ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
19 հոկտեմբերի 2018 թ. |
թիվ 10-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ԱՌԵՎՏՈՒՐ (ԱՄՍԱԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի ԹԻՎ 08-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Առևտրի շրջանառության մասին» Ձև 1-առևտուր (ամսական) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Առևտրի շրջանառության մասին» Ձև 1-առևտուր (ամսական) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2017 թվականի հուլիսի 14-ի ««Առևտրի շրջանառության մասին» Ձև 1-առևտուր (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2015 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 21-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 08-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ՝ |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 |
ՁԵՎ 1-առևտուր
(ամսական)
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 20 թ. __________________ (ամիս) |
Ներկայացվում է համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թ. հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշման: | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Հաշվետվության ներկայացման ժամկետը` մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 10-ը | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկայացնում է __________________________________________________________________ (լրիվ անվանումը) Կազմակերպաիրավական տեսակ______________________________________________________
Գործունեության իրականացման վայրի. Մարզը/ք. Երևան ________________________________________________ Համայնքը______________________________________________________ Բնակավայրը/Երևան քաղաքի վարչական շրջանը _______________________
Հեռախոսահամար(ներ) ___________________________________________________ Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ | |||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և այլ աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար վիճակագրական հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով: |
Բաժին 1. Առևտրի հիմնական ցուցանիշները |
հազար դրամ (մեկ տասնորդական նիշով), |
Ցուցանիշ |
Տողի համարը |
Առևտրի շրջանառությունը |
Ապրան-քային մնացորդը |
Աշխատողների միջին տարեկան թվաքանակը1 (մարդ), (տասնորդական ճշտությամբ) | |
Հաշվետու ամիս |
որից՝ | ||||
համացանցի (ինտերնետի) միջոցով | |||||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
Ընդամենը (115, 120, 125 տողերի գումարը) |
110 |
||||
այդ թվում` Մանրածախ առևտուր, բացի ավտոմեքենաների մոտոցիկլների առևտրից, ընդամենը |
115 |
||||
որից` շարժիչային վառելիքի մանրածախ առևտուր |
115.1 |
||||
դրանից` բենզինի մանրածախ առևտուր |
115.1.1 |
||||
դիզելային վառելիքի մանրածախ առևտուր |
115.1.2 |
||||
Մեծածախ առևտուր, բացի ավտոմեքենաների և մոտոցիկլների առևտրից, ընդամենը |
120 |
||||
որից` համակարգիչների, ծայրամասային սարքվածքների և ծրագրային ապահովման մեծածախ առևտուր |
120.1 |
||||
էլեկտրոնային և հեռահաղորդակցության սարքավորանքի և դրանց մասերի մեծածախ առևտուր |
120.2 |
||||
բջջային հեռախոսների մեծածախ առևտուր |
120.3 |
||||
էլեկտրոնային չգրառված կրիչների մեծածախ առևտուր |
120.4 |
||||
շարժիչային վառելիքի մեծածախ առևտուր |
120.5 |
||||
դրանից ` բենզինի մեծածախ առևտուր |
120.5.1 |
||||
դիզելային վառելիքի մեծածախ առևտուր |
120.5.2 |
||||
Ավտոմեքենաների և մոտոցիկլների մեծածախ ու մանրածախ առևտուր և նորոգում, ընդամենը (125.1, 125.2, 125.3, 125.4 տողերի գումարը) |
125 |
||||
այդ թվում` ավտոմեքենաների առևտուր |
125.1 |
||||
որից` ավտոմեքենաների մանրածախ առևտուր |
125.1.1 |
||||
ավտոմեքենաների մասերի և պարագաների առևտուր |
125.2 |
||||
որից` ավտոմեքենաների մասերի և պարագաների մանրածախ առևտուր |
125.2.1 |
||||
ավտոմեքենաների տեխնիկական սպասարկում և նորոգում |
125.3 |
||||
մոտոցիկլների, դրանց մասերի ու պարագաների առևտուր, տեխնիկական սպասարկում և նորոգում |
125.4 |
||||
որից` մոտոցիկլների, դրանց մասերի ու պարագաների մանրածախ առևտուր |
125.4.1 |
1 Սյունակ 4-ի ցուցանիշը լրացվում է տարին մեկ անգամ դեկտեմբեր ամսվա վիճակագրական հաշվետվությունում:
Բաժին 2. Առևտրի շրջանառությունն` ըստ ՀՀ մարզերի և ք. Երևանի
(Բաժին 2-ը լրացնում են այն ռեսպոնդենտները (ամսական պարբերականությամբ), որոնք միաժամանակ գործունեություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում և ք. Երևանում:
Ցուցանիշ |
Տողի հա-մարը |
Հաշվետու |
այդ թվում՝ | |||||||||||||
ք. Երե-վան |
Արա-գածոտն |
Արա-րատ |
Արմա-վիր |
Գե-ղար-քունիք |
Լո-ռի |
Կո-տայք |
Շի-րակ |
Սյու-նիք |
Վա-յոց |
Տա-վուշ | ||||||
Ա |
Բ |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
11 |
12 | |||
Ընդամենը, (135, 140, 145 տողերի գումարը) |
130 |
|||||||||||||||
այդ թվում՝ 115 տող |
135 |
|||||||||||||||
120 տող |
140 |
|||||||||||||||
125 տող |
145 |
Ղեկավար |
__________________________ |
____________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
__________________________ |
_____________________ | |
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
«_ _ »______ ____20___թ. |
Հավելված 2 |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 1-ԱՌԵՎՏՈՒՐ (ԱՄՍԱԿԱՆ)
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը կարգավորում է «Առևտրի շրջանառության մասին» Ձև 1-առևտուր (ամսական) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգի հետ կապված հարաբերությունները:
2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի` 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը սահմանված ժամկետում չներկայացնելու կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և այլ աղավաղումներ) ներկայացնելու (անկախ ժամկետից) համար հաշվետվություններ ներկայացնողները ենթարկվում են պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով:
4. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացնում են հաշվետվություն ներկայացնող իրավաբանական անձինք, հիմնարկները, անհատ ձեռնարկատերերը՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
5. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի Երևան քաղաքի և մարզային վարչություններ (տարածքային բաժին)` հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:
6. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են հաշվետու տարվա համապատասխան ամսվա համար (բացառությամբ աշխատողների միջին տարեկան թվաքանակի վերաբերյալ ցուցանիշի, որը լրացվում է տարին մեկ անգամ դեկտեմբեր ամսվա հաշվետվությունում):
7. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ՄԵԹՈԴԱԲԱՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ
8. Առևտրի շրջանառության ցուցանիշն արտացոլում է ապրանքների առք ու վաճառքի գործընթացը: Այսինքն` բնութագրում է ապրանքային զանգվածի շարժը ապրանքների շրջանառության մեջ` արտադրողից մինչև սպառող:
9. Մանրածախ առևտրի շրջանառությունը վերջնական սպառման կամ տնային տնտեսությունում օգտագործման համար նախատեսված սպառողական ապրանքների վաճառքն է արժեքային արտահայտությամբ:
10. Մեծածախ է համարվում առևտրի այն տեսակը (գործունեությունը), երբ գնորդը մեծ խմբաքանակով ապրանքներ է ձեռք բերում դրանց հետագա վերավաճառքի համար այլ վաճառողներին, վերամշակողներին, բայց ոչ վերջնական սպառողներին` համապատասխան հաշվարկային փաստաթղթերով:
11. Մեծածախ և/կամ մանրածախ առևտուր չի համարվում տնտեսական գործունեության այն տեսակը, որը վերաբերում է սննդամթերքի (հացաբուլկեղեն, հրուշակեղեն կամ պատրաստի մսամթերք) արտադրական գործունեության իրականացմանը կից գտնվող խանութում (սրահում) դրանց մեծածախ և/կամ մանրածախ վաճառքին:
12. Առևտրի շրջանառությունը ներառում է բոլոր տեսակի հարկերը, բացառությամբ ավելացված արժեքի հարկը և այլ նմանատիպ (անուղղակի) հարկերը:
13. Մանրածախ առևտրի շրջանառության մեջ չի ներառվում
1) գնորդի կողմից վերադարձված ապրանքի արժեքը,
2) ապակե տարաներով վաճառված և հետո վերադարձված, կամ ապրանքի հետ փոխանակման դիմաց տրված տարայի արժեքը,
3) ապրանքափոխանակությամբ կատարված առևտուրը,
4) միջազգային կապի և լիցքավորման քարտերի արժեքը,
5) տրանսպորտի բոլոր տեսակներով ուղևորափոխադրման տոմսերի արժեքը, վիճակախաղի տոմսերի արժեքը և այլն:
14. Ապրանքային մնացորդը մինչև իրացման պահը շրջանառության ոլորտում գտնվող փաստացի առկա ապրանքների քանակն է` հաշվարկված վաճառքի ընթացիկ գներով:
III. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
15. Հաշվետվությունը կազմված է երկու բաժնից.
1) բաժին 1՝ առևտրի հիմնական ցուցանիշները,
2) բաժին 2՝ առևտրի շրջանառությունն` ըստ ՀՀ մարզերի և ք. Երևանի:
16. Բաժին 1-ի տող 110-ը` առևտրի շրջանառությունը, ներառում է տող 115` մանրածախ առևտուրը, բացի ավտոմեքենաների և մոտոցիկլների առևտրից (ծածկագիր 47), տող 120` մեծածախ առևտուրը, բացի ավտոմեքենաների և մոտոցիկլների առևտրից (ծածկագիր 46), տող 125` ավտոմեքենաների և մոտոցիկլների մեծածախ ու մանրածախ առևտուրը և նորոգումը (ծածկագիր 45), (համաձայն փաստացի գործունեության հիմնական տեսակի ծածկագրի` ըստ «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» (ՏԳՏԴ) (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
17. Տող 115-ը ներառում է նոր և գործածված, անձնական օգտագործման կամ կենցաղային ապրանքների վերավաճառքը (վաճառք առանց ձևափոխման) մասնագիտացված և ոչ մասնագիտացված խանութներում, տաղավարներում, կրպակներում, հանրախանութներում, ինտերնետով կամ փոստով պատվերներ ընդունող կազմակերպությունների, փողոցում առևտուր իրականացնող վաճառողների, սպառողական կոոպերատիվների, աճուրդով վաճառք կազմակերպող կազմակերպությունների և այլնի միջոցով: Մանրածախ առևտուրը ընդգրկում է նաև ապրանքների մշակման տարբեր գործողությունները` կշռածրարումը, տեսակավորումը, չափազատումը, փաթեթավորումը, որոնց արդյունքում չեն փոխում ապրանքների հիմնական հատկությունները: Այստեղ ներառվում է նաև մանրածախ առևտրի բնագավառում գործող միջնորդների, ինչպես նաև աճուրդային կազմակերպությունների գործունեությունը:
1) Ցուցանիշը չի ներառում ավտոմեքենաների և մոտոցիկլների, դրանց մասերի և պարագաների մանրածախ առևտուրը:
2) Տող 115.1-ը ներառում է ավտոմեքենաների համար բենզինի և դիզելային վառելիքի մանրածախ առևտուրը բենզալցման կայաններում, ավտոմեքենաների համար հեղուկ գազի և գազօլինի մանրածախ առևտուրը գազալցման կայաններում: Այն ներառում է նաև ավտոմեքենաների համար քսանյութերի և պաղեցնող նյութերի մանրածախ առևտուրը:
3) Տող 115.1.1-ը ներառում է ավտոմեքենաների և մոտոցիկլների համար բենզինի մանրածախ առևտուրը բենզալցման կայաններում:
4) Տող 115.1.2-ը ներառում է ավտոմեքենաների համար դիզելային վառելիքի մանրածախ առևտուրը բենզալցման կայաններում:
18. Տող 120-ը ներառում է նոր և գործածված ապրանքների վաճառքը (ապրանքի վաճառք առանց ձևափոխման) մանրածախ առևտրականներին, արդյունաբերական, առևտրային կամ մասնավոր սպառողներին ու մեծածախ առևտրով զբաղվող այլ կազմակերպություններին, ինչպես նաև գործակալներին և միջնորդներին, որոնք ապրանքը գնում կամ վաճառում են վերը նշված առևտրականների կամ կազմակերպությունների անունից: Ցուցանիշը ներառում է նաև ապրանքների վերավաճառքը արտերկրում: Ապրանքների վերավաճառքը արտերկրում որոշվում է որպես Հայաստանի Հանրապետության ռեզիդենտի կողմից գնված (ձեռքբերված) ու հետագայում արտերկրում վերավաճառված ապրանքը՝ չներմուծելով ապրանքը վերավաճառող միավորի երկիր:
1) Ցուցանիշը չի ներառում Հայաստանի Հանրապետությունից արտահանվող ապրանքների մեծածախ առևտուրը:
2) Ցուցանիշը չի ներառում ավտոմեքենաների և մոտոցիկլների, դրանց մասերի և պարագաների մեծածախ առևտուրը:
3) Տող 120.1-ը ներառում է համակարգիչների, ծայրամասային սարքվածքների մեծածախ առևտուրը, ծրագրային ապահովման մեծածախ առևտուրը:
4) Տող 120.2-ը ներառում է էլեկտրոնային լամպերի և սարքերի, կիսահաղորդչային սարքերի, միկրոչիպերի և ինտեգրալային սխեմաների, տպասխեմաների մեծածախ առևտուրը, հեռախոսների (բացառությամբ բջջային հեռախոսները) և հեռահաղորդակցական սարքավորանքի մեծածախ առևտուրը:
5) Տող 120.3-ը ներառում է բջջային հեռախոսների մեծածախ առևտուրը:
6) Տող 120.4-ը ներառում է չգրառված ձայնա- և տեսաերիզների, մագնիսական և օպտիկական սկավառակների, ՍԴ-ների, ԴՎԴ-ների (CD, DVD) մեծածախ առևտուրը:
7) Տող 120.5-ը ներառում է պինդ, հեղուկ ու գազակերպ վառելիքի և հարակից արտադրանքի (հեղուկացված վառելագազի, բենզինի, ավիացիոն կերոսինի, դիզելային վառելիքի, վառքի մազութի, նավթի, գազօլինի և նավթային գազի, քարածխի, գորշ ածխի, կոքսի, վառելափայտի և այլ վառելիքի, ինչպես նաև նավթայուղերի, քսայուղերի և մեքենայական յուղերի) մեծածախ առևտուրը:
8) Տող 120.5.1-ը ներառում է բենզինի մեծածախ առևտուրը:
9) Տող 120.5.2-ը ներառում է դիզելային վառելիքի մեծածախ առևտուրը:
19. Տող 125-ը ներառում է ավտոմեքենաների, ներառյալ բեռնատարներն ու ավտոքարշակները, և մոտոցիկլների հետ կապված գործունեության բոլոր տեսակները (բացառությամբ դրանց արտադրությունը և վարձակալության հանձնումը), նոր և օգտագործված ավտոմեքենաների և մոտոցիկլների մեծածախ և մանրածախ առևտուրը, նորոգումը և տեխնիկական սպասարկումը, ավտոմեքենաների և մոտոցիկլների պահեստամասերի և պարագաների մեծածախ և մանրածախ առևտուրը: Այստեղ ներառվում է նաև ավտոմեքենաների և մոտոցիկլների մեծածախ և մանրածախ առևտրի հետ կապված աճուրդների կազմակերպող և ինտերնետի միջոցով մեծածախ առևտուրն իրականացնող հանձնակատար գործակալների գործունեությունը: Այն ներառում է նաև ավտոմեքենաների և մոտոցիկլների լվացումը, փայլեցումը և այլն:
1) Տող 125.1-ը ներառում է նոր և օգտագործված թեթև մարդատար ավտոմոբիլների, ամենագնաց մարդատար ավտոմեքենաների (3,5 տ չգերազանցող քաշով) մեծածախ և մանրածախ առևտուրը, նոր և օգտագործված մասնագիտացված մարդատար ավտոմեքենաների (շտապ օգնության, միկրոավտոբուսները և այլ 3,5 տ չգերազանցող քաշով ավտոմեքենաները) մեծածախ և մանրածախ առևտուրը, նոր և օգտագործված տրանսպորտային միջոցների` բեռնատար մեքենաների, քարշակների, կիսակցանքների, «ամառանոցային տնակ» տեսակի կցանքների, ավտոֆուրգոնների մեծածախ և մանրածախ առևտուր, ամենագնաց ավտոմեքենաների (3,5 տ գերազանցող քաշով) մեծածախ և մանրածախ առևտուրը:
2) Տող 125.1.1-ը ներառում է նոր և օգտագործված թեթև մարդատար ավտոմոբիլների և մարդատար մասնագիտացված ավտոմեքենաների մանրածախ առևտուրը:
3) Տող 125.2-ը ներառում է ավտոմեքենաների մանրակների, հանգույցների, պահեստամասերի, պիտույքների և պարագաների, այդ թվում` ռետինե դողերը և օդախցիկները, մարտկոցների, էլեկտրական մասերը և սարքավորանքը, մեծածախ և մանրածախ առևտուրը:
4) Տող 125.2.1-ը ներառում է ավտոմեքենաների մասերի և պարագաների մանրածախ առևտուրը:
5) Տող 125.3-ը ներառում է ավտոմեքենաների մեխանիկական և էլեկտրական սարքավորանքի, թափքի, ներարկման համակարգի, շարժիչի տեխնիկական սպասարկումը և նորոգումը, ավտոմեքենաների լվացումը, փայլեցումը, ներկումը կամ ներկերի փոշեցրումը, լուսամուտների և հողմապակիների, նստոցների նորոգումը, դողերի և օդախցիկների նորոգումը, տեղադրումը, փոխարինումը, հակաքայքայիչ մշակումը, ավտոմեքենաների մասերի և պարագաների տեղադրումը (եթե դա արտադրական գործընթացի փուլ չէ): Այստեղ ներառվում է նաև ավտոմեքենաների վերասարքավորումը սեղմված բնական նավթային գազով կամ հեղուկացված նավթային գազով աշխատելու համար:
6) Տող 125.4-ը ներառում է մոտոցիկլների, ներառյալ մոպեդները, մեծածախ և մանրածախ առևտուրը, մոտոցիկլների մասերի և պարագաների առևտուրը, մոտոցիկլների տեխնիկական սպասարկումը և նորոգումը:
7) Տող 125.4.1-ը ներառում է մոտոցիկլների, մոտոցիկլների մասերի և պարագաների մանրածախ առևտուրը:
20. Հաշվետվության 1-ին բաժնի 1-ին սյունակում լրացվում է առևտրի շրջանառությունը հաշվետու ամսում:
21. Հաշվետվության 1-ին բաժնի 2-րդ սյունակում լրացվում է ինտերնետի կամ այլ համակարգչային ցանցերը օգտագործելու միջոցով պատվիրված ապրանքների շրջանառությունը: Առևտուրն էլեկտրոնային համարելու համար բավարար է, որ պատվերը տրվի առցանց: Այստեղ չեն ներառվում հեռախոսի, ֆաքսի կամ էլեկտրոնային փոստի (e-mail) միջոցով արված պատվերները: Համացանցի միջոցով պատվիրված ապրանքների համար վճարումը կարող է իրականացվել ինչպես առցանց, այնպես էլ ոչ առցանց եղանակով:
22. Հաշվետվության 1-ին բաժնի 3-րդ սյունակում լրացվում է հաշվետու ամսին հաջորդող ամսվա 1-ի դրությամբ փաստացի առկա ապրանքային մնացորդը (քանակը)՝ հաշվարկված վաճառքի ընթացիկ գներով:
23. Հաշվետվության 1-ին բաժնի 4-րդ սյունակում լրացվում է աշխատողների միջին տարեկան թվաքանակը՝ հաշվետու տարվա համար: Աշխատողների թվաքանակում ներառվում են անորոշ կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող վարձու աշխատողները:
1) Աշխատողների միջին տարեկան թվաքանակը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին բաժանելով (տասնորդական ճշտությամբ):
2) Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30(31)-ը, փետրվարի համար՝ 28(29)-ը) աշխատողների թվաքանակի հանրագումարը՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով:
3) Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար:
4) Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, ապա աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելով:
24. Աշխատողների միջին տարեկան թվաքանակի ցուցանիշը լրացվում է տարեկան մեկ անգամ՝ դեկտեմբեր ամսվա հաշվետվությունում:
1) Աշխատողների միջին տարեկան թվաքանակը վերաբերում է ինչպես առևտրի ոլորտում զբաղված աշխատողներին, այնպես էլ վարչական աշխատողներին:
25. Հաշվետվության 2-րդ բաժինը լրացնում են այն ռեսպոնդենտները (ամսական պարբերականությամբ), որոնք միաժամանակ գործունեություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում և ք. Երևանում:
1) Բաժին 2-ի 130, 135, 140, 145 տողերի սյունակ 1-ը լրացվում է բաժին 1-ի համապատասխանաբար 110, 115, 120 և 125 տողերի 1-ին սյունակից:
2) Բաժին 2-ի 130, 135, 140 և 145 տողերի սյունակ 1-ը պետք է հավասար լինի համապատասխանաբար այդ տողերի սյունակ 2-ից մինչև սյունակ 12-ի համապատասխան ցուցանիշների հանրագումարին:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
23.11.2023, թիվ 36-Ն | 29.11.2023, թիվ 10-Ն | |
11.05.2020, թիվ 14-Ն | 15.07.2020, թիվ 10-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|