ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հոկտեմբերի 2018 թվականի N 1187-Լ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-375-28.09.2018-ՊԻՄԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հոկտեմբերի 26 Երևան |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-375-28.09.2018-ՊԻՄԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությՈՒՆԸ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է քրեական օրենսգրքի Հատուկ մասի 336-րդ, 348-րդ և 352-րդ հոդվածներում նախատեսված հանցակազմերի օրենսդրական ձևակերպումներում հստակեցնել դրանց սուբյեկտային շրջանակը, որոշակիացնել դրանցով նախատեսվող օբյեկտիվ կողմի դրսևորումները, ինչպես նաև ամբողջականացնել քրեական արդարադատության ոլորտ ներգրավված անձի իրավունքների և իրավաչափ շահերի պաշտպանության քրեաիրավական կառուցակարգերը: Բացի այդ, Նախագծով առաջարկվում է քրեական օրենսգիրքը լրացնել նոր 3361-րդ հոդվածով՝ «Անձին ապօրինի ազատազրկման դատապարտելը» վերտառությամբ:
Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը թողնել անփոփոխ՝ նկատի ունենալով ստորև ներկայացված հանգամանքները.
1. Նախագծով առաջարկվող օրենսդրական կարգավորումներում և դրանց կից ներկայացված հիմնավորումներում մատնանշված հասարակական հարաբերություններն արդեն իսկ պաշտպանվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, ուստի գտնում ենք, որ Նախագիծը պատշաճ հիմնավորված չէ, և դրա ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
2. Նախագծի հոդվածներում, որպես ծանրացնող հանգամանք, ամրագրված է «անզգուշությամբ անձի մահվան հանգեցնելը», որը կարծում ենք անմիջական պատճառահետևանքային կապ չունի դրսևորված հանցավոր արարքների հետ:
3. Նախագծով նոր խմբագրությամբ շարադրվող և լրացվող 336-րդ հոդվածի 2-րդ, 336.1-ին հոդվածի 2-րդ և 348-րդ հոդվածի 3-րդ մասերում, որպես ծանրացնող հանգամանք, նախատեսված է արարք, որը «հանգեցրել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնասի», մինչդեռ հիշյալ հոդվածներում «առանձնապես խոշոր չափը» չի սահմանվում:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|