ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 դեկտեմբերի 2018 թվականի N 1396-Ա
ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՋԵՅՄՍ ԴԱՆԻԵԼԻ ԴՈՆԻԳԵԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման հավելվածի 5-րդ կետի 4-րդ ենթակետի ու 8-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ձմեռային զորակոչից մինչև 2019 թվականի ձմեռային զորակոչը տարկետում տալ Ալեքսանդր Ջեյմս Դանիելի Դոնիգեանին (ծնվ.՝ 1993 թվականի հոկտեմբերի 20-ին, հաշվառման հասցեն՝ քաղ. Երևան, Զավարյան փող., շենք 1, բն. 1)։
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար |
Ն. Փաշինյան |
2018 թ. դեկտեմբերի 12 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|