Գլխավոր տեղեկություն
Համար
ԲԴԽ-10-Ն-3
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (21.02.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.02.20/13(1466) Հոդ.124
Ընդունող մարմին
Բարձրագույն դատական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
14.02.2019
Ստորագրող մարմին
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.02.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.02.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ԲԴԽ-10-Ն-3

2019 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-47 որոշմամբ և հիմք ընդունելով Հանրապետության նախագահի 2018 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ ՆՀ-535-Ա և դեկտեմբերի 29-ի թիվ ՆՀ-543-Ա, 2019 թվականի հունվարի 16-ի թիվ ՆՀ-6-Ա և թիվ ՆՀ-7-Ա, հունվարի 22-ի թիվ ՆՀ-26-Ա, հունվարի 23-ի թիվ ՆՀ-27-Ա, թիվ ՆՀ-28-Ա և թիվ ՆՀ-29-Ա, փետրվարի 6-ի թիվ ՆՀ-40-Ա, փետրվարի 12-ի թիվ ՆՀ-45-Ա և ՆՀ-46-Ա հրամանագրերը, Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2019 թվականի հունվարի 9-ի թիվ ԲԴԽ-1-Ո-1 որոշումը, առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների նախագահների գրությունները` Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդը

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Է

 

1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման հավելված 1-ում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Հավելվածի 2-րդ աղյուսակի «քրեական մասնագիտացում» բաժնի 22-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Մելիքյան Վահագն Լեոնիդի» բառերով.

2) Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 16-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Արաբկիր» բառը փոխարինել «Քանաքեռ» բառով.

3) Հավելվածի 2-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 44-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակը լրացնել «Արաբկիր» բառով, իսկ «Դատավոր» սյունակը լրացնել «Գրիգորյան Տիգրան Սիմոնի» բառերով.

4) Հավելվածի 4-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Կոտայքի մարզի վարչական տարածք» բառերը փոխարինել «Աբովյանի, Եղվարդի վարչական տարածքներ» բառերով, իսկ «Դատավոր» սյունակը լրացնել «Արզումանյան Աննա Սեյրանի» բառերով.

5) Հավելվածի 4-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Դատավոր» սյունակի «Արզումանյան Աննա Սեյրանի» բառերը փոխարինել «Օհանյան Արման Վարդանի» բառերով.

6) Հավելվածի 5-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Արարատի և Վայոց ձորի մարզերի վարչական տարածք» բառերը փոխարինել «Արտաշատի, Մասիսի վարչական տարածքներ» բառերով.

7) Հավելվածի 6-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժինը լրացնել 4-րդ կետով` հետևյալ բովանդակությամբ.

4.

քաղաք Արմավիր

Արմավիրի մարզի վարչական տարածք

 

Քրեական

8) Հավելվածի 6-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Արմավիր» բառը փոխարինել «Էջմիածին» բառով, իսկ «Սպասարկման տարածք» սյունակի «Արմավիրի և Բաղրամյանի վարչական տարածքներ» բառերը փոխարինել «Էջմիածնի վարչական տարածք» բառերով.

9) Հավելվածի 6-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Արմավիրի մարզի վարչական տարածք» բառերը փոխարինել «Արմավիրի և Բաղրամյանի վարչական տարածքներ» բառերով.

10) Հավելվածի 6-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

11) Հավելվածի 7-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Արագածոտնի մարզի վարչական տարածք» բառերը փոխարինել «Աշտարակի, Ապարանի վարչական տարածքներ» բառերով, իսկ «Դատավոր» սյունակը լրացնել «Մարգարյան Արթուր Ալբերտի» բառերով.

12) Հավելվածի 7-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Դատավոր» սյունակից հանել «Մարգարյան Արթուր Ալբերտի» բառերը.

13) Հավելվածի 8-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Կարապետյան Էդգար Ռուբիկի» բառերով.

14) Հավելվածի 8-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 7-րդ կետի «Դատավոր» սյունակի «Մնացյան Սուրեն Ալեքսանի» բառերը փոխարինել «Հարությունյան Գոռ Վահեի» բառերով.

15) Հավելվածի 9-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Վանաձոր» բառը փոխարինել «Տաշիր» բառով, «Սպասարկման տարածք» սյունակի «Վանաձորի, Սպիտակի» բառերը փոխարինել «Ալավերդու, Ստեփանավանի և Տաշիրի» բառերով, «Դատավոր» սյունակը լրացնել «Ղուկեյան Դիանա Աշոտի» բառերով.

16) Հավելվածի 9-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Դատավոր» սյունակից հանել «Գրիգորյան Տիգրան Սիմոնի» բառերը.

17) Հավելվածի 10-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Նստավայրի անվանում» սյունակի «Դիլիջան» բառը փոխարինել «Իջևան» բառով, իսկ «Սպասարկման տարածք» սյունակը «Դիլիջանի» բառից առաջ լրացնել «Իջևանի,» բառով.

18) Հավելվածի 10-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Դատավոր» սյունակի «Օհանյան Արման Վարդանի» բառերը հանել.

19) Հավելվածի 11-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Դատավոր» սյունակի «Մելիքյան Վահագն Լեոնիդի» բառերը փոխարինել «Սարգսյան Դավիթ Վալերիի» բառերով.

20) Հավելվածի 11-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Մինասյան Գոռ Գառնիկի» բառերով.

21) Հավելվածի 11-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Գեղարքունիքի մարզի վարչական տարածք» բառերը փոխարինել «Սևանի և Գավառի վարչական տարածքներ» բառերով, իսկ «Դատավոր» սյունակը լրացնել «Ներսիսյան Լիանա Վլադիկի» բառերով.

22) Հավելվածի 12-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Դատավոր» սյունակի «Սարգսյան Դավիթ Վալերիի» բառերը փոխարինել «Գասպարյան Գնել Գեղամի» բառերով.

23) Հավելվածի 12-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Դատավոր» սյունակի «Սարդարյան Արսեն Հեկտորի» բառերը հանել.

24) Հավելվածի 12-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Սպասարկման տարածք» սյունակի «Սյունիքի մարզի» բառերը փոխարինել «Կապանի» բառով.

25) Հավելվածի 12-րդ աղյուսակի «(քաղաքացիական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Դատավոր» սյունակը լրացնել «Աթոյան Ռուբինա Ռուբենի» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

բարձրագույն դատական

խորհրդի նախագահ

Գ. Հարությունյան

 

2019 թ. փետրվարի 14

ք. Երևան