Գլխավոր տեղեկություն
Համար
N 1636-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.12.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
12.12.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
12.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

           

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 դեկտեմբերի 2018 թվականի N 1636-Ա

     

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 576-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

        

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի հունիսի 20-ի «Հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի մարտի 24-ի N 218-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 576-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 1-ին կետում «գործադիր իշխանության» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով.

2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Նշանակել`

1) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանին` հանձնաժողովի հայկական կողմի նախագահ.

2) Հայաստանի Հանրապետության Եվրոպայի վարչության պետի պարտականությունները կատարող Տիգրան Սամվելյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի նախագահի տեղակալ.

3) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանին՝ հանձնաժողովի հայկական կողմի քարտուղար:».

3) որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման հավելվածում նշված մարմինների ղեկավարներին՝ եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և հայ-չեխական տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի հայկական կողմի նախագահին ներկայացնել իրենց կողմից առաջադրվող ներկայացուցիչների թեկնածությունները:

         

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

       

2018 թ. դեկտեմբերի 12

Երևան

       

        

      

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

դեկտեմբերի 12-ի N 1636-Ա

որոշման

    

«Հավելված

ՀՀ վարչապետի 2014 թ.

հունիսի 20-ի N 576-Ա

որոշման

         

Ց Ա Ն Կ

      

ՀԱՅ-ՉԵԽԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՂՄԻ ԿԱԶՄՈՒՄ ԸՆԴԳՐԿՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԵՎ ԱՅԼ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ

      

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն

Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն

Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն

Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն

Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարություն

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն

Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն

Հայաստանի Հանրապետության առևտրաարդյունաբերական պալատ (համաձայնությամբ)

Հայաստանի զարգացման հիմնադրամ (համաձայնությամբ)

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միություն (համաձայնությամբ)»:

        

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան