Գլխավոր տեղեկություն
Համար
N 53-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (07.02.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.02.06/9(1462) Հոդ.94
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.01.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
05.02.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.02.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հունվարի 2019 թվականի N 53-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) 3-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5) առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում պետական բյուջեի միջոցների հաշվին նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների փոխհատուցման կարգը` համաձայն N 5 հավելվածի».

2) 4-րդ կետում «երկամսյա» բառը փոխարինել «մեկամսյա» բառով.

3) N 2 հավելվածի 5-րդ կետի 7-րդ ենթակետից հանել «, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ,» բառերը.

4) N 2 հավելվածի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. Կազմակերպություններում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների համաչափ բաշխումն ապահովելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով տվյալ տարածաշրջանում բնակվող բնակչության թիվը, վերակառուցված և բժշկական սարքավորումներով վերազինված բժշկական կազմակերպությունների առկայությունը, ընդհանուր հիվանդացության մակարդակը, ծավալված մահճակալների թիվը և դրանց զբաղվածությունը, կազմակերպության կողմից վճարովի հիմունքներով մատուցված բժշկական օգնության և սպասարկման ծավալները, ինչպես նաև Երևանից հեռավորությունը՝ սույն կարգի V գլխում սահմանված սկզբունքներով կազմակերպությունների ընթացիկ տարվա սկզբում հաշվարկված տարեկան սահմանափակված բյուջեի ընդհանուր ծավալներում նախարարի կողմից կարող են կատարվել 20 տոկոսի չափով ավելացումներ և նվազեցումներ՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան ծրագրերով նախատեսված միջոցների սահմաններում:».

5) N 2 հավելվածի 9-րդ կետից հանել «Երևան քաղաքում հանձնաժողով ձևավորող բժշկական կազմակերպությունների և ուղեգրող հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է Երևանի քաղաքապետարանը:» բառերը.

6) N 2 հավելվածի 9.3-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության տարածքում» և «Երևանում՝ Երևանի քաղաքապետարանը» բառերը, իսկ «սույն կետում նշված» բառերից հետո լրացնել «ընդհանուր» բառով.

7) N 2 հավելվածի 12-րդ կետի 5-րդ ենթակետից հանել «(բացառությամբ ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01-35.99 անապահովության միավոր ունեցող նպաստառուների)» բառերը.

8) N 2 հավելվածի 13-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունը «սեռական» բառից առաջ լրացնել «մաշկային և» բառերով.

9) N 2 հավելվածի 22-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

10) N 2 հավելվածի 30-րդ կետի 4-րդ ենթակետում «և ծրագրերով» բառերը փոխարինել «ծրագրով» բառով.

11) N 3 հավելվածի I գլխի 6-րդ կետում «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «Անհետաձգելի բժշկական օգնության ծառայություններ», «Գինեկոլոգիական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ», «Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ», «Ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններ», «Սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ», «Մանկաբարձական բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում իրականացվող հղիների ախտաբանական ծառայությունների և «Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում իրականացվող լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների» բառերը փոխարինել «սույն որոշման N 2 հավելվածի 13-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված բժշկական օգնության տեսակների և ծառայությունների» բառերով.

12) N 3 հավելվածի I և II գլուխների 11-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Առանձին դեպքերում, երբ հիվանդը, ելնելով սոցիալական ծանր վիճակից հնարավորություն չունի իրականացնելու սահմանված չափով համավճար, բժշկական հաստատությունում ստեղծված հանձնաժողովի պատճառաբանված որոշման հիման վրա (գրավոր արձանագրելով) այդ հիվանդը կարող է ազատվել համավճարից կամ նրա նկատմամբ կարող է կիրառվել զեղչված համավճար՝ սույն գլխի 12-րդ կետով սահմանված չափաքանակների շրջանակներում:».

13) N 3 հավելվածի II գլխի 5-րդ կետից հանել «` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ» բառերը.

14) N 5 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.

15) N 8 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի.

16) N 7 հավելվածով հաստատված N 1 ձևի «ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ» բաժնի 5-րդ կետի 10-րդ ենթակետից հանել «, թմրաբանական» բառը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. փետրվարի 5

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

հունվարի 31-ի N 53-Ն որոշման

 

«Հավելված N 5

ՀՀ կառավարության 2004 թվականի

մարտի 4-ի N 318-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ՆՈՐԱԳՈՒՅՆ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐՈՎ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են առողջապահական պետական նպատակային ծրագրերի շրջանակներում անվճար և արտոնյալ պայմաններով բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված անձանց սույն որոշման 2-րդ կետի 7-րդ ենթակետով սահմանված կարգով հաստատված նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման ծառայություններից օգտվելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի 3-րդ կետով հաստատված ցանկում ընդգրկված պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման իրավունքից օգտվում են 18 տարեկան և ավելի բարձր տարիքի հետևյալ խմբերում ընդգրկված անձինք՝

1) ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուները.

2) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք.

3) ծերանոցներում և անօթևանների ժամանակավոր կացարաններում խնամվող անձինք.

4) բռնադատվածները.

5) Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցները.

6) մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) ենթարկված անձինք.

7) ձերբակալվածներ, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներ:

3. Սույն կարգի 2-րդ կետում ընդգրկված անձանց պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում մատուցվում են բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժում, ինչպես նաև նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաների կիրառմամբ հետևյալ բժշկական ծառայությունները՝

1) գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժում (ներառյալ միկրոկաթետերի, միկրոպարույրի և օնիքսի արժեքը).

2) կլիպսների օգտագործումը` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ.

3) շունտավորող համակարգերի օգտագործումը` նյարդավիրաբուժական վիրահատությունների ժամանակ.

4) էնդովասկուլյար ռեկոնստրուկտիվ բուժում՝ նյարդավիրաբուժական հիվանդությունների ժամանակ.

5) սրտի բաց վիրահատություն, կորոնար անոթների բալոնային դիլատացիա, կորոնար անոթների ստենտավորում` ինչպես դեղապատ, այնպես էլ` ոչ դեղապատ ստենտերով, սրտի փականների պրոթեզավորում, սրտի ռիթմը վարող սարքերի իմպլանտացիա.

6) աորտայի անևրիզմաների պատռվածքների և (կամ) շերտազատումների վիրահատություններ.

7) կարդիովերտեր-դեֆիբրիլատորի իմպլանտացիա.

8) սրտի կաթետերային աբլացիա.

9) խոշոր և պերիֆերիկ անոթների բալոնային դիլատացիա և ստենտավորում.

10) սիներակի (Վ. Կավա/V. Cava) ֆիլտրի տեղադրումը (ներառյալ ֆիլտրի արժեքը).

11) արթրոսկոպիկ վիրահատություններ.

12) բացառապես վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ կիրառվող մետաղական կոնստրուկցիաների, ընդ որում, միայն հարթակների, պտուտակների և շյուղերի արժեքները.

13) շագանակագեղձի միջմիզուկային մասնահատում (ՏՈՒՌ, ТУР)՝ բիպոլյար կամ լազերային եղանակով.

14) քարափշրում (լիթոտրիպսիա)` հեռահար, պերկուտան, ուրեթերոռենոսկոպիկ.

15) սկլերոպլաստիկա, կեռատոպլաստիկա.

16) աչքի առաջային խցիկի արհեստական փականների կիրառում (շունտավորում):

4. Բժշկական գծային արագացուցիչով ճառագայթային բուժում և սույն կարգի 3-րդ կետի 5-9-րդ ենթակետերով թվարկված ծառայություններից պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեն նաև`

1) մինչև 7 տարեկան երեխաները.

2) սույն որոշման N 1 հավելվածով հաստատված պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում ընդգրկված 7-18 տարեկան երեխաները:

5. Սույն կարգի 3-րդ կետի 1-9-րդ ենթակետերով թվարկված ծառայություններից պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեն`

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները (այդ թվում՝ երկրապահ կամավորականները).

2) երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները:

6. Սույն կարգի 3-րդ կետի 10-րդ, 11-րդ, 12-րդ, 14-րդ և 15-րդ ենթակետերով թվարկված ծառայություններից պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեն նաև`

1) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները (այդ թվում՝ երկրապահ կամավորականները) և նրանց ընտանիքների անդամները,

2) երկարամյա ծառայության կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները,

3) ժամկետային պարտադիր զինվորական ծառայության շարքային և կրտսեր ենթասպայական կազմի զինծառայողների ընտանիքների անդամները,

4) ծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամները:

7. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ծառայությունների շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում նորագույն և թանկարժեք տեխնոլոգիաներով մատուցվող բժշկական օգնության և սպասարկման իրավունքից օգտվում են բնակչության բոլոր խմբերը՝ սրտամկանի սուր ինֆարկտի անհետաձգելի վիրահատական (կորոնար անոթների ստենտավորում) և գլխուղեղի սուր կամ ենթասուր իշեմիկ կաթվածների բուժման (ներառյալ ներերակային թրոմբոլիտիկ թերապիան ալտեպլազա դեղով) դեպքերում:»:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

հունվարի 31-ի N 53-Ն որոշման

 

«Հավելված N 8

ՀՀ կառավարության 2004 թվականի

մարտի 4-ի N 318-Ն որոշման

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ

 

NN
ը/կ

Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ստոմատոլոգիական ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերը

Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով մատուցվող ստոմատոլոգիական ծառայությունները

Ծառայությունների փոխհատուցման ձևը (անվճար կամ արտոնյալ)

1.

Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ

ատամի հեռացում

անվճար

պուլպիտի բուժում

անվճար

պերիօդոնտիտի բուժում

անվճար

կարիեսի բուժում

անվճար

լրիվ կամ մասնակի շարժական թիթեղային պրոթեզի, պրոթեզավորման համար անհրաժեշտ ատամնաշապիկի պատրաստում, տեղադրում և վերանորոգում (յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ)

անվճար

2.

ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման N 1 հավելվածում ընդգրկված՝
1) 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք.
2) մինչև 7 տարեկան երեխաներ.
3) մինչև 18 տարեկան սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված երեխաներ.
4) նախազորակոչային և զորակոչային տարիքի անձինք

ատամի հեռացում

անվճար

պուլպիտի բուժում

անվճար

պերիօդոնտիտի բուժում

անվճար

կարիեսի բուժում

անվճար

մինչև 18 տարեկան երեխաների լորձաթաղանթի հիվանդությունների բուժում

անվճար

լրիվ կամ մասնակի շարժական թիթեղային պրոթեզի, պրոթեզավորման համար անհրաժեշտ ատամնաշապիկի պատրաստում, տեղադրում և վերանորոգում (յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ)

անվճար

3.

Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբեր (բացառությամբ սույն հավելվածի 1-3-րդ կետերի և ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման N 1 հավելվածի 1-ին կետում ընդգրկված խմբի)

ատամի հեռացում

անվճար

պուլպիտի բուժում

արտոնյալ

պերիօդոնտիտի բուժում

արտոնյալ

կարիեսի բուժում

արտոնյալ

լրիվ կամ մասնակի շարժական թիթեղային պրոթեզի, պրոթեզավորման համար անհրաժեշտ ատամնաշապիկի պատրաստում, տեղադրում և վերանորոգում (յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ)

արտոնյալ

1. Երեք տարվա սահմանափակման սկիզբը հաշվարկվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո մատուցված ծառայությունների համար՝ սկսած տվյալ ծառայության մատուցման ավարտման օրվանից:

2. Արտոնյալ պայմաններով մատուցվող ստոմատոլոգիական ծառայությունների պետության մասնակցության մասը կազմում է ընդհանուր գնի 65 տոկոսը, իսկ շահառուի կողմից վճարվող համավճարի չափը՝ ընդհանուր գնի 35 տոկոսը:»:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան