Գլխավոր տեղեկություն
Համար
N 1261-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.11.2018-14.02.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.11.21/86(1444) Հոդ.1189
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.11.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
15.11.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

           

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

        

8 նոյեմբերի 2018 թվականի N 1261-Ն

      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ և 23-րդ հոդվածների 3-րդ մասերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սփյուռքի երիտասարդների «Ներուժ» սթարթափ ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությանը 2018 թվականին հատկացնել 81,294.0 հազար դրամ, որից՝ 45,000.0 հազար դրամը տրամադրել բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նվիրատվություններ այլ շահույթ չհետապնդող կազմակերպություններին», 26,712.0 հազար դրամը՝ «Արտասահմանյան գործուղումների գծով ծախսեր», 225.0 հազար դրամը՝ «Տրանսպորտային նյութեր», իսկ 9,357.0 հազար դրամը՝ «Այլ ծախսեր» հոդվածներով:

2. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման N 5 հավելվածում, N 11 հավելվածի NN 11.24 և 12 աղյուսակներում, N 12 հավելվածում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների:

3. Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարին` սույն որոշման 1-ին կետով հատկացված 45,000.0 հազար դրամը տրամադրել «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը` նվիրաբերության մասին պայմանագրի հիման վրա:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

      

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

      

2018 թ. նոյեմբերի 15

Երևան

     

   

           

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

նոյեմբերի 8-ի N 1261-Ն որոշման

       

     

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

նոյեմբերի 8-ի N 1261-Ն որոշման

        

     

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2018 թվականի

նոյեմբերի 8-ի N 1261-Ն որոշման

    

     

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2018 թվականի

նոյեմբերի 8-ի N 1261-Ն որոշման

      

      

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2018 թվականի

նոյեմբերի 8-ի N 1261-Ն որոշման