ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունիսի 2015 թվականի N 528-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում վերակառուցվող Մ-1 Երևան-Գյումրի-Վրաստանի սահման և Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին առկա հաղորդակցուղիների՝ կապի մալուխների, գազատարի, էլեկտրական օդային գծերի և ջրամատակարարման խողովակների տեղափոխման աշխատանքների ընթացքում առաջացած խնդիրների բազմակողմանի ուսումնասիրման, դրանց հրատապ լուծման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու նպատակով՝
1. Ստեղծել միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական հանձնաժողովին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև յուրաքանչյուր կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը, Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքների, առկա խնդիրների և դրանց կարգավորման միջոցառումների վերաբերյալ:
(2-րդ կետը փոփ. 23.11.18 N 1571-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Հ. Աբրահամյան |
2015 թ. հունիսի 24 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2015 թ. հունիսի 24-ի N 528-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
միջգերատեսչական հանձնաժողովի
Բ. Բադալյան |
- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ) |
Հ. Վարդանյան | ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ |
Ա. Նիկողոսյան |
- ՀՀ Արագածոտնի մարզպետի տեղակալ |
Լ. Մելիքյան |
- ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ |
Ա. Սողոմոնյան |
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի տարածքային կառավարման վարչության պետ |
Կ. Դաղբաշյան |
- ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմի ոռոգման և կոլեկտորադրենաժային համակարգերի վարչության պետ |
Ս. Օհանյան |
- ՀՀ ոստիկանության հասարակական կարգի անվտանգության վարչության պետի տեղակալ |
Ս. Աղինյան |
- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի զարգացման և մոնիթորինգի վարչության պետ |
Գ. Գևորգյան |
- ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի հեռահաղորդակցության վարչության պետ |
(պարբերությունն ուժը կորցրել է 23.11.18 N 1571-Ա) | |
Տ. Մանուկյան |
- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար |
Գ. Մուրադյան |
- ՀՀ Արարատի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ |
Ա. Մարգարյան |
- ՀՀ Շիրակի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ |
Ս. Աղաբեկյան |
- ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ |
Խ. Ասլանյան |
- ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ |
Ռ. Խաչատրյան |
- «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի տեխնիկական տնօրինության արտադրատեխնիկական բաժնի ներդրումային ծրագրերի համակարգող (համաձայնությամբ) |
(պարբերությունն ուժը կորցրել է 23.11.18 N 1571-Ա) | |
Ի. Գաբրիելյան |
- «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության պլանավորման և նախագծերի իրականացման ծառայության ղեկավար, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Դ. Գրիգորյան |
- «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ, տեխնիկական տնօրեն, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Յու. Նազարյան |
- «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության գազատեղափոխման ցանցի և ներտնային գազասպառման համակարգերի շահագործման ու սպասարկման բաժնի պետ, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Վ. Ասրիյան |
- «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության գազատեղափոխման ցանցի, ավտոգազալիցքավորման ճնշակայանների, հեղուկ գազի պահեստավորման և ավտոգազալցակայանի շահագործման ու սպասարկման բաժնի պետ, հանձնաժողովի անդամ (համաձայնությամբ) |
Վ. Պետրոսյան |
- «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, հանձնաժողովի քարտուղար (համաձայնությամբ) |
(հավելվածը խմբ. 08.11.17 N 1278-Ա, խմբ., լրաց., փոփ. 23.11.18 N 1571-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
15.06.2020, N 705-Ա | 16.06.2020, N 528-Ա | |
23.11.2018, N 1571-Ա | 24.11.2018, N 528-Ա | |
08.11.2017, N 1278-Ա | 09.11.2017, N 528-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|