ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 նոյեմբերի 2018 թվականի N 1467-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1386-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հոկտեմբերի 18-ի «Նազենի Ղարիբյանին Իրաքի Հանրապետություն գործուղելու մասին» N 1386-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 1-ին և 3-րդ կետերում «25» թիվը փոխարինել «27»-ով.
2) 1-ին կետում «Բաղդադ» բառից հետո լրացնել «Էրբիլ» բառը.
3) 3-րդ կետում «Իրաքի Հանրապետություն (Դուհոք» բառերից հետո լրացնել «, Էրբիլ)» բառը, իսկ «Դուհոք-Երևան» բառերը փոխարինել «Էրբիլ-Երևան» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. նոյեմբերի 5 Երևան |