Գլխավոր տեղեկություն
Համար
N 1696-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (06.12.2018-02.11.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.01.08/1(1359) Հոդ.3
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.12.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 դեկտեմբերի 2017 թվականի N 1696-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 954-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը, 24-րդ հոդվածի 1-ին մասը, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը, 10-րդ հոդվածի 4-րդ մասը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ, 685-րդ և 688-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 264.210.06044) վերակազմավորման ձևով վերակազմակերպել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի:

2. Հաստատել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող պետական կառավարման լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:

4. «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար (այսուհետ՝ տնօրենի պաշտոնակատար) նշանակել Գևորգ Հրանտի Վարդանյանին (անձնագիր` AM 0751010, տրված՝ 2012 թվականի հունիսի 1-ին, 062-ի կողմից):

5. Առաջարկել տնօրենի պաշտոնակատարին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ապահովել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի պետական գրանցումը:

6. Սահմանել, որ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գիտական խորհուրդն իր գործունեությունը կարող է շարունակել մինչև «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտական խորհրդի ձևավորումը:

7. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ սույն որոշման N 2 հավելվածում նշված անշարժ գույքը հետ վերցնել և թողնել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը:

(7-րդ կետը փոփ. 22.11.18 N 1309-Ն)

8. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ սույն որոշման N 3 հավելվածում նշված պատմամշակութային նշանակություն ունեցող գույքն անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամին:

9. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը հանձնված՝ պետական սեփականություն հանդիսացող՝ սույն որոշման N 4 հավելվածում նշված գույքն անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամին:

(9-րդ կետը փոփ. 22.11.18 N 1309-Ն)

10. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի պետին՝ սույն որոշման 2-րդ և 5-րդ կետերում նշված աշխատանքների ավարտից հետո վեցամսյա ժամկետում, հիմք ընդունելով անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականում արտացոլված տվյալները, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հետ կնքել սույն որոշման N 4 հավելվածում նշված գույքի վերաբերյալ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքված անհատույց օգտագործման պայմանագրում սույն որոշումից բխող՝ պայմանագրի փոփոխման մասին համաձայնագիր՝ դրանում նախատեսելով դրույթ այն մասին, որ այն կարող է լուծվել հիմնադրի կողմից՝ դրա մասին գրավոր ծանուցելով «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամին՝ նոտարական վավերացման, գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերն իրականացնելով «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի միջոցների հաշվին:

(10-րդ կետը փոփ. 22.11.18 N 1309-Ն)

11. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում՝

ա. ապահովել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթացը,

բ. հաստատել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին և պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ վիճարկվող) պարտավորությունների՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամին փոխանցման ակտը.

2) «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում՝

ա. Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին անհատական կազմը,

բ. ապահովել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված գույքի՝ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամին փոխանցման՝ հանձնման-ընդունման գործընթացը։

12. Սահմանել, որ՝

1) «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է և նրան են անցնում վերակազմակերպված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները՝ փոխանցման ակտին համապատասխան.

2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, ինչպես նաև նվիրատվության կամ նվիրաբերության պայմանագրով կամ կտակի հիման վրա թանգարանային առարկաներ, պատմամշակութային նշանակություն ունեցող գույք (հավաքածուներ) ձեռք բերելիս «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ձեռք բերված թանգարանային առարկաները, պատմամշակութային նշանակություն ունեցող գույքը (հավաքածուներ) պետական սեփականություն են, որոնք համարվում են անորոշ ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամին տրամադրված:

13. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում ներառված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ցանկը, դրանց տիպային (օրինակելի) կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի N 1474-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 954-Ն որոշման N 1 հավելվածի 25-րդ կետը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. դեկտեմբերի 28

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 21-ի N 1696-Ն որոշման

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը (այսուհետ՝ թանգարան-ինստիտուտ) հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է:

2. Թանգարան-ինստիտուտը Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության (պետական գրանցման համարը` 264.210.06.044) իրավահաջորդն է (փոխանցման ակտին համապատասխան):

3. Թանգարան-ինստիտուտն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, այլ իրավական ակտերով, միջազգային պայմանագրերով և սույն կանոնադրությամբ:

4. Թանգարան-ինստիտուտի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունն է:

5. Թանգարան-ինստիտուտն ունի Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի պատկերով և իր անվանմամբ կլոր կնիք (հայերեն, անգլերեն և ռուսերեն գրառումներով), ձևաթղթեր, ինչպես նաև անհատականացնող այլ միջոցներ:

6. Թանգարան-ինստիտուտի անվանումն է`

1) հայերեն լրիվ` «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամ.

2) հայերեն կրճատ` «Թանգարան-ինստիտուտ».

3) ռուսերեն լրիվ` Фонд «Музей-институт геноцида армян».

4) ռուսերեն կրճատ` «Музей-институт».

5) անգլերեն լրիվ` «Museum Institute of armenian genocide» Foundation.

6) անգլերեն կրճատ` «Museum Institute»։

7. Թանգարան-ինստիտուտի գտնվելու վայրն է` 0028, Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 8/8:

8. Թանգարան-ինստիտուտի շահառուներն են Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության, ինչպես նաև արտերկրի գիտական, մշակութային ու կրթական բնագավառներում գործող ֆիզիկական և իրավաբանական անձինք, ցեղասպանությունը վերապրածները և նրանց ժառանգները:

 

II. ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

9. Թանգարան-ինստիտուտն ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից, իրավաբանական անձ է, օգտվում է իրավաբանական անձի համար օրենքով սահմանված բոլոր իրավունքներից, կրում է համապատասխան պարտականություններ և գործում է անժամկետ:

10. Թանգարան-ինստիտուտն ունի առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների բանկերում հաշվարկային և այլ հաշիվներ, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

11. Թանգարան-ինստիտուտն իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքով: Թանգարան-ինստիտուտը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների, իսկ հիմնադիրը` թանգարան-ինստիտուտի պարտավորությունների համար: Թանգարան-ինստիտուտի իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում:

12. Թանգարան-ինստիտուտն իր գործունեության ընթացքում ստացված ամբողջ շահույթը պետք է օգտագործի իր կանոնադրական նպատակների իրականացման համար: Թանգարան-ինստիտուտն իր կանոնադրությանը համապատասխան՝

1) օգտագործում է հիմնադրի կողմից թանգարան-ինստիտուտին տրամադրված գույքը.

2) տնօրինում, օգտագործում և տիրապետում է սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:

 

 III. ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

13. Թանգարան-ինստիտուտի՝ որպես գիտահետազոտական և կրթամշակութային կենտրոնի գործունեության նպատակներն են՝

1) Հայկական հարցի, Հայոց ցեղասպանության, ցեղասպանագիտության և հայագիտության բնագավառներում հիմնարար ծրագրերի, գիտական և գիտատեխնիկական հետազոտությունների իրականացումը, դրանց արդյունքում ստեղծված գիտելիքի տարածումն ու քարոզչությունը ինչպես հրատարակչական, այնպես էլ հայրենական և միջազգային տարբեր գիտատեղեկատվական ռեսուրսների օգտագործմամբ.

2) հայերեն և օտարալեզու աղբյուրների, արխիվային վավերագրերի, հայագիտական գրականության ու մամուլի ձեռքբերումը, պահպանումը և հետազոտումը` թվային (էլեկտրոնային) և ժամանակակից այլ հնարավոր ձևաչափերով ու տեսքով.

3) թանգարանային նմուշների պահպանումը, վերականգնումը, սպասարկումը, այդ թվում՝ դրանց՝ գիտահետազոտական համակարգերում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը և կիրառումը, տեղեկատվական համակարգի զարգացման ապահովումը.

4) մշտական և ժամանակավոր ցուցադրությունների պատրաստումն ու սպասարկումը.

5) գիտական կադրերի պատրաստումը, գիտական միջոցառումների (նստաշրջան, գիտաժողով, սեմինար, խորհրդակցություն) անցկացումը:

14. Թանգարան-ինստիտուտի գործունեության հիմնական ուղղություններն են`

1) միջազգային գիտական և գիտատեխնիկական համագործակցության իրականացումը, օտարերկրյա գիտական այլ կազմակերպությունների հետ փոխշահավետ կապերի զարգացումը, միջպետական գիտական և գիտատեխնիկական ծրագրերի և նախագծերի կատարումը, մասնակցությունը միջազգային գիտական և գիտատեխնիկական կազմակերպությունների և ասոցիացիաների գործունեությանը.

2) թանգարան-ինստիտուտում իրականացվող հիմնարար և կիրառական հետազոտություններում օտարերկրյա (ներառյալ սփյուռքահայ) գիտական ներուժի մասնակցության ապահովումը.

3) գիտելիքների քարոզչությունն ու տարածումը և հրատարակչական գործունեությունը.

4) գիտատեխնիկական տեղեկատվության սեփական ռեսուրսների ստեղծումն ու զարգացումը՝ ներառյալ դրա տարածումը հայրենական և միջազգային տեղեկատվական համակարգչային ցանցերում.

5) գիտական նստաշրջանների, գիտաժողովների, սեմինարների և խորհրդակցությունների կազմակերպումն ու անցկացումը, ինչպես նաև մասնակցությունը նմանատիպ այլ միջոցառումների:

 

IV. ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳՈՒՅՔԸ

 

15. Հիմնադրի կողմից թանգարան-ինստիտուտին հանձնված գույքը թանգարան-ինստիտուտի սեփականությունն է: Թանգարան-ինստիտուտը տիրապետում, օգտագործում ու տնօրինում է իրեն պատկանող և իր կողմից սեփականության իրավունքով ձեռք բերված գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները` սույն կանոնադրությամբ սահմանված նպատակներով: Թանգարան-ինստիտուտի սեփականությունը հանդիսացող և նրան օգտագործման հանձնված ընդհանուր ակտիվների արժեքի 20 տոկոսը գերազանցող գործարքները կնքվում են Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ:

16. Պատմամշակութային նշանակություն ունեցող հավաքածուները (լուսանկարներ, տեսաերիզներ, արխիվային փաստաթղթեր, պատմավավերագրական նյութեր, ձեռագիր օրագրեր, հնատիպ գրքեր, կիրառական արվեստի գործեր, գեղանկարներ, կենցաղի առարկաներ, հուշային մասունքներ և այլն), այդ թվում՝ թանգարան-ինստիտուտի գործունեության ընթացքում ձեռք բերված ու ձեռք բերվող կամ թանգարան-ինստիտուտին տրամադրված (նվիրատվությամբ, նվիրաբերությամբ, կտակի) թանգարանային առարկաներն ու հավաքածուները ենթակա չեն օտարման, ինչպես նաև այդ գույքի օգտագործման, տիրապետման և տնօրինման իրավունքները՝ այլ անձանց փոխանցման, գրավադրման կամ այլ եղանակով տնօրինման:

17. Թանգարան-ինստիտուտի գույքի ձևավորման աղբյուրներ կարող են լինել`

1) հիմնադրի կամավոր ներդրումները.

2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից դրամական մուտքերը.

3) ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվությունները և նվիրաբերությունները, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվություններն ու նվիրաբերությունները, կտակները.

4) թանգարան-ինստիտուտի և իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.

5) դրամաշնորհները.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:

Սույն կետի 1-3-րդ ենթակետերով նախատեսված դրամական միջոցների և գույքի համար թանգարան-ինստիտուտը վարում է առանձնացված հաշվառում՝ դրանց մասին տեղեկությունները ներառելով օրենքով նախատեսված և իր կողմից ներկայացվող հաշվետվություններում:

18. Թանգարան-ինստիտուտի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադիրների, թանգարան-ինստիտուտի մարմինների անդամների, ինչպես նաև թանգարան-ինստիտուտի աշխատողների՝ բացառությամբ աշխատողների աշխատավարձի և թանգարան-ինստիտուտի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված՝ փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ թանգարան-ինստիտուտի մարմինների անդամները, ինչպես նաև թանգարան-ինստիտուտի աշխատողները կանոնադրությամբ նախատեսված շահառուներ են:

19. Թանգարան-ինստիտուտի կողմից պետությանը մատուցվող ծառայությունների, աշխատանքների, ապրանքների և իր կարիքների համար գնումներն իրականացվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

V. ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

20. Թանգարան-ինստիտուտը, իր կանոնադրական նպատակներին համապատասխան, իրավունք ունի`

1) անարգել տարածելու տեղեկություններ իր գործունեության մասին.

2) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից օրենքով սահմանված կարգով ստանալու տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար.

3) ստեղծելու առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ) և հիմնարկներ.

4) ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու դրանց մասնակիցը.

5) ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կնքելու պայմանագրեր.

6) իրեն օգտագործման իրավունքով տրամադրված գույքը հանձնելու վարձակալության՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Հանձնված գույքի վարձակալության ժամկետը չի կարող սահմանվել մեկ տարվանից ավելի՝ բացառությամբ հիմնադրի կողմից սահմանված դեպքի.

7) թանգարան-ինստիտուտի հիմնական և ձեռնարկատիրական գործունեության ընդլայնման նպատակով պայմանագրային կարգով ներգրավելու այլ անձանց կողմից տրամադրվող միջոցները, ընդ որում, առանց հիմնադրի որոշման բացառելու հիմնադրի կողմից թանգարան-ինստիտուտին օգտագործման հանձնված գույքի, այդ թվում՝ շենքերի, շինությունների և հողատարածքների գրավադրումը, օտարումը կամ անհատույց օգտագործման հանձնումը.

8) իրականացնելու հրատարակչական, տպագրական գործունեություն.

9) իրականացնելու օրենքով չարգելված այլ գործունեություն:

21. Թանգարան-ինստիտուտը կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել միայն այն դեպքերում, երբ դա ծառայում է այն նպատակների իրականացմանը, որոնց համար նա ստեղծվել է և համապատասխանում է այդ նպատակներին: Թանգարան-ինստիտուտը կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել անձամբ կամ այդ նպատակով ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել դրանց մասնակից:

22. Թանգարան-ինստիտուտն իրավունք ունի անձամբ զբաղվելու ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակներով՝

1) ցուցահանդեսային գործունեություն.

2) թանգարանային նմուշների, արխիվային վավերագրերի և հայագիտական, ցեղասպանագիտական գրականության ու մամուլի թարգմանություն` օտար լեզուներով, դրանց թվայնացում.

3) գիտամեթոդական, գիտակրթական և գիտատեխնիկական խորհրդատվության մատուցում.

4) գիտամանկավարժական կադրերի պատրաստում, վերապատրաստում, որակավորման բարձրացում.

5) մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն, հետազոտությունների և մշակումների իրականացում և իրացում.

6) հրատարակչական, տպագրական գործունեության ծավալում, դրա արդյունքների իրացում, գրքերի և այլ տպագրական նյութերի վաճառքի իրականացում.

7) հուշանվերների իրացում.

8) աշխատողների, ինչպես նաև թանգարանի այցելուների, կազմակերպվող միջոցառումների մասնակիցների հանրային սննդի կազմակերպում և սպասարկում։

23. Թանգարան-ինստիտուտը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կարող է զբաղվել միայն լիցենզիայի առկայության դեպքում`օրենքով սահմանված կարգով:

24. Իր առջև դրված նպատակների արդյունավետ իրականացումն ապահովելու համար թանգարան-ինստիտուտը`

1) ներգրավում է միջոցներ՝ իր կանոնադրական նպատակների իրականացման համար.

2) համագործակցում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա հասարակական կազմակերպությունների, միջազգային տնտեսական ու ֆինանսական կառույցների, գործակալությունների և հիմնադրամների հետ.

3) իր կանոնադրական նպատակների իրագործման համար իրականացնում է այլ միջոցառումներ:

25. Թանգարան-ինստիտուտը պարտավոր է`

1) գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, այլ օրենքներին ու իրավական ակտերին, ինչպես նաև սույն կանոնադրությանը համապատասխան.

2) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում, անցնել տարեկան աուդիտ` թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի կողմից ընտրված աուդիտորական կազմակերպության կողմից.

3) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու վիճակագրական հաշվետվություն ներկայացնել պետական մարմիններ.

4) յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ թանգարան-ինստիտուտը http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում պարտավոր է հրապարակել՝

ա. հաշվետվություն իր գործունեության մասին: Հաշվետվությունը, որի ձևը, հրապարակման և ներկայացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն, պետք է ներառի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարվա ընթացքում օգտագործված միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացման ծախսերի չափի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, տնօրենի և թանգարան-ինստիտուտի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք հաշվետու տարվա ընթացքում օգտվել են թանգարան-ինստիտուտի միջոցներից և ծառայություններից։ Հաշվետվությունը հրապարակելուց հետո 30 օրվա ընթացքում թանգարան-ինստիտուտը դրա մասին գրավոր ծանուցում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին,

բ. ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե թանգարան-ինստիտուտի ակտիվների արժեքը գերազանցում է 10 մլն դրամը.

5) իրականացնել օրենքով սահմանված այլ պարտականություններ:

 

 VI. ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

26. Թանգարան-ինստիտուտի կառավարման մարմիններն են`

1) թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդը (այսուհետ` խորհուրդ).

2) թանգարանի տնօրենը:

27. Թանգարանի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը խորհուրդն է, որի լիազորությունների ժամկետը չի սահմանափակվում: Խորհուրդը բաղկացած է 15 անդամից, որի կազմում, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի ներկայացմամբ, ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձինք, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, սփյուռքի, կրթության, գիտության, մշակույթի և տնտեսության տարբեր ոլորտների, հասարակական կամ բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

28. Խորհրդի կազմը հաստատվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ: Խորհրդի առաջին կազմի անդամների լիազորությունների սկիզբը կարգավորվում է «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության պահանջի համաձայն:

29. Խորհրդի անդամները չեն կարող լինել թանգարան-ինստիտուտի մեկ այլ մարմնի անդամ:

30. Խորհրդի անդամներն իրավունք ունեն`

1) ներկայացնելու առաջարկություններ խորհրդի նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.

2) նախապատրաստելու և խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր, առաջարկություններ ու որոշումների նախագծեր.

3) ստանալու տեղեկություններ թանգարանի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի մասին.

4) ստանալու իր պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցում.

5) համակարգելու թանգարանի նպատակներից բխող՝ թանգարանի գործունեության տարբեր ոլորտների կամ ուղղությունների աշխատանքը:

31. Խորհրդի անդամները պարտավոր են՝

1) մասնակցել խորհրդի նիստերին.

2) իրենց պարտականությունների կատարման ընթացքում գործել՝ ելնելով թանգարան-ինստիտուտի շահերից:

32. Խորհրդի անդամի լիազորությունը դադարում է «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում:

33. Խորհրդի անդամի լիազորության դադարման դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով՝ ոչ ուշ, քան խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին թանգարանի տնօրենի ծանուցումն ստանալու օրվանից հետո 30 օրվա ընթացքում: Խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տեղեկացված լինելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում թանգարանի տնօրենը տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին:

34. Խորհրդի իրավասություններն են`

1) թանգարան-ինստիտուտի նպատակների իրականացման տարեկան և միջանկյալ ծրագրերի քննարկումն ու հաստատումը, դրանց կատարման վերահսկումը, ծրագրերի իրականացման վերաբերյալ ընթացիկ և ամփոփիչ հաշվետվությունների քննարկումն ու հաստատումը.

2) թանգարան-ինստիտուտի բյուջեի և դրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների և թանգարան-ինստիտուտի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունների հաստատումը.

3) թանգարան-ինստիտուտի կողմից իրականացվող (այդ թվում` անձամբ) ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

4) թանգարան-ինստիտուտի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, նոր խմբագրությամբ կանոնադրությունը հաստատելու մասին որոշումների ընդունումը.

5) թանգարան-ինստիտուտի գույքի տնօրինման, թանգարանային առարկաների, պատմամշակութային նշանակություն ունեցող գույքի ձեռքբերման, պահպանման, վերանորոգման, վերականգնման, սպասարկման, թվայնացման, պատճենահանման, պատճեններն այլ կազմակերպությունների տրամադրելու կարգերի հաստատումը.

6) թանգարան-ինստիտուտի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.

7) թանգարան-ինստիտուտի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի հաստատումը, լուծարման հաշվեկշռի հաստատումը.

8) խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

9) թանգարան-ինստիտուտի տնօրենի ընտրությունը և նրան պաշտոնից ազատելը.

10) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների (մասնաճյուղերի) և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշումների ընդունումը.

11) սույն կանոնադրությամբ սահմանված պարբերականությամբ թանգարան-ինստիտուտի տնօրենի հաշվետվությունների լսումը և հաստատումը.

12) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.

13) թանգարան-ինստիտուտի կառուցվածքի հաստատումը.

14) թանգարան-ինստիտուտի հաստիքացուցակի հաստատումը.

15) այլ խորհրդակցական մարմինների ձևավորումը.

16) թանգարան-ինստիտուտի կողմից կնքվող ցանկացած գործարքի՝ ներառյալ փոխկապակցված գործարքների հաստատումը, որոնց գումարը գերազանցում է 20,000,000 դրամը.

17) թանգարան-ինստիտուտի ներքին աշխատանքային կանոնակարգի հաստատումը.

18) թանգարան-ինստիտուտի աուդիտ իրականացնող անձի (աուդիտորի) ընտրությունը.

19) թանգարան-ինստիտուտի վերակազմակերպման մասին որոշման ընդունումը.

20) օրենքով, սույն կանոնադրությամբ սահմանված, ինչպես նաև թանգարան-ինստիտուտի այլ մարմինների չվերապահված այլ լիազորությունների իրականացումը:

35. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Խորհրդի նիստերում խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ, եթե սույն կանոնադրությամբ ավելի մեծ թվով ձայներ նախատեսված չեն:

36. Թանգարան-ինստիտուտի տնօրենի ընտրության և պաշտոնից ազատման, ինչպես նաև թանգարան-ինստիտուտի անվանման փոփոխության, վերակազմակերպման, լուծարման և կանոնադրության փոփոխության կամ նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատման վերաբերյալ որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների որակյալ (2/3) մեծամասնությամբ:

37. Եթե խորհրդի նիստում քննարկվում է խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:

38. Խորհրդի նախագահը`

1) ընտրվում է խորհրդի կողմից՝ խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ.

2) կազմակերպում է խորհրդի աշխատանքները, անհրաժեշտության դեպքում կարող է կազմավորել խորհրդի ժամանակավոր հանձնախմբեր՝ օրենքի 25-րդ հոդվածի առաջին մասի 10-րդ կետով նախատեսված, թանգարան-ինստիտուտի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման (ստուգում, ուսումնասիրում և այլն) և առաջին մասի 2-րդ, 3-րդ, 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված հարցերի նախնական քննարկման ու դրանց վերաբերյալ հոգաբարձուների խորհրդին եզրակացություններ (տեղեկանքներ) ներկայացնելու համար.

3) գումարում է խորհրդի նիստերը և նախագահում է դրանք.

4) կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը.

5) որոշում է խորհրդի անդամների աշխատանքի համակարգման ոլորտները կամ ուղղությունները.

6) թանգարան-ինստիտուտի անունից աշխատանքային պայմանագիր է ստորագրում թանգարան-ինստիտուտի տնօրենի հետ.

7) խորհրդի քննարկմանն է ներկայացնում խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ՝ օրենքի 23-րդ հոդվածի երկրորդ մասի 2-րդ կետով նախատեսված դեպքերում:

39. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, խորհրդի որոշմամբ, կատարում է խորհրդի անդամներից մեկը:

40. Խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ` խորհրդի նախագահի կողմից: Խորհրդի նիստերը խորհրդի նախագահի կողմից կարող են հրավիրվել նաև խորհրդի անդամների 1/3-ի պահանջով` համապատասխան պահանջը ներկայացվելուց հետո 30 օրվա ընթացքում: Խորհրդի նիստերը կարող են անցկացվել էլեկտրոնային փոստի կամ կապի այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման կարգով: Խորհրդի նիստերին խորհրդի նախագահի հրավերով կարող են մասնակցել համապատասխան ծրագրերի իրականացման պատասխանատուներ` խորհրդակցական ձայնի իրավունքով: Խորհրդի նիստերի արձանագրությունները ենթակա են ստորագրման՝ խորհրդի նախագահի և տվյալ նիստին մասնակցող խորհրդի բոլոր անդամների կողմից:

41. Եթե սույն կանոնադրությամբ սահմանված ժամկետում խորհրդի նախագահը նիստ չի հրավիրում, ապա նիստը կարող են հրավիրել նման պահանջ ներկայացրած անձինք:

42. Թանգարան-ինստիտուտի տնօրենը ղեկավարում է թանգարան-ինստիտուտի ընթացիկ գործունեությունը: Նրա իրավասությանն են պատկանում թանգարան-ինստիտուտի ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը:

43. Թանգարան-ինստիտուտի տնօրենը կազմակերպում է խորհրդի որոշումների կատարումը, տարեկան մեկ անգամ խորհրդին ներկայացնում է հաշվետվություններ:

44. Թանգարան-ինստիտուտի տնօրենը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է խորհրդի կողմից` բաց մրցույթով: Մրցույթի անցկացման կարգն ու պայմանները սահմանվում են խորհրդի կողմից:

45. Թանգարան-ինստիտուտի տնօրենի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով, սույն կանոնադրությամբ և նրա հետ կնքված պայմանագրով: Թանգարան-ինստիտուտի անունից պայմանագիրն ստորագրում է խորհրդի նախագահը կամ խորհրդի կողմից լիազորված այլ անձ:

46. Թանգարան-ինստիտուտի տնօրենը`

1) տնօրինում է թանգարանի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում թանգարանի անունից.

2) ներկայացնում է թանգարան-ինստիտուտը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

3) գործում է առանց լիազորագրի.

4) տալիս է լիազորագրեր.

5) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.

6) բանկերում բացում է թանգարան-ինստիտուտի հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.

7) խորհրդի հաստատմանն է ներկայացնում թանգարան-ինստիտուտի ներքին աշխատանքային կանոնակարգը, վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը.

8) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

9) աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ.

10) պայմանագիր է կնքում ընտրված աուդիտորական կազմակերպության հետ.

11) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է թանգարան-ինստիտուտի աշխատողներին, այդ թվում՝ թանգարան-ինստիտուտի առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ղեկավարներին ու աշխատողներին։

47. Խորհուրդն իրավունք ունի լուծելու թանգարան-ինստիտուտի տնօրենի հետ կնքված պայմանագիրը` օրենքով, սույն կանոնադրությամբ և տվյալ պայմանագրով սահմանված կարգով:

 

VII. ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ

 

48. Թանգարան-ինստիտուտի գիտական և գիտակազմակերպչական գործունեությունը, գիտական գործունեության հիմնական ուղղությունները, գիտահետազոտական աշխատանքների, գիտական կադրերի պատրաստման, գիտական աշխատությունների հրատարակման գործառույթները կանոնակարգելու և համակարգելու նպատակով թանգարան-ինստիտուտում ստեղծվում է գիտական խորհուրդ:

49. Գիտական խորհրդի գործունեության կարգը, գիտական խորհրդի անդամների թիվը սահմանվում են թանգարան-ինստիտուտի խորհրդի կողմից հաստատված գործունեության կանոնակարգով:

50. Գիտական խորհրդի կազմը հաստատվում է թանգարան-ինստիտուտի խորհրդի կողմից՝ թանգարան-ինստիտուտի տնօրենի ներկայացմամբ: Գիտական խորհրդի նախագահը ի պաշտոնե թանգարան-ինստիտուտի տնօրենն է, իսկ քարտուղարը` թանգարան-ինստիտուտի գիտնական քարտուղարը: Գիտական խորհրդի կազմում ի պաշտոնե ընդգրկվում են տնօրենի գիտական գծով տեղակալը, թանգարան-ինստիտուտի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաև թանգարան-ինստիտուտի գիտական կազմի ներկայացուցիչներ և ընտրովի այլ անդամներ` թանգարան-ինստիտուտի գիտական խորհրդի կանոնակարգին համապատասխան:

51. Գիտական խորհուրդը`

1) քննարկում և տալիս է համաձայնություն թանգարանի գիտական գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

2) քննարկում և հաստատում է գիտահետազոտական աշխատանքների, գիտական կադրերի պատրաստման, գիտական աշխատությունների հրատարակման, խորհրդակցությունների ու նստաշրջանների պլանների նախագծերը.

3) քննարկում և հաստատում է թանգարան-ինստիտուտի գիտական ու գիտակազմակերպչական գործունեության արդյունքների մասին հաշվետվությունները.

4) քննարկում է կարևորագույն գիտական հիմնախնդիրները, գիտական զեկուցումները և հաստատում թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների արդյունքները.

5) քննարկում է թանգարան-ինստիտուտի միջազգային գիտական համագործակցության հարցերը, օտարերկրյա գիտական հիմնարկների հետ համատեղ իրականացվող հետազոտությունների ընթացքը, ինչպես նաև լսում թանգարան-ինստիտուտի աշխատողների հաշվետվություններն արտասահմանյան գիտական գործուղումների մասին.

6) քննարկում է գիտական կադրերի պատրաստման ու որակավորման բարձրացման հետ կապված հարցերը, պարբերաբար լսում գիտնականների հաղորդումները գիտական կադրերի պատրաստման ուղղությամբ իրենց կատարած աշխատանքների մասին.

7) իր գործունեության ոլորտի բարձրարժեք գիտական աշխատությունները, գիտական հայտնագործություններն ու գյուտերն առաջադրում է պետական և այլ մրցանակների շնորհման:

52. Գիտական խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է տարեկան հերթական և արտահերթ նիստերի միջոցով: Տարեկան նիստերը հրավիրվում են առնվազն տարեկան երկու անգամ` յուրաքանչյուր տարվա առաջին և չորրորդ եռամսյակների ընթացքում: Արտահերթ նիստերը գումարվում են գիտական խորհրդի անդամների առնվազն 1/3-ի պահանջով կամ խորհրդի նախագահի որոշմամբ:

53. Գիտական խորհուրդն իրավասու է որոշումներ ընդունելու, եթե նիստին ներկա է նրա կազմի առնվազն կեսից ավելին:

54. Գիտական խորհրդի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, եթե գիտական խորհուրդն այլ որոշում չի ընդունել:

55. Գիտական խորհրդի որոշումները համարվում են ընդունված, եթե դրանց օգտին քվեարկել են գիտական խորհրդի՝ նիստին մասնակցած անդամները՝ ձայների պարզ մեծամասնությամբ:

 

VIII. ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

56. Թանգարան-ինստիտուտն ինքնուրույն է պլանավորում իր գործունեությունը, մշակում զարգացման հեռանկարները և ընդունում իր գործունեության վերաբերյալ որոշումներ:

57. Թանգարան-ինստիտուտի` այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ գործունեության ընթացքում բոլոր հարաբերություններն իրականացվում են պայմանագրային հիմունքներով: Թանգարան-ինստիտուտն ինքնուրույն է ընտրում իր կողմից կնքվող պայմանագրերի առարկան և պայմանները:

58. Իր կանոնադրական գործունեությունն իրականացնելիս` թանգարան-ինստիտուտն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ ընդունելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող ցանկացած որոշում:

 

IX. ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

 59. Թանգարան-ինստիտուտի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարել կարող է ինչպես թանգարան-ինստիտուտի հիմնադիրը, այնպես էլ՝ թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդը` սույն կանոնադրությամբ սահմանված կարգով: Թանգարան-ինստիտուտի կանոնադրության մեջ կատարվող փոփոխությունները չեն կարող վերաբերել թանգարան-ինստիտուտի նպատակներին կամ շահառուներին:

 

X. ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

60. Թանգարան-ինստիտուտի գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

61. Թանգարան-ինստիտուտը կարող է վերակազմակերպվել միայն հիմնադրամի՝ այլ հիմնադրամին միացման կամ այլ հիմնադրամի հետ միաձուլման ձևով:

62. Թանգարան-ինստիտուտը վերակազմակերպվում է հիմնադրի որոշմամբ կամ խորհրդի որոշմամբ:

63. Թանգարան-ինստիտուտի միաձուլման ձևով վերակազմակերպվելիս, վերակազմակերպված է համարվում նոր ստեղծված հիմնադրամի պետական գրանցման պահից:

64. Թանգարան-ինստիտուտն այլ հիմնադրամի հետ միացման ձևով վերակազմակերպվելիս՝ դրանք համարվում են վերակազմակերպված՝ միացած հիմնադրամի գործունեության դադարման պետական գրանցման պահից:

65. Թանգարան-ինստիտուտի վերակազմակերպման մասին որոշման ընդունումից հետո 30 օրվա ընթացքում թանգարան-ինստիտուտը պարտավոր է դրա մասին գրավոր ծանուցել իր բոլոր պարտատերերին: Թանգարան-ինստիտուտը պետք է ներառի տեղեկություններ վերակազմակերպման մասին որոշման ընդունման տարվա, ամսվա, ամսաթվի, վերակազմակերպման ձևի և մասնակիցների, ինչպես նաև թանգարան-ինստիտուտի պարտավորությունների իրավահաջորդության մասին:

66. Վերակազմակերպման մասին ծանուցման պահից 30 օրվա ընթացքում՝ վերակազմակերպվող թանգարան-ինստիտուտի պարտատերն իրավունք ունի թանգարան-ինստիտուտից պահանջելու պարտավորությունների կատարման լրացուցիչ երաշխիքներ, պարտավորությունների դադարեցում կամ վաղաժամկետ կատարում, ինչպես նաև վնասների հատուցում:

67. Թանգարան-ինստիտուտը լուծարելու մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա:

68. Թանգարան-ինստիտուտը կարող է լուծարվել, եթե`

1) թանգարան-ինստիտուտի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար, և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ.

2) իր գործունեությամբ թանգարանը շեղվել է կանոնադրությամբ նախատեսված նպատակներից.

3) հնարավոր չէ հասնել թանգարան-ինստիտուտի նպատակների իրականացմանը և փոփոխել դրանք.

4) թանգարան-ինստիտուտի գործունեությունը վտանգում է պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, հանրության առողջությունն ու բարքերը, այլոց իրավունքներն ու ազատությունները.

5) թանգարան-ինստիտուտը թույլ է տվել օրենքի բազմակի կամ կոպիտ խախտումներ կամ պարբերաբար իրականացրել է իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն.

6) թանգարան-ինստիտուտն ստեղծելիս հիմնադիրը թույլ է տվել օրենքի էական խախտումներ կամ կեղծիքներ:

69. Թանգարան-ինստիտուտը կարող է լուծարվել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:

70. Դատարանի կողմից թանգարան-ինստիտուտի լուծարման մասին որոշման ընդունումից հետո խորհուրդը նշանակում է լուծարման հանձնաժողով (լուծարող) և, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի ու «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, սահմանում է լուծարման կարգն ու ժամկետները:

71. Լուծարման հանձնաժողովի նշանակման պահից նրան են անցնում Թանգարան-ինստիտուտի գործերի կառավարման լիազորությունները: Թանգարան-ինստիտուտի անունից դատարանում հանդես են գալիս լուծարման հանձնաժողովի ներկայացուցիչները:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 21-ի N 1696-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ

(վերնագիրը փոփ. 22.11.18 N 1309-Ն)

 

NN
ը/կ

Շենքերի և շինու-թյունների անվանումը

Գտնվելու
վայրը

Շահա-գործ-ման տարե-թիվը

Մակերեսը
(քառ. մ)

Սկզբնական արժեքը
(դրամ)

Մաշվածու-թյունը
(դրամ)

Հաշվեկշռա-յին արժեքը,
գնահատված կադաստրային արժեքը
01.07.2016 թ. դրությամբ
(դրամ)

Սեփակա-նության իրավունքի գրանցման վկայականը տալու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համարը

Հողա-մասը(հա)

Վիճակը

Այլ նշում-ներ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

1.

Թանգարան- ինստիտուտի շենք

քաղ. Երևան, Կենտրոն, Ծիծեռնա-կաբերդի զբոսայգի

1995 թ.

5806.7

1238181665

672489468

565692197

15.06.2016 թ.
N 06082012-01-0936
(անհատույց օգտագործում)

98.8332

լավ

 

2.

Ստորգետնյա
կառույց

2003 թ.

128.5

25507170

14025438

11481732

լավ

 

3.

Ճաշարան

2005 թ.

70.9

15617531

2571804

13045727

լավ

 

4.

Օժանդակ շինություն

2006 թ.

86.3

16157768

278414

15879354

լավ

 

5.

Պահակատուն

2001 թ.

4.1

1419375

780643

638732

լավ

 

6.

Պահակատուն

2001 թ.

4.1

1419374

780643

638731

լավ

 

7.

Պահակատուն

2001 թ.

4.1

1419374

780643

638731

լավ

 

(հավելվածը փոփ. 22.11.18 N 1309-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 21-ի N 1696-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՄՐԱՑՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՄՐԱՑՎԱԾ ԳՈՒՅՔԻ

 

NN
ը/կ

Բաժնի անվանումը

Մատյանների քանակը

Առարկաների թիվը

1

2

3

4

1.

Լուսանկարներ

5

5221

2.

Սևանկարներ

1

1820

3.

Կինոնկարներ (լայն ժապավենով)

0

0

4.

 4 տեսաերիզներ

2

1003

5.

Նումիզմատիկայի առարկաներ

2

326

6.

Ձայնագրություններ

1

253

7.

Հնատիպ գրքեր (մինչև 1930թ) և ալբոմներ

5

1680

8.

Ձեռագիր օրագրեր և հուշապատումներ

8

308

9.

Տպագիր օրագրեր և հուշապատումներ

2

814

10.

Հայկական հարցի, հայկական ջարդերի և Հայոց ցեղասպանության մասին փաստաթղթեր

3

2865

11.

Հայկական մամուլը հայկական հարցի, հայկական ջարդերի և Հայոց ցեղասպանության մասին (1878-1923)

5

9794

12.

Հայկական մամուլը հայկական հարցի, հայկական ջարդերի և Հայոց ցեղասպանության մասին (1924-2008)

12

1209

13.

Թռուցիկներ, ազդագրեր, ծաղրանկարներ

5

5276

14.

Պատմագիտական գրականություն

26

10266

15.

Օսմանյան Թուրքիայի և Արևմտյան Հայաստանի հայ բնակչության կենցաղի, զբաղմունքի, ժողովրդագրության և կոտորածների վերաբերյալ նյութեր

1

452

16.

Գեղանկարչության, քանդակների և կիրառական արվեստի առարկաներ

1

347

17.

Ցեղասպանությունը վերապրածների վերաբերյալ անձնական փաստաթղթեր և կենսագրական տվյալներ

2

1180

18.

Հայերի տեղահանության և հայ գաղթականների վերաբերյալ նյութեր

1

93

19.

Հայերի լքյալ գույք և ունեցվածք

1

29

20.

Հայկական ընկերություններ և կազմակերպություններ

1

27

21.

Ռուսաստանը և հայկական հարցն ու Հայոց ցեղասպանությունը

1

281

22.

Ֆրանսիան և հայկական հարցն ու Հայոց ցեղասպանությունը

1

23

23.

Մեծ Բրիտանիան և հայկական հարցն ու Հայոց ցեղասպանությունը

1

123

24.

Արաբական աշխարհը և հայկական հարցն ու Հայոց ցեղասպանությունը

1

27

25.

Ամերիկայի Միացյալ նահանգները և հայկական հարցն ու Հայոց ցեղասպանությունը

1

509

26.

Գերմանիան և հայկական հարցն ու Հայոց ցեղասպանությունը

1

234

27.

Իտալիան և հայկական հարցն ու Հայոց ցեղասպանությունը

1

11

28.

Սերբիան և հայկական հարցն ու Հայոց ցեղասպանությունը

1

4

29.

Հունաստանը և հայկական հարցն ու Հայոց ցեղասպանությունը

1

19

30.

Ավստրո - Հունգարիան և հայկական հարցն ու Հայոց ցեղասպանությունը

1

435

31.

Օսմանյան Թուրքիան և հայկական հարցն ու Հայոց ցեղասպանությունը

1

71

32.

Թուրքիայի Հանրապետությունը և հայկական հարցն ու Հայոց ցեղասպանությունը

1

289

33.

Բուլղարիան և հայկական հարցն ու Հայոց ցեղասպանությունը

1

13

34.

Խորհրդային Միությունը և հայկական հարցն ու Հայոց ցեղասպանությունը

1

5

35.

Լատինաամերիկյան երկրները և հայկական հարցն ու Հայոց ցեղասպանությունը

1

39

36.

Կանադան և հայկական հարցն ու Հայոց ցեղասպանությունը

1

38

37.

Ավստրալիան և հայկական հարցն ու Հայոց ցեղասպանությունը

1

26

38.

Օտարերկրյա հայանպաստ ընկերություններ և կազմակերպություններ

1

175

39.

Օտարերկրացի ականատեսներն ու ժամանակակիցները հայկական ջարդերի ու Հայոց ցեղասպանության մասին

1

90

40.

Անվանական

3

1874

41.

Միջազգային պայմանագրեր, համաձայնագրեր, դաշնագրեր, պետությունների և խորհրդարանների հասարակական և քաղաքական կազմակերպությունների որոշումներ ու բանաձևեր հայկական հարցի, Հայոց ցեղասպանության դատապարտման ու ճանաչման մասին

1

325

42.

Ազգային մշակութային եղեռն

1

12

43.

Հայկական ջարդերի ու Հայոց ցեղասպանության կազմակերպիչների ու հրահրողների կենսագրական նյութեր

1

31

44.

Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության խնդիրներով զբաղված նշանավոր պետական, դիվանագիտական, քաղաքական գործիչների և գիտնականների կենսագրական նյութեր

1

69

45.

Ինքնապաշտպանական մարտեր

1

65

46.

Հայ որբեր, որբանոցներ

1

80

47.

Սփյուռքի հայ համայնքներ

1

498

48.

Նյութեր այլ ժողովուրդների ցեղասպանությունների վերաբերյալ

1

205

49.

Եղեռնի զոհ դարձած հայ մտավորականների կենսագրական նյութեր

1

534

50.

Եղեռնի զոհ դարձած հայ հոգևորականների կենսագրական նյութեր

1

370

51.

Հայկական ջարդերի ու Հայոց ցեղասպանության դեմ մարտնչած հայ գործիչների կենսագրական նյութեր

1

225

52.

Հայկական ջարդերի ու Հայոց ցեղասպանության դեմ մարտնչած հայ հոգևորականների կենսագրական նյութեր

1

12

53.

Հայաստանի առաջին հանրապետությունը

1

47

54.

Արևմտյան Հայաստանի և սփյուռքի հայկական պատմաճարտարապետական հուշարձաններ

2

984

55.

Արևմտահայերի տոհմագրական տվյալներ և բնակության վայրեր

1

31

56.

Հայոց ցեղասպանությունը և գեղարվեստական գրականությունը

1

672

57.

Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության պատմությանը նվիրված գիտաժողովների նյութեր

3

1830

58.

Մեծ եղեռնի հուշահամալիրի և Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման, կազմակերպման և թանգարանի գործունեության մասին նյութեր, թանգարանի այցելուների տպավորություններ

2

1274

59.

Հայաստանի Հանրապետության հայրենակցական միություններ և կազմակերպություններ

1

42

60.

Արևելյան Հայաստանի բնակչության կոտորածներ (1918-1921)

0

0

61.

Ադրբեջանի Հանրապետության տարածքի հայ բնակչության կոտորածներ

1

108

62.

Եղեռնի զոհերի հաշվառման

4

4694

63.

Եղեռնը վերապրածների հաշվառման քարտարան

8

1030

64.

Կենցաղ և ազգագրական առարկաներ

1

235

65.

Գծանկարներ և քարտեզներ

0

0

66.

Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության մասին արխիվային նյութերի տեղեկատվական քարտեր և ցուցակներ

0

0

67.

Միջազգային տեղեկատվություն

2

810

68.

Հուշային մասունքներ

1

162

   

146

70876

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2017 թվականի

դեկտեմբերի 21-ի N 1696-Ն որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ «ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՈՐՈՇ ԺԱՄԿԵՏՈՎ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

(վերնագիրը խմբ. 22.11.18 N 1309-Ն)

 

NN
ը/կ

Շենքերի և շինությունների անվանումը

Գտնվելու
վայրը

Շահա-գործ-ման տարե-թիվը

Մակերեսը
(քառ. մ)

Սկզբնական արժեքը
(դրամ)

Մաշվածու-թյունը
(դրամ)

Հաշվեկշռա-յին արժեքը,
գնահատված կադաստրային արժեքը
01.01.2016 թ. դրությամբ
(դրամ)

Սեփականության իրավունքի գրանցման վկայականը տալու տարեթիվը, ամիսը, ամսաթիվը և համարը

Հողա-
մասը
(հա)

Վիճակը

Այլ նշում-ներ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

1.

Թանգարան- ինստիտուտի շենք

քաղ. Երևան, Կենտրոն, Ծիծեռնա-
կաբերդի զբոսայգի

1995 թ.

5806.7

1876147557

1018985750

857161807

16.03.2018 թ.
N 16032018-01-0152
()

98.44726

0.38594

լավ

 

2.

Ստորգետնյա

կառույց

2003 թ.

128.5

25507170

14025438

11481732

լավ

 

3.

Օժանդակ շինություն

  

86.3

15879354

0

15879354

լավ

 

4.

Պահակատուն

2001 թ.

4.1

1419375

783158

636217

լավ

 

5.

Պահակատուն

2001 թ.

4.1

1419374

783158

636217

լավ

 

6.

Պահակատուն

2001 թ.

4.1

1419374

775613

643761

լավ

 

7.

Շինություն

 

18.74

3269152

0

3269152

լավ

 

8.

Անմար կրակի հուշարձան

1967

513

231822818

0

231822818

   

9.

Հուշարձան կոթող

1967

6.4

11372588

0

11372588

   

լավ

 

10

Հուշապատ

1967

156.5

22247625

0

22247625

լավ

 

11.

հարթակ

   

3727.5

5703075

0

5703075

լավ

 
 

Ընդամենը

     

2196207462

1035353117

1160854345

լավ

 

(հավելվածը խմբ. 22.11.18 N 1309-Ն)


Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան