Գլխավոր տեղեկություն
Համար
N 1374-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.10.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
16.10.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
16.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

16 հոկտեմբերի 2018 թվականի N 1374-Ա

 

ԱՐԵՎԻԿ ԱՆԱՓԻՈՍՅԱՆԻՆ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանին 2018 թվականի հոկտեմբերի 24-26-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)` Եվրոպայի խորհրդի կրթության քաղաքականության և պրակտիկայի հարցերով ղեկավար կոմիտեի 10-րդ պլենար նիստի աշխատանքներին և Եվրոպայի խորհրդի և Եվրոպական միության հետ համագործակցությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կազմակերպվող «Կրթություն 2030»-ին նվիրված առաջին և երկրորդ տարածաշրջանային խմբերի երկրների խորհրդակցությանը մասնակցելու նպատակով:

2. Արևիկ Անափիոսյանի գործուղման՝ 2018 թվականի հոկտեմբերի 24-ի օրապահիկի և գիշերավարձի հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման ճանապարհածախսը, ինչպես նաև հոկտեմբերի 25-26-ի միջոցառման ծախսերը (օրապահիկ, գիշերավարձ) հոգում է հրավիրող կողմը:

4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արևիկ Անափիոսյանի Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. հոկտեմբերի 16

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան