Գլխավոր տեղեկություն
Համար
N 249-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.10.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Առաջին փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
15.10.2018
Ստորագրող մարմին
Առաջին փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
15.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հոկտեմբերի 2018 թվականի N 249-Ա

 

«ՍՕՍ-ՄԱՆԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԵՐ» ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԿՈՏԱՅՔ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Հ. Քոչարի 8, բն. 18-19, ՀՎՀՀ՝ 03517269) իրականացվող` 218,683,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Կոտայք» մասնաճյուղի նորարարական վերակազմավորման ծրագրի շրջանակներում վերանորոգում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. «ՍՕՍ-մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
աՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

 

2018 թ. հոկտեմբերի 15

Երևան

 

 

Հավելված

ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թ.

հոկտեմբերի 15-ի N 249-Ա որոշման

 

«ՍՕՍ-մանկական գյուղեր» ՀԲՀ-ի ծրագրային քաղաքականության իրականացման «Կոտայք» մասնաճյուղի նորարարական վերակազմավորման ծրագրի շրջանակներում վերանորոգման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

1.

Ծրագրի նպատակը

Հիմնովին վերանորոգել «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ծրագրային քաղաքականության իրականացման «Կոտայք» մասնաճյուղը և վերակազմակերպել Երիտասարդական տունը որպես ազգային գրասենյակ:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների օրենքներով նախատեսվող արտոնություններից:

3.

Բարեգործը

Ծրագրի ֆինանսական աղբյուր է հանդիսանում «ՍՕՍ Մանկական Գյուղեր» Ֆրանսիան:

4.

Ծրագրի կատարողը

«ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ /հասցե` ք. Երևան, Հ. Քոչարի 8, բն. 18-19 ՀՎՀՀ 03517269/:

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Ծրագիրն իրականացվելու է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ծրագրային քաղաքականության իրականացման «Կոտայք» մասնաճյուղում /ՀՀ, Կոտայքի Մարզ, գյուղ Կոտայք, Հերման Գմայների փողոց 1/ և Երիտասարդական տանը /ՀՀ, ք. Երևան, Երզնկյան 79/:

Շինարարական բնագավառ:

6.

Ծրագրի բյուջեն

218 683 000 ՀՀ դրամ, առանց ԱԱՀ

7.

Բարեգործություն ստացողը

«ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագիրն իրականացվելու է 01.08.2018 – 01.05.2019 թվականների ընթացքում:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է կատարել «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ծրագրային քաղաքանության իրականացման «Կոտայք» մասնաճյուղի վերանորոգման աշխատանքներ, որի համար նախատեսված գումարը կազմում է 207 143 000 ՀՀ դրամ:
2. Կազմակերպական ծախսերը 01.08.2018 – 01.05.2019թթ. համար կազմում է մոտ 11 540 000 ՀՀ դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Շինարարական ծախսեր` 142 190 400 ՀՀ դրամ
2. «Կոտայք» մ/ճ-ի տարածքի բարելավում` 15 907 600 ՀՀ դրամ
3. Կահույքի ձեռքբերում` 41 688 500 ՀՀ դրամ
4. Սարքավորումների ձեռքբերում` 7 356 500 ՀՀ դրամ
5. Երիտասարդական տան վերանորոգման ծախսեր` 5 060 000 ՀՀ դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսերը 01.08.2018 – 01.05.2019 թվականների համար կազմում են մոտ 11 540 000 ՀՀ դրամ, որը համապատասխանաբար կազմում է բյուջեի 5,3 տոկոսը:

Այդ թվում`

1. Ճարտարապետական և ինժեներական գործերի դիմաց աշխատավարձեր` 6 480 000 ՀՀ դրամ:

2. Երիտասարդական տան վերաձևակերպում Ազգային գրասենյակի` 5 060 000 ՀՀ դրամ:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Նախատեսված չէ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է ՀՀ օրենքով սահմանված կարգով` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից:
ՀՀ կառավարության 2003թ. հունվարի 16-ի համար 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվի տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
աՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ՄԻՐԶՈՅԱՆ