Գլխավոր տեղեկություն
Համար
N 1460-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (06.11.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
05.11.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
05.11.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

5 նոյեմբերի 2018 թվականի N 1460-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. 2018 թվականի նոյեմբերի 10-11-ը Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։

2. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Ֆրանսիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պավիրակությունների սպասարկման սրահի հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Նիկոլ Փաշինյանինը, Արսեն Գասպարյանինը, Հրաչյա Թաշչյանինը, Ալեքսանդր Մխիթարյանինը, Արման Եղոյանինը, Վահե Հակոբյանինը, Սոֆյա Նավասարդյանինը, Հայարփի Հակոբյանինը, Վերգինե Ասլանյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Կարեն Ազատյանինը, Արման Շահինյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Գևորգ Մովսեսյանինը, Հովհաննես Վարդանյանինը, Գրիգորի Առաքելյանինը, Գարիկ Գրիգորյանինը, Ղազար Ղազարյանինը, Աշոտ Մկրտումյանինը և Արթուր Գասպարյանինը՝ Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.

4. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթներ՝ 2018 թվականի նոյեմբերի 10-ին՝ Երևան-Փարիզ, իսկ նոյեմբերի 11-ին՝ Փարիզ-Երևան երթուղիներով:

5. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին՝ աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 4-րդ կետում նշված չվերթների կազմակերպման հարցում:

6. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

7. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել պատվիրակության՝ Ֆրանսիայի Հանրապետություն մեկնելու հետ կապված հարցերը:

      

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

2018 թ. նոյեմբերի 5

Երևան

    

   

          

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

նոյեմբերի 5-ի N 1460-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-11-Ը ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

   

Պաշտոնական պատվիրակություն

Ն. Փաշինյան

- ՀՀ վարչապետի պաշտոնակատաար

Ա. Հակոբյան

- ՀՀ վարչապետի տիկին

Հ. Տոլմաջյան

- Ֆրանսիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Ա. Գասպարյան

- ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

Հ. Թաշչյան

- ՀՀ վարչապետի օգնական

Ա. Մխիթարյան

- ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու

Ա. Եղոյան

- ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

Վ. Հակոբյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի գլխավոր մասնագետ
(07.11.2018 թ.-11.11.2018 թ.)

Ս. Նավասարդյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի խորհրդական, կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող

Հ. Հակոբյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի արարողակարգային միջոցառումների պատասխանատու

Վ. Ասլանյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ

Տ. Մեհրաբյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ

Ա. Շահինյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր

Կ. Ազատյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր

Գ. Մովսեսյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

Գ. Առաքելյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

Հ. Վարդանյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
(07.11.2018 թ.-11.11.2018 թ.)

Ղ. Ղազարյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

Ա. Մկրտումյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

Ա. Գասպարյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

Գ. Գրիգորյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող
(07.11.2018 թ.-11.11.2018 թ.)

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան