ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 նոյեմբերի 2018 թվականի N 1574-Ա
ԳԱԳԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ԱՎՍՏՐԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ-վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Գևորգյանին 2018 թվականի նոյեմբերի 28-30-ը գործուղել Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա)` ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի և Ավստրիայի վիճակագրական գրասենյակի հետ համատեղ կազմակերպվող՝ Եվրոպական վիճակագիրների համաժողովի շրջանակում Աղքատության և անհավասարության չափման փորձագիտական խմբի հանդիպմանը և Աղքատության վիճակագրության ներդաշնակեցման թեմայով աշխատաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Գագիկ Գևորգյանի` Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գագիկ Գևորգյանի՝ Ավստրիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. նոյեմբերի 23 Երևան |