ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 նոյեմբերի 2018 թվականի N 1315-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1671-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Թիկնապահի և պահնորդի որակավորման ստուգման կարգը սահմանելու մասին» N 1671-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«11. Հանձնաժողովը կազմում է որակավորման ստուգման թեստավորման հարցաշարեր և թեստավորման առաջադրանքները` ըստ թիկնապահի և պահնորդի մասնագիտությունների: Թեստային հարցաշարերը և թեստային առաջադրանքները հաստատվում են հանձնաժողովի որոշմամբ:».
2) 12-րդ կետը «յուրաքանչյուր» բառից հետո լրացնել «թեստավորման» բառով.
3) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Որակավորումն ստուգվում է թեստավորման առաջադրանքների միջոցով՝ էլեկտրոնային եղանակով:».
4) 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«14. Յուրաքանչյուր թեստավորման առաջադրանք կազմված է վեց հարցից: Յուրաքանչյուր հարց ունի երեք հնարավոր պատասխան, որոնցից մեկը ճիշտ է:».
5) 15-րդ կետում «Որակավորման ստուգմանը նախապատրաստվելու» բառերը փոխարինել «Թեստավորման առաջադրանքները լուծելու» բառերով.
6) 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16. Թեստավորման առաջադրանքը գնահատվում է դրական՝ 6 հարցից 5-ին թեկնածուի ճիշտ պատասխանելու դեպքում:».
7) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16.1-ին, 16.2-րդ և 16.3-րդ կետերով.
«16.1. Որակավորման ստուգման ընթացքը տեսաձայնագրվում է: Տեսաձայնագրումն ապահովում է ոստիկանությունը: Տեսաձայնագրում չիրականացվելու դեպքում որակավորման ստուգման արդյունքներն առոչինչ են:
16.2. Ոստիկանությունը պարտավոր է որակավորման ստուգման տեսաձայնագրությունը պահպանել 2 ամիս:
16.3. Որակավորման ստուգման մասնակիցներին տեսաձայնագրությունը տրամադրվում է նրանց դիմումի հիման վրա՝ դիմողի ներկայացրած էլեկտրոնային կրիչի միջոցով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 3 ամիս անց:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. նոյեմբերի 23 Երևան |