարդ

Տողի հա-մա-րը

 

Ընդա-
մենը

այդ թվում` կանայք

նրանցից ըստ տարիքի և սեռի

մինչև 30

31-40

41-50

51-60

61-70

71-80

81 և բարձր

ընդա-
մենը

այդ թվում` կանայք

ընդա-
մենը

այդ թվում` կանայք

ընդա-
մենը

այդ թվում` կանայք

ընդա-
մենը

այդ թվում` կանայք

ընդա-
մենը

այդ թվում` կանայք

ընդա-
մենը

այդ թվում` կանայք

ընդա-
մենը

այդ թվում` կանայք

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

1)

Խնամյալների թվաքանակը տարեսկզբին

                               

2)

Հաշվետու տարվա ընթացքում

դուրս են եկել, ընդամենը

                               

3)

 վերադարձել են հարազատների մոտ

                               

4)

 մահացել են

                               

5)

 դուրս են եկել այլ պատճառներով                                

6)

ընդունվել են, ընդամենը

                               

7)

 նրանցից` նախկինում եղել են տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպությունում

                               

8)

Խնամյալների թվաքանակը տարեվերջին

                               

9)

նրանցից` անկողնային

                               

10)

հաշմանդամներ

                                      

11)

8 տողից` զավակներ ունեցողներ

                               

12)

8 տողից` ամուսնական զույգեր

 

X

5. Աշխատողների թվաքանակն ըստ կրթական մակարդակի

մարդ

Տողի համարը

 

Աշխատողների թվաքանակը տարեվերջին

նրանցից ըստ կրթական մակարդակների

բարձրագույն

միջին մասնագիտական

ընդհանուր միջնակարգ

ընդամենը

այդ թվում` կանայք

ընդամենը

նրանցից կանայք

ընդամենը

նրանցից կանայք

ընդամենը

նրանցից կանայք

1

2

3

4

5

6

7

8

9

10

1)

Ընդամենը

               
 

այդ թվում` խնամյալներին անմիջապես սպասարկող

               

2)

բժիշկներ

               

3)

միջին բուժանձնակազմ

               

4)

կրտսեր բուժանձնակազմ (դայակներ)

               

5)

հոգեբան

               

6)

իրավաբան

               

7)

սոցիալական աշխատող

               

8)

խոհարար

               

9)

սպասարկող այլ անձնակազմ

               

10)

տեխնիկական և օժանդակ անձնակազմ

               

6. Ֆինանսական միջոցների ստացումը և օգտագործումը

 հազ. դրամ

Ֆինանսական միջոցների առկայությունը

Ֆինանսական ծախսեր

Ֆինանսական միջոցների մնացորդը տարեվերջին

ընդա-մենը

մնացորդը տարե-սկզբին

ֆինանսական մուտքերը

ընդամենը

այդ թվում`

ընդա-մենը

այդ թվում`

նյութական
ծախսեր

ոչ նյութական ծառայու-թյունների վճարումներ

գործուղման ծախսեր

աշխատա-վարձ և դրան հավասա-րեցված վճարումներ

հիմնավերա-նորոգման, սարքավորում-ների և գույքի ձեռք բերման

այլ ծախսեր

բյուջեից (պետական
և համայն-քային)

նվիրատվու-թյուններ

վարձակա-լությունից

այլ եկա-մուտներ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

                             

 

Ղեկավար՝

________________________

____________________

 

(Ազգանուն, անուն)

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ)՝

________________________

____________________

 

(Ազգանուն, անուն)

(Ստորագրություն)

     
   

« _ _ » ______ ____20___թ.

 

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2018 թվականի հոկտեմբերի 19-ի

թիվ 46-Ն որոշման

 

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

 

«ՏԱՐԵՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՍՈՑՍՊԱՍ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հրահանգը կարգավորում է «Տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպությունների գործունեության մասին» Ձև 1-սոցսպաս (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ՝ Հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:

2. Հաշվետվությունը կազմում են տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպությունները, որոնք այդ մասին նախապես տեղեկացվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Հաշվետվության ձևի բոլոր սյունակների տողերը պետք է լրացված լինեն համապատասխան և հավաստի թվերով, իսկ դրանց բացակայության դեպքում դրվի (-) նշանը:

4. Հաշվետվությունը ներկայացվում է վիճակագրական կոմիտե՝ մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա մարտի 1-ը:

5. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը ռեսպոնդենտները լրացնում են՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման:

6. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

II. ՇԵՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

7. Բաժնում բերվում են տվյալներ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպության շենքային պայմանների վերաբերյալ: Պատասխաններին համապատասխան համարներն առնել շրջանակի մեջ: Պատասխաններն ընտրելիս անհրաժեշտ է ղեկավարվել հետևյալ պայմաններով. եթե շենքը տիպային է` նախատեսված ծերերի և հաշմանդամների բնակության և կենսագործունեության ապահովման համար, ապա շրջանակի մեջ է առնվում 1 կետի «ա.» ենթակետը: Այդ պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում նշվում է «բ.» պատասխանը: Շենքի վերանորոգման անհրաժեշտության մասին նշում կատարվում է «2.» կետում, իսկ ջրամատակարարման, տաք ջրամատակարարման և կոյուղացման վիճակի վերաբերյալ նշումները` 3-5 կետերում: Եթե շենքը տաքացվում է վառարաններով, այդ մասին նշումը կատարվում է 6-ի «դ.» կետում: Կետ 7–ում բերվում է կազմակերպությունում նախատեսված տեղերի քանակը և ոչ թե փաստացի զբաղեցված տեղերի կամ խնամյալների թվաքանակը:

 

III. ՍԵՆՅԱԿՆԵՐԸ, ՕԺԱՆԴԱԿ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱԿԵՐԵՍՆԵՐԸ

 

8. 2-րդ բաժնի 2-10 տողերում բերվում են տվյալներ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպության առանձին նշանակության սենյակների քանակի և դրանց գումարային մակերեսների վերաբերյալ: Թվարկված նշանակության սենյակների բացակայության դեպքում համապատասխան տողում դրվում է գծիկ: Եթե կազմակերպությունում կան այլ նշանակության սենյակներ, որոնք բացակայում են թվում, ապա դրանց մասին տվյալները բերվում են 11 տողում: Շենքին կից առկա կամ պատկանող տարածքի վերաբերյալ տվյալները բերվում են 12 տողում: 5-րդ սյունակում բերվում են համապատասխան տվյալները պարզաբանող բացատրություններ` օր. սպորտդահլիճը չի գործում, հյուրասենյակը վերանորոգման մեջ է և այլն:

 

IV. ԱՊԱՀՈՎՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

 

9. Բաժնում բերվում են տվյալներ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպության նորմալ գործունեության համար անհրաժեշտ կահավորանքով և այլ պարագաներով ապահովվածության վերաբերյալ: Պատասխաններին համապատասխան վանդակներում դրվում է «X» նշանը, իսկ դրանց բացակայության դեպքում դրվում են գծիկներ: 6-րդ սյունակում բերվում են համապատասխան տվյալները պարզաբանող բացատրություններ` օր. հեռախոսակապը չի գործում, սպորտային պարագաները օգտագործման համար պիտանի չեն և այլն:

 

V. ՏԱՐԵՑՆԵՐԻ ԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ՍԵՌԱՏԱՐԻՔԱՅԻՆ ԲԱՇԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՇԱՐԺԸ

 

10. 4-րդ բաժնի 1 և 8 – 12 տողերում բերվում են տվյալներ խնամյալների թվաքանակի և նրանց սեռատարիքային բաշխվածության վերաբերյալ: 2-7 տողերում բերվում են տվյալներ հաշվետու տարվա ընթացքում խնամյալների քանակական շարժի մասին: Ընդ որում տող 2-ը (3-5) տողերի գումարն է, տող 8 = տողեր (1 + 6 - 2): Տող 9-ում բերվում են տվյալներ այն խնամյալների մասին, որոնք անկողնային հիվանդներ են և առանց որևիցե մեկի օգնության չեն կարող տեղաշարժվել կամ սպասարկել իրենց: Տող 10-ում բերվում են բոլոր կարգի հաշմանդամ խնամյալների թվաքանակը: Տող 11-ում խնամյալների ընդհանուր թվաքանակից առանձնացվում է զավակներ ունեցող խնամյալների թվաքանակը, իսկ տող 12-ում` ամուսնական զույգերի ընդհանուր քանակը (լրացվում է միայն սյունակ 3-ը):

 

VI. ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿՆ ԸՍՏ ԿՐԹԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ

 

11. 5-րդ բաժնի տող 1-ում բերվում են տվյալներ տարեվերջի դրությամբ կազմակերպության ամբողջ աշխատակազմի վերաբերյալ` ըստ նրանց սեռի և կրթական մակարդակի: 2-9 տողերում առանձնացվում են խնամյալներին անմիջապես սպասարկող աշխատակազմը, իսկ տող 10-ում` տեխնիկական և օժանդակ աշխատակազմը:

 

VII. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՍՏԱՑՈՒՄԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ

 

12. Բաժնի (3-7) սյունակներում բերվում են տվյալներ ֆինանսական մուտքերի վերաբերյալ, իսկ (8-15) սյունակներում ֆինանսական ծախսերի վերաբերյալ:

13. Ֆինանսական մուտքերի և ծախսերի վերաբերյալ տվյալները լրացվում են հաշվապահական հաշվառման փաստաթղթերի համապատասխան տողերի հիման վրա:

14. Նյութական ծախսերի մեջ մտնում են` հումքի, նյութերի, գնովի կիսապատրաստուկների, համալրող շինվածքների և դետալների, վառելիքի, էլեկտրաէներգիայի, տարայի և տարանյութերի, պահեստամասերի, շինանյութերի, գյուղատնտեսական նշանակության նյութերի, վերամշակման հանձնված և այլ նյութերի ձեռքբերման, վերանորոգման և այլ նմանատիպ ծախսերը:

15. Ոչ նյութական ծառայությունների վճարումների մեջ մտնում են` աշխատողների մասնագիտական պատրաստմանն ուղղված վճարումները, ուսումնական հաստատությունների շենքերի, մեքենաների և սարքավորումների վարձակալական վճարումները, գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների, ֆինանսական, իրավաբանական, պահակային և հակահրդեհային ծառայությունների վճարումները, ներկայացուցչական, գովազդային, լիցենզավորման և սերտիֆիկացման ծախսերը և այլն:

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
01.12.2023, թիվ 42-Ն 09.12.2023, թիվ 46-Ն
28.12.2020, թիվ 32-Ն 08.01.2021, թիվ 46-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան