ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 նոյեմբերի 2018 թվականի N 322-Ա
«ՖՈՒԼԵՐ» ՏՆԱՇԻՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱԿԱՆԻ/ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՅԹՈՒՑԻԿ ՄՆԱՑՈՐԴՆԵՐԻ ԶՈՀԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ՏՆԵՐԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ֆուլեր» տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (քաղ. Երևան, Տիգրանյան 53/26, ՀՎՀՀ` 01009537) իրականացվող՝ 150,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Ականի/պատերազմի պայթուցիկ մնացորդների զոհերի ընտանիքների տների վերականգնում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Ֆուլեր» տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան (թափքի համարը՝ JTERB71J800058225, 3,200,000 դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 57,000 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:
3. «Ֆուլեր» տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Միրզոյան |
|
Հավելված ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թ. նոյեմբերի 9-ի N 322 -Ա որոշման |
ծ ր ա գ ի ր
«Ականի/պատերազմի պայթուցիկ մնացորդների զոհերի ընտանիքների տների վերականգնՈՒմ»
1. |
Ծրագրի նպատակը |
Հայաստանի Հանրապետության տարածքում ականի/պատերազմի պայթուցիկ մնացորդների զոհերի ընտանիքների բնակարանային պայմանների բարելավում | ||||||||||||||||||||||||||||||||||||
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ակնկալվում է բարեգործի խրախուսում և նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից: | ||||||||||||||||||||||||||||||||||||
3. |
Բարեգործը |
Կարմիր խաչի միջազգային կոմիտե (ԿԽՄԿ)՝ ներդնում է 84000000 դրամ, «Ֆուլեր» տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպություն՝ 66000000 դրամ: | ||||||||||||||||||||||||||||||||||||
4. |
Ծրագիրը կատարողը |
«Ֆուլեր» տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպություն | ||||||||||||||||||||||||||||||||||||
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում՝ քաղաքաշինության բնագավառ | ||||||||||||||||||||||||||||||||||||
6. |
Ծրագրի բյուջեն |
150000000 դրամ | ||||||||||||||||||||||||||||||||||||
7. |
Բարեգործություն ստացողը |
Հայաստանի Հանրապետության տարածքում ականի/պատերազմի պայթուցիկ մնացորդների զոհերի ընտանիքներ, որոնք չունեն բնակարան կամ ունեն անավարտ կամ վերանորոգման անհրաժեշտություն ունեցող տուն: Նրանց ընտրությունը կատարվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ցուցակների հիման վրա՝ «Ֆուլեր» տնաշինական կենտրոն» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից ուսումնասիրության արդյունքում: | ||||||||||||||||||||||||||||||||||||
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2018 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը | ||||||||||||||||||||||||||||||||||||
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
ԿԽԿՄ-ի կողմից ներկայացված ցուցակներից կատարվում է ընտանիքների ընտրություն՝ առաջնությունը տալով առավել կարիք ունեցողներին: Ընտրված ընտանիքների հետ կնքվում են փոխառության և հիփոթեքի պայմանագրեր, ապա սկսվում է ֆինանսավորումը՝ փուլ առ փուլ: Ծրագրի արժեքը՝ 150000000 դրամ է, որն ունի հետևյալ բացվածքը՝ - դրամական փոխառություններ՝ բնակարան և շինանյութ գնելու համար՝ 120000000 դրամ. - կազմակերպչական ծախսեր՝ 30000000 դրամ, որից մեքենայի գնում և ներմուծում՝ «TOYOTA LC HARDTOP DIESEL HZJ78L» մակնիշի՝ 3200000 դրամ, մեքենայի գործարքի համար ակնկալում ենք հարկային արտոնություններ։ | ||||||||||||||||||||||||||||||||||||
10. |
Ձեռք բերվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Նախատեսված է միայն «TOYOTA LC HARDTOP DIESEL HZJ78L» մակնիշի ավտոմեքենայի ձեռքբերում և ներմուծում, որը ծառայելու է կազմակերպության կողմից իրականացվող և հետագայում իրականացվելիք բարեգործական ծրագրերի շրջանակներում, և արժեքը կազմում է 3200000 դրամ։ | ||||||||||||||||||||||||||||||||||||
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
Ծրագրի իրականացման համար կազմակերպչական ծախսերը կազմում են 30000000 դրամ, որն ունի հետևյալ բացվածքը՝
Կազմակերպչական ծախսերը չեն գերազանցում ծրագրի 20 տոկոսը: | ||||||||||||||||||||||||||||||||||||
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՏԻՄ-երի հետ | ||||||||||||||||||||||||||||||||||||
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հաշվետվություններ են ներկայացվում ԿԽՄԿ-ին, «Ֆուլեր» տնաշինական կենտրոնի միջազգային գլխամասային գրասենյակին, ինչպես նաև Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովին՝ սահմանված կարգով: |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Միրզոյան |