Գլխավոր տեղեկություն
Համար
N 1096-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.10.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՈՒ
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.10.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

       

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

4 հոկտեմբերի 2018 թվականի N 1096-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի N 828-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 26-ի «ԳՐԻՆ ՖԱՐՄԵՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 828-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) որոշման հավելվածի 3-րդ տողում «22604,93» թիվը փոխարինել «15371,63» թվով, իսկ «96 814 644» թիվը՝ «61 516 140» թվով.

2) որոշման հավելվածը 9-րդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.

                  

«

10.

3920

Պլաստմասսայից սալիկներ, թերթեր, թաղանթ ու շերտեր կամ ժապավեններ և այլն, ոչ շերտավոր, ոչ հիմնաշերտով և համանման ձևով չմիացված այլ նյութերի հետ` էթիլենի պոլիմերներից, այլ

կգ

7233,3

35 298 504

»:

              

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

         

2018 թ. հոկտեմբերի 8

Երևան

        

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան