Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 28
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (13.07.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
03.03.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
03.03.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.07.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

3 մարտի 2017 թվականի

թիվ 28

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՈՐՀՐԴԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23–Ի ԹԻՎ 99 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      

«Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 19-րդ հավելված) 11-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի 1-ին հավելվածի 70-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Փոփոխություններ կատարել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի «Մրցակցության կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության կարգի մասին» թիվ 99 որոշման մեջ՝ հավելվածի համաձայն։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո:

    

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

       

Հայաստանի Հանրապետությունից՝

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից՝

Ռուսաստանի Դաշնությունից՝

   

   

   

   

    

Վ. Գաբրիելյան

Վ. Մատյուշևսկի

Ա. Մամին

Օ. Պանկրատով

Ի. Շուվալով

         

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի

 2017 թվականի մարտի 3-ի

թիվ 28 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 99 որոշման մեջ կատարվող

 

1. Անվանման մեջ և 1-ին կետում «Մրցակցության կանոնների» բառերը փոխարինել «Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների» բառերով։

2. Նշված որոշմամբ հաստատված՝ Մրցակցության կանոնների խախտման վերաբերյալ գործերի քննության կարգի մեջ՝

ա) անվանման մեջ և տեքստում «Մրցակցության կանոնների» բառերը փոխարինել «Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների» բառերով.

բ) 1–ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Սույն կարգը մշակվել է «Մրցակցության ընդհանուր սկզբունքների և կանոնների մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 19-րդ հավելված) (այսուհետ համապատասխանաբար՝ Արձանագրություն, Պայմանագիր) 11-րդ կետին համապատասխան և կիրառվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից (այսուհետ՝ Հանձնաժողով) Եվրասիական տնտեսական միության երկու և ավելի անդամ պետությունների տարածքների անդրսահմանային շուկաներում (այսուհետ համապատասխանաբար՝ անդամ պետություններ, անդրսահմանային շուկաներ) Պայմանագրի 76-րդ հոդվածում սահմանված՝ մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների վերաբերյալ գործերի քննության ընթացակարգն իրականացնելիս:».

գ) 2-րդ կետում «Մրցակցության կանոնների խախտումների վերաբերյալ քննության» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների վերաբերյալ քննության» բառերով.

դ) 3-րդ կետում «Համաձայնագրի 2-րդ հոդվածում» բառերը փոխարինել «Արձանագրության 2-րդ կետում» բառերով.

ե) II բաժնի անվանումից «Մրցակցության կանոնների խախտման վերաբերյալ» բառերը հանել.

զ) 5–րդ կետում՝

«(այսուհետ՝ Կոլեգիայի անդամ)» բառերը հանել.

«Հանձնաժողովի այն դեպարտամենտի տնօրենը, որի աշխատանքի համար նա պատասխանատու է» բառերը փոխարինել «Հանձնաժողովի՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները պահպանելու նկատմամբ հսկողության ոլորտում լիազորված կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը» բառերով.

է) 6–րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«6. Գործը քննող հանձնաժողովի անդամներն են Հանձնաժողովի՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնները պահպանելու նկատմամբ հսկողության ոլորտում լիազորված կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնատար անձինք և (կամ) աշխատակիցները։ Գործը քննող հանձնաժողովի անդամների թիվը պետք է լինի 3-ից ոչ պակաս։

Հանձնաժողովի՝ նշված լիազորված կառուցվածքային ստորաբաժանման պաշտոնատար անձինք և (կամ) աշխատակիցները, որոնք անցկացրել են անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների վերաբերյալ քննությունը, չեն կարող ընդգրկվել այն գործը քննող հանձնաժողովի կազմում, որը հարուցվել է այդ քննության արդյունքներով։».

ը) 11-րդ կետի 4-րդ ենթակետում՝

«Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների» բառերը փոխարինել «անդամ պետությունների» բառերով.

«է վերապահված մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրականացումը» բառերը փոխարինել «են վերապահված մրցակցային (հակամենաշնորհային) քաղաքականության իրականացումը և (կամ) անցկացումը» բառերով.

թ) 12-րդ կետում «Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի անդամ պետությունների (այսուհետ՝ Կողմեր)» բառերը փոխարինել «անդամ պետությունների» բառերով.

ժ) 17-րդ կետի առաջին նախադասությունում «Մրցակցության կանոնների» բառերը փոխարինել «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 98 որոշմամբ հաստատված՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների» բառերով.

ժա) 22–րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«22. Պայմանագրի XVIII բաժնով և Արձանագրությամբ նախատեսված՝ հարցվող տեղեկությունները (տեղեկատվությունը) Հանձնաժողով չներկայացնելը կամ ոչ ժամանակին ներկայացնելը, այդ թվում՝ Հանձնաժողովի պահանջով տեղեկությունները (տեղեկատվությունը) չներկայացնելը, ինչպես նաև Հանձնաժողովին ակնհայտ ոչ արժանահավատ տեղեկություններ (տեղեկատվություն) ներկայացնելը հիմք է Արձանագրության 16-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված տուգանային պատժամիջոցներ կիրառելու համար։ Նշված տուգանային պատժամիջոցների կիրառումն իրականացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 118 որոշմամբ հաստատված՝ անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման համար տուգանքների հաշվարկման մեթոդիկայով և նշանակման կարգով սահմանված կարգով։».

ժբ) 30–րդ կետի 1–րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1) լիազոր մարմինների, Եվրասիական տնտեսական միության դատարանի, անդամ պետության դատարանի, անդամ պետության իրավապահ մարմինների կողմից տվյալ գործի քննության համար նշանակություն ունեցող այլ գործի քննության ընթացքում,».

ժգ) 44-րդ կետի երկրորդ պարբերությունում՝

«Կոլեգիայի անդամի» բառերից առաջ լրացնել «Հանձնաժողովի՝ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման համար պատասխանատու» բառերով.

«պետությունների ղեկավարների մակարդակով 2011 թվականի նոյեմբերի 18-ին ընդունված թիվ 1» բառերը փոխարինել «2014 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունված թիվ 98» բառերով.

ժդ) 45-րդ կետում՝

երրորդ պարբերությունում «մրցակցության կանոնների հնարավոր խախտման մասին» բառերը փոխարինել «անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման մասին կամ Հանձնաժողովի կողմից անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման բացահայտման փաստը» բառերով.

հինգերորդ պարբերությունում «մրցակցության կանոնները խախտելու համար Համաձայնագրով նախատեսված տուգանքի չափը, որը հաշվարկվում է Համաձայնագրով նախատեսված տուգանքների հաշվարկման և նշանակման կարգի մեթոդիկային համապատասխան» բառերը փոխարինել «Արձանագրության 16-րդ կետով նախատեսված և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի՝ 2012 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 118 որոշմամբ հաստատված՝ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման համար տուգանքների հաշվարկման մեթոդիկային և նշանակման կարգին համապատասխան հաշվարկված տուգանքի չափը» բառերով.

ժե) 47-րդ կետում «Համաձայնագրի 14–րդ հոդվածի 8–րդ մասի» բառերը փոխարինել «Արձանագրության 19-րդ կետի» բառերով։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: