Գլխավոր տեղեկություն
Համար
N 1191-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.10.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.10.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
26.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 հոկտեմբերի 2018 թվականի N 1191-Ա

 

ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված՝ Երևան քաղաքի Մոլդովական 29/4 և 29/5 հասցեներում գտնվող հանրակացարանային մասնաշենքերի նկուղային և առաջին հարկերում բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրել իրենց կողմից փաստացի զբաղեցված բնակելի տարածքները՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում որոշման հավելվածում ներառված անձանց հետ կնքել բնակարանների նվիրատվության պայմանագրեր` դրանցում նախատեսելով, որ պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման և նոտարական վավերացման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման նվիրառուների միջոցների հաշվին:

3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված բնակարանների զբաղեցված և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերի, ինչպես նաև շենքի՝ ընդհանուր օգտագործման համարվող տարածքների նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով անցնում է բնակարանների նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերողներին:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

2018 թ. հոկտեմբերի 26

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

հոկտեմբերի 25-ի N 1191-Ա որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄՈԼԴՈՎԱԿԱՆ 29/4 ԵՎ 29/5 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԱՅԻՆ ՄԱՍՆԱՇԵՆՔԵՐԻ ՆԿՈՒՂԱՅԻՆ ԵՎ ԱՌԱՋԻՆ ՀԱՐԿԵՐԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՓԱՍՏԱՑԻ ԶԲԱՂԵՑՎԱԾ՝ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ

 

N/N

Բնակիչների անունը, ազգանունը, հայրանունը

Բնակիչների անձնագրային տվյալները

Նվիրվող գույքի գտնվելու վայրը

Գույքի մակերեսը (քառ. մետր)

1.

Բարոյան Սիլվարդ Սուրենի

AR0612655, տրված 02.03.2018 թ. 039-ի կողմից

Քաղ. Երևան,
Նոր Նորք, Մոլդովական 29/4 շենք, բնակարան 1/7

51.5

Խաչատրյան Ալբերտ Սասունի

ID009935354, տրված 16.02.2018 թ. 039-ի կողմից

2.

Ալեքսանյան Սվետլանա Գուրգենի

AK0316426, տրված 11.06.2009 թ. 005-ի կողմից

Քաղ. Երևան,
Նոր Նորք, Մոլդովական 29/5 շենք, բնակարան 1/7

50.5

Ափոյան Վիկտոր Սարգսի

AK0615716, տրված 10.09.2010 թ. 005-ի կողմից

Ալեքսանյան Արթուր Արարատի

ID003844727, տրված 30.01.2015 թ. 005-ի կողմից

Ալեքսանյան Ռոբերտ Արարատի

AP0532881, տրված 27.09.2016 թ. 005-ի կողմից

Ալեքսանյան Արարատ Աշոտի

BA0040342, տրված 01.11.2013 թ. 006-ի կողմից

Ալեքսանյան Մարինե Արարատի

ծ/վ ԱԱ N249263, տրված 20.05.2008 թ.

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան