Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 39
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.08.2017-25.07.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.06.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
23.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.08.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

    

23 հունիսի 2017 թվականի

թիվ 39

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՅՆ ՈԼՈՐՏՆԵՐԻ (ԵՆԹԱՈԼՈՐՏՆԵՐԻ) ՀԱՐՑԵՐՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՄԱՍՈՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ Է ԱԶԱՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԼԱՆՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ (ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ՇՐՋԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ)

   

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2017 թվականի ապրիլի 14-ի թիվ 4 որոշման հիման վրա, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հանձնաժողովի 2015 թվականի մայիսի 28-ի թիվ 33 որոշմամբ հաստատված՝ «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի գործունեությունն ապահովելու հարցերով աշխատանքային խմբի մասին» հիմնադրույթի 6-րդ կետին եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 16 որոշմամբ հաստատված՝ «Ծառայությունների այն ոլորտների (ենթաոլորտների) հարցերով աշխատանքային խմբերի մասին, որոնց մասով Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի ձեւավորումն իրականացվելու է ազատականացման պլաններին համապատասխան (անցումային շրջանի ընթացքում)» հիմնադրույթի 6-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի՝ տնտեսության եւ ֆինանսական քաղաքականության հարցերով անդամ (նախարար) Տ.Մ. Ժակսիլիկովին նշանակել հետեւյալ աշխատանքային խմբերի ղեկավար՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի մայիսի 28-ի թիվ 33 որոշմամբ ստեղծված՝ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ծառայությունների միասնական շուկայի գործունեությունն ապահովելու հարցերով աշխատանքային խումբ.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 16 որոշման 1-ին կետի «ա» - «թ» ենթակետերում նշված աշխատանքային խմբեր։

2. Ուժը կորցրած ճանաչել՝

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2015 թվականի մայիսի 28-ի թիվ 33 որոշման 3-րդ կետը.

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի փետրվարի 12-ի թիվ 16 որոշման 3-րդ կետի երկրորդ պարբերությունը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

   

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

      

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

 

 

 

 

 

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշեւսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: