ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 նոյեմբերի 2018 թվականի N 1565-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. 2018 թվականի նոյեմբերի 26-27-ը Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի Հանրապետության մշտական լիազոր ներկայացուցիչ Արմեն Ղևոնդյանին:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի և Մինսկի օդանավակայանի սպասարկման սրահի, ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Արարատ Միրզոյանինը, Մհեր Գրիգորյանինը, Հրաչյա Թաշչյանինը, Հովհաննես Ազիզյանինը, Դավիթ Կարապետյանինը, Դավիթ Գևորգյանինը, Վահե Հակոբյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Շավարշ Քոչարյանինը, Անի Բադալյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների, իսկ Արման Աղաջանյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության միջոցների հաշվին:
4. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների ճանապարհածախսը, գիշերավարձը և օրապահիկը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպության հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել կառավարական պատվիրակության՝ Բելառուսի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:
6. Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում կառավարական պատվիրակության՝ Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. նոյեմբերի 23 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ. նոյեմբերի 23-ի N 1565-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-27-Ը ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Միրզոյան |
- ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար |
Մ. Գրիգորյան |
- ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար |
Ա. Ղևոնդյան |
- Բելառուսի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր |
Շ. Քոչարյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ |
Հ. Թաշչյան |
- ՀՀ վարչապետի պաշտոնակատարի օգնական |
Դ. Կարապետյան |
- ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատարի օգնական |
Հ. Ազիզյան |
- ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի խորհրդական |
Ա. Աղաջանյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության պետի տեղակալ |
Ա. Բադալյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի |
Վ. Հակոբյան |
- ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի |
Դ. Գևորգյան |
- ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի |
Մ. Իսախանյան |
- Հայաստանի հանրային հեռուստաընկերության թղթակից |
Տ. Բաբայան |
- Հայաստանի հանրային հեռուստաընկերության օպերատոր |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |