Գլխավոր տեղեկություն
Համար
N 1256-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (01.12.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.11.21/86(1444) Հոդ.1187
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.11.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
12.11.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

      

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

8 նոյեմբերի 2018 թվականի N 1256-Ն

  

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԵՂԵՐԻ ԱՌԱՔՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Համաձայն «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել Հայաստանի Հանրապետությունում դեղերի առաքմանը ներկայացվող տեխնիկական և մասնագիտական պահանջները` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

       

2018 թ. նոյեմբերի 12

Երևան

              

      

   

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

նոյեմբերի 8-ի N 1256-Ն որոշման

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԵՂԵՐԻ ԱՌԱՔՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

     

1. Սույն պահանջներով կարգավորվում են դեղատնից դեղերի առաքմանը ներկայացվող տեխնիկական և մասնագիտական պահանջների հետ կապված հարաբերությունները:

2. Դեղերի առաքում կարող են իրականացնել դեղատնային գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերերը:

3. Դեղագետը կամ դեղագործը պատվերը գրանցելուց հետո պատվիրատուին է տրամադրում անհրաժեշտ տեղեկատվություն, այդ թվում՝ դեղատանն առկա՝ նույն բաղադրատարրը պարունակող, նույն դեղաչափով և դեղաձևով փոխադարձաբար փոխարինելի բոլոր դեղերի և դրանց գների վերաբերյալ, առանց ուղղորդման:

4. Թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող, անվճար կամ արտոնյալ պայմաններով տրվող, հակավարակային (հակաբակտերիային դեղեր, հակասնկային դեղեր, հակամիկոբակտերիային դեղեր, հակավիրուսային դեղեր, իմունային շիճուկներ և իմունոգլոբուլիններ, պատվաստանյութեր) դեղեր չեն առաքվում:

5. Դեղերը պատվիրատուին առաքվում են ամբողջականությունը չխախտված սպառողական փաթեթներով՝ ապահովելով դեղի գրանցման ժամանակ հաստատված պահման ու տեղափոխման պայմանները և հատուկ ուշադրություն դարձնելով ջերմաստիճանային ռեժիմի տատանումների նկատմամբ խիստ զգայուն դեղերին:

6. Առաքումն իրականացնելու նպատակով դեղատունը պետք է ունենա առանձին տեղափոխման տարա (պայուսակ), որն ապահովում է անհրաժեշտ ջերմային ռեժիմի ժամանակավոր կայունություն: Ջերմաստիճանային ռեժիմի տատանումների նկատմամբ խիստ զգայուն դեղերն առաքելիս՝ պետք է ապահովել ջերմամեկուսիչ փաթեթավորում:

7. Առաքման ծառայության, ինչպես նաև դեղի արժեքի վճարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` պատվիրատուի և դեղատան փոխպայմանավորվածության համաձայն դուրս գրված ուղեկցող փաստաթղթերով (հսկիչ-դրամարկղային մեքենայի կտրոն, հարկային հաշիվ կամ հաշիվ-վավերագիր):

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան