Գլխավոր տեղեկություն
Համար
N 193-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (09.10.2018-12.11.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Առաջին փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
08.10.2018
Ստորագրող մարմին
Առաջին փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հոկտեմբերի 2018 թվականի N 193-Ա

 

«ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՁԱՅՆ» ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ՝ «ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԿԵՆԴԱՆԻ ԼԱՆԴՇԱՖՏՆԵՐԻ» ՆԱԽԱԳԾԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ «ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հասարակական ձայն» բնապահպանական սոցիալական հասարակական կազմակերպության կողմից (Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Չարենցի 1, 5-րդ հարկ, գրասենյակ՝ 528, ՀՎՀՀ` 02632154) իրականացվող` 254,611 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժեքով «Գործընկերություն հանուն կենդանի լանդշաֆտների» նախագծի համատեքստում «Բնության պահպանության միջոցառումներ» ծրագիրը (համաձայն հավելվածի):

2. Սահմանել, որ «Հասարակական ձայն» բնապահպանական սոցիալական հասարակական կազմակերպության կողմից ձեռք բերված ավտոմեքենան («UAZ Pickup» մակնիշի, 2018 թվականի արտադրության, նույնականացման համարը՝ XTT236320J1019639, 634,745.76 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, «ԵՏՄ» բեռ) ներմուծվում է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:

3. «Հասարակական ձայն» բնապահպանական սոցիալական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվա
րչապետ

Ա. ՄԻՐԶՈՅԱՆ

 

2018 թ. հոկտեմբերի 8

Երևան

 

 

Հավելված

ՀՀ առաջին փոխվարչապետի

2018 թ. հոկտեմբերի 8-ի N 193

որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՆՈՒՆ ԿԵՆԴԱՆԻ ԼԱՆԴՇԱՖՏՆԵՐԻ» ՆԱԽԱԳԾԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ ԲՆՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

 

1.

Ծրագրի նպատակը

«Պահպանել և բարելավել արժեքավոր վայրի կենդանիների (բեզոարյան այծի, հայկական մուֆլոնի, գորշ արջի և կովկասյան ընձառյուծի) ապրելավայրերը և ապահովել տնտեսապես կայուն հողօգտագործումը Սիսիան համայնքի «Շահապոնք» համայնքային բնապահպանական տարածքում՝ Հայաստանում Հարավ-արևելյան Փոքր Կովկասի էկոլոգիական միջանցքի շրջանակներում:

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Նախատեսվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից։

3.

Բարեգործը

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղ
Հասցե՝ Պռոշյան 11/1, ք. Երևան 0019, Հայաստան
ՀՎՀՀ՝ 00861992

4.

Ծրագիրը կատարողը

«Հասարակական Ձայն» բնապահպանական սոցիալական հասարակական կազմակերպություն
Հասցե՝ Չարենցի փող. 1, 5-րդ հարկ, գրասենյակ՝ 528, ք. Երևան, Հայաստան
ՀՎՀՀ՝ 02632154
Հեռ. 060-543-543
Էլ․ հասցե՝ info@civilvoice.am

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքի Արևիս, Թասիկ, Բռնակոթ և Սալվարդ բնակավայրերի տարածք
Բնագավառը՝ բնապահպանական

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի բյուջե - 254611 եվրոյին համարժեք դրամ
Ծրագրի բյուջեի բաշխումը ըստ իրականացման տարիների՝
1-ին տարի (01.06.2018 – 31.12.2018) – 71473 եվրոյին համարժեք դրամ
2-րդ տարի (01.01.2019 – 31.12.2019) – 30523 եվրոյին համարժեք դրամ
3-րդ տարի (01.01.2020 – 31.12.2020) – 30523 եվրոյին համարժեք դրամ
4-րդ տարի (01.01.2021 – 31.12.2021) – 30523 եվրոյին համարժեք դրամ
5-րդ տարի (01.01.2022 – 31.12.2022) – 30523 եվրոյին համարժեք դրամ
6-րդ տարի (01.01.2023 – 31.12.2023) – 30523 եվրոյին համարժեք դրամ
7-րդ տարի (01.01.2024 – 31.12.2024) – 30523 եվրոյին համարժեք դրամ

7.

Բարեգործություն ստացողը

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիան խոշորացված համայնքը, համայնքի Արևիս, Թասիկ, Բռնակոթ և Սալվարդ բնակավայրերի բնակչությունը, համայնքային բնապահպանական տարածքի կենդանական աշխարհի՝ Հայաստանի Հանրապետության և միջազգային կարմիր գրքերում ընդգրկված կենդանիների 4 տեսակները

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

01.06.2018 – 31.12.2024

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի բաղադրիչների գործողությունները

Ժամկետներ

Արժույթ
(եվրո)

Մեկնաբանություն

Ծրագրի նախապատրաստական փուլ

1. Ծրագրային գործողությունների իրականացման համար անհրաժեշտ ավտոմեքենաների, գույքի և սարքավորումների գնում

01.06.2018-01.10.2018

39000

Ակնկալվում է հարկերից, տուրքերից և այլ պարտադիր վճարներից ազատում:

2. Չնախատեսված ծախսերի համար կետ 1-ում նշված գումարի 5%-ի չափով գումար

01.06.2018-01.10.2018

1950

 

Ծրագրի իրականացման փուլ

3. Ծրագրային գործողությունների իրականացման համար Սիսիան խոշորացված համայնքից վարձակալված հողատարածքների վարձավճարներ
Տարեկան վարձակալական վճարը կազմում է 7023 եվրոյին համարժեք դրամ։ Վճարումը կատարվում է տարեկան մեկ անգամ։

01.06.2018
15.01.2019
15.01.2020
15.01.2021
15.01.2022
15.01.2023
15.01.2024

7023
7023
7023
7023
7023
7023
7023
Ընդամենը՝ 49161

Հարկազատման անհրաժեշտություն չկա:

4. Սիսիան խոշորացված համայնքի համայնքապետարանի հետ համատեղ իրականացվող զարգացման ծրագիր՝ շահառու բնակավայրերում
Մեկ ծրագրի արժեքը կազմում է 5500 եվրոյին համարժեք դրամ։ Տարեկան իրականացվում է մեկ ծրագիր։

01.07.2018
01.02.2019
01.02.2020
01.02.2021
01.02.2022
01.02.2023
01.02.2024

 5500
5500
5500
5500
5500
5500
5500
Ընդամենը՝ 38500

Հարկազատման անհրաժեշտություն չկա:

5. Կենսաբազմազանության մոնիտորինգի և ֆոտոթակարդներով վայրի կենդանիների դիտարկման իրականացում
Ծրագրի իրականացման համար հաստատված է հետևյալ հաստիքացուցակը՝ ծրագրի իրականացման ամբողջ ժամանակահատվածի համար.
1 ծրագրի համակարգող – ամսական 200 եվրո, տարեկան 2400 եվրո
1 հաշվապահ – ամսական 100 եվրո, տարեկան 1200 եվրո
4 խնամակալ – ամսական 200 եվրո 1 հաստիքին, տարեկան 2400 եվրո, տարեկան բոլոր խնամակալները՝ 9600 եվրո

01.06.2018-31.12.2018
01.01.2019-31.12.2019
01.01.2020-31.12.2020
01.01.2021-31.12.2021
01.01.2022-31.12.2022
01.01.2023-31.12.2023
01.01.2024-31.12.2024

 13200
13200
13200
13200
13200
13200
13200
Ընդամենը՝ 92400

Հարկազատման անհրաժեշտություն չկա:

6. Ծրագրային գործողություններն իրականացնելու համար անհրաժեշտ վառելիքի գնում՝ ամսական 200 եվրոյին համարժեք դրամ հաշվարկով՝ ծրագրի ողջ տևողության համար

01.06.2018-31.12.2018
01.01.2019-31.12.2019
01.01.2020-31.12.2020
01.01.2021-31.12.2021
01.01.2022-31.12.2022
01.01.2023-31.12.2023
01.01.2024-31.12.2024

2400
2400
2400
2400
2400
2400
2400
Ընդամենը՝ 16800

Ակնկալվում է հարկերից, տուրքերից և այլ պարտադիր վճարներից ազատում:

7. Ավտոմեքենաների սպասարկման վճարներ (պահեստամասեր և սպասարկում)՝ ամսական 200 եվրոյին համարժեք դրամ հաշվարկով՝ ծրագրի ողջ տևողության համար

01.06.2018-31.12.2018
01.01.2019-31.12.2019
01.01.2020-31.12.2020
01.01.2021-31.12.2021
01.01.2022-31.12.2022
01.01.2023-31.12.2023
01.01.2024-31.12.2024

2400
2400
2400
2400
2400
2400
2400
Ընդամենը՝ 16800

Ակնկալվում է հարկերից, տուրքերից և այլ պարտադիր վճարներից ազատում:

 Ընդամենը

 

254611

 

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Գործարքներ

Ժամկետներ

Արժույթ
(Եվրո)

Մեկնաբանություն

1. Ծրագրային գործողություններն իրականացնելու համար անհրաժեշտ վառելիքի գնում՝ ամսական 200 եվրոյին համարժեք դրամ հաշվարկով՝ ծրագրի ողջ տևողության համար

01.06.2018-31.12.2018
01.01.2019-31.12.2019
01.01.2020-31.12.2020
01.01.2021-31.12.2021
01.01.2022-31.12.2022
01.01.2023-31.12.2023
01.01.2024-31.12.2024

2400
2400
2400
2400
2400
2400
2400
Ընդամենը՝ 16800

Ակնկալվում է հարկերից, տուրքերից և այլ պարտադիր վճարներից ազատում:

2. Ավտոմեքենաների սպասարկման վճարներ (պահեստամասեր և սպասարկում)՝ ամսական 200 եվրոյին համարժեք դրամ հաշվարկով՝ ծրագրի ողջ տևողության համար

01.06.2018-31.12.2018
01.01.2019-31.12.2019
01.01.2020-31.12.2020
01.01.2021-31.12.2021
01.01.2022-31.12.2022
01.01.2023-31.12.2023
01.01.2024-31.12.2024

2400
2400
2400
2400
2400
2400
2400
Ընդամենը՝ 16800

Ակնկալվում է հարկերից, տուրքերից և այլ պարտադիր վճարներից ազատում:

3. Ծրագրային գործողություններն իրականացնելու համար մեքենայի ձեռքբերում
Ավտոմեքենա ամենագնաց։ Գնվելու է Հայաստանի Հանրապետությունում՝ երկրորդային շուկայից։ Ընտրվելու է գին (վիճակ) արտադրության տարեթիվ՝ գործոնների համադրության վերլուծության հիման վրա։ Ավտոմեքենան ծառայելու է ծրագրային անձնակազմին որպես փոխադրամիջոց՝ ծրագրային գործողությունները իրականացնելու և ծրագրի իրականացման վերահսկողությունն ապահովելու համար։ Ծրագրի ավարտից հետո (31.12.2024) ավտոմեքենան շարունակելու է շահագործվել «Հասարակական ձայն» բնապահպանական սոցիալական հասարակական կազմակերպության կողմից՝ իր կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացմանն ուղղված գործողությունների նպատակով։

01.06.2018-01.07.2018

14500

Հարկազատման անհրաժեշտություն չկա:

4. Ծրագրային գործողություններն իրականացնելու համար մեքենայի ձեռքբերում և ներմուծում
1. Ավտոմեքենա УАЗ Патриот Пикап՝ 1 հատ։ Ներմուծվելու է Ռուսաստանի Դաշնությունից։ Ավտոմեքենան ծառայելու է խնամակալների համար որպես փոխադրամիջոց՝ համայնքային բնապահպանական տարածքները վերահսկելու համար։ Ծրագրի ավարտից հետո (31.12.2024) ավտոմեքենան փոխանցվելու է Սիսիան խոշորացված համայնքին։

01.08.2018-01.10.2018

14500

Ակնկալվում է հարկերից, տուրքերից և այլ պարտադիր վճարներից ազատում:

5. Կենսաբազմազանության մոնիտորինգի և վայրի կենդանիների դիտարկման համար ծուղակային տեսախցիկների ձեռքբերում (10 հատ)

01.06.2018-01.07.2018

1500

Հարկազատման անհրաժեշտություն չկա:

6. Կենսաբազմազանության մոնիտորինգի և վայրի կենդանիների դիտարկման համար հեռադիտակների ձեռքբերում (4 հատ)

01.06.2018-01.07.2018

800

Հարկազատման անհրաժեշտություն չկա:

7. Կենսաբազմազանության մոնիտորինգի և վայրի կենդանիների դիտարկման համար ֆոտոխցիկների ձեռքբերում (2 հատ)

01.06.2018-01.07.2018

800

Հարկազատման անհրաժեշտություն չկա:

8. Կենսաբազմազանության մոնիտորինգի և վայրի կենդանիների դիտարկման համար գլոբալ դիրքավորման համակարգի (GPS) սարքավորումների ձեռքբերում (2 հատ)

01.06.2018-01.07.2018

600

Հարկազատման անհրաժեշտություն չկա:

9. Կենսաբազմազանության մոնիտորինգի և վայրի կենդանիների դիտարկման համար հատուկ համազգեստների ձեռքբերում (4 հատ)

01.06.2018-01.07.2018

800

Հարկազատման անհրաժեշտություն չկա:

10. Համայնքային բնապահպանական տարածքների նշանավորման և այնտեղ մուտք գործելու սահմանափակումներ ապահովելու նպատակով արգելափակոցների և նախազգուշացնող նշանների կամ վահանակների ձեռքբերում և տեղադրում (5 հատ արգելափակոց, 10 նախազգուշացնող նշան)

01.06.2018-01.07.2018

2500

Հարկազատման անհրաժեշտություն չկա:

11. Գրասենյակային գույքի և սարքավորումների ձեռքբերում

01.06.2018-01.07.2018

3000

Հարկազատման անհրաժեշտություն չկա:

12. Չնախատեսված ծախսեր

01.06.2018-01.07.2018

1950

Հարկազատման անհրաժեշտություն չկա:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Նկարագիր

Ժամկետներ

Արժույթ
(եվրո)

1. Մեքենաների շահագործման ծախսեր

01.06.2018-31.12.2018
01.01.2019-31.12.2019
01.01.2020-31.12.2020
01.01.2021-31.12.2021
01.01.2022-31.12.2022
01.01.2023-31.12.2023
01.01.2024-31.12.2024

2400
2400
2400
2400
2400
2400
Ընդամենը՝ 16800

2. Վառելիքի գնման ծախսեր

01.06.2018-31.12.2018
01.01.2019-31.12.2019
01.01.2020-31.12.2020
01.01.2021-31.12.2021
01.01.2022-31.12.2022
01.01.2023-31.12.2023
01.01.2024-31.12.2024

2400
2400
2400
2400
2400
2400
Ընդամենը՝ 16800

3. Գրասենյակային գույքի և սարքավորումների ձեռքբերում

01.06.2018-01.07.2018

3000

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագիրն իրականացվելու է Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի, Սիսիանի խոշորացված համայնքի, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարանի, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սիսիանի անտառտնտեսություն» մասնաճյուղի հետ, «Որսորդների և ձկնորսների միություն» հասարակական կազմակերպության Սիսիանի մասնաճյուղի, այլ տեղական, մարզային և հանրապետական պետական և հասարակական մարմինների հետ համագործակցությամբ։

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

- Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվության ներկայացում լիազոր մարմնին,
- Տեխնիկական հաշվետվություն ԲՀՀ-ին՝ տարին մեկ անգամ,
- Ֆինանսական հաշվետվություն ԲՀՀ-ին՝ տարին երկու անգամ,
- Գործառնական հաշվետվություններ ԲՀՀ-ին՝ ամսական,
- Ծրագրի ավարտից հետո ներքին և արտաքին աուդիտ:

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվա
րչապետ

Ա. ՄԻՐԶՈՅԱՆ