ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հոկտեմբերի 2018 թվականի N 1191-Ա
ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ Երևան քաղաքի Մոլդովական 29/4 և 29/5 հասցեներում գտնվող հանրակացարանային մասնաշենքերի նկուղային և առաջին հարկերում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից փաստացի զբաղեցված բնակելի տարածքները՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում որոշման հավելվածում ներառված անձանց հետ կնքել բնակարանների նվիրատվության պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման նվիրառուների միջոցների հաշվին:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանների զբաղեցված և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի, ինչպես նաև շենքի՝ ընդհանուր օգտագործման համարվող տարածքների նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում է բնակարանների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հոկտեմբերի 26 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 25-ի N 1191-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄՈԼԴՈՎԱԿԱՆ 29/4 ԵՎ 29/5 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԵՐԻ ՆԿՈՒՂԱՅԻՆ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՀԱՐԿԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ԶԲԱՂԵՑՎԱԾ՝ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ
N/N |
Բնակիչների անունը, ազգանունը, հայրանունը |
Բնակիչների անձնագրային տվյալները |
Նվիրվող գույքի գտնվելու վայրը |
Գույքի մակերեսը (քառ. մետր) |
1. |
Բարոյան Սիլվարդ Սուրենի |
AR0612655, տրված 02.03.2018 թ. 039-ի կողմից |
Քաղ. Երևան, |
51.5 |
Խաչատրյան Ալբերտ Սասունի |
ID009935354, տրված 16.02.2018 թ. 039-ի կողմից | |||
2. |
Ալեքսանյան Սվետլանա Գուրգենի |
AK0316426, տրված 11.06.2009 թ. 005-ի կողմից |
Քաղ. Երևան, |
50.5 |
Ափոյան Վիկտոր Սարգսի |
AK0615716, տրված 10.09.2010 թ. 005-ի կողմից | |||
Ալեքսանյան Արթուր Արարատի |
ID003844727, տրված 30.01.2015 թ. 005-ի կողմից | |||
Ալեքսանյան Ռոբերտ Արարատի |
AP0532881, տրված 27.09.2016 թ. 005-ի կողմից | |||
Ալեքսանյան Արարատ Աշոտի |
BA0040342, տրված 01.11.2013 թ. 006-ի կողմից | |||
Ալեքսանյան Մարինե Արարատի |
ծ/վ ԱԱ N249263, տրված 20.05.2008 թ. |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|