Գլխավոր տեղեկություն
Համար
N 1422-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (21.12.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.12.20/92(1450).1 Հոդ.1277.5
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
07.12.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
17.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 դեկտեմբերի 2018 թվականի N 1422-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ 2018 ԹՎԱԿԱՆԻՆ ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ՝ համաձայն N 1 հավելվածի NN 1 և 2 աղյուսակների:

2. 2018 թվականին տարերային աղետների հետևանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին 2018 թվականին հատկացնել 20,947.0 հազար դրամ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի «Այլ նպաստներ բյուջեից» տնտեսագիտական դասակարգման հոդվածով)։

3. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականին տարերային աղետների հետևանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցման տրամադրման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետին՝

1) սույն որոշման 2-րդ կետով նախատեսված միջոցները տրամադրել 2018 թվականին տարերային աղետների հետևանքով 50-100 % տուժած գյուղատնտեսական հողօգտագործողներին.

2) կնքել պայմանագիր «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության հետ` 2018 թվականի դեկտեմբերի 11-ից մինչև դեկտեմբերի 24-ը մարզպետարանների կողմից տրամադրված՝ տարերային աղետների հետևանքով տուժած հողօգտագործողների ցուցակի հիման վրա մասնակի փոխհատուցման համար նախատեսված գումարների վճարման վերաբերյալ.

3) սույն որոշման 4-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված պայմանագրում նախատեսել դրույթ, որ «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությունը մինչև 2019 թվականի փետրվարի 1-ը Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարան է ներկայացնում տեղեկատվություն՝ հանրապետության հողօգտագործողներին տարերային աղետների հետևանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցված գումարների վճարման վերաբերյալ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

2018 թ. դեկտեմբերի 17

Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2018 թվականի
դեկտեմբերի 7-ի N 1422-Ն որոշման

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2018 թվականի
դեկտեմբերի 7-ի N 1422-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2018 ԹՎԱԿԱՆԻՆ ՏԱՐԵՐԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում տարերային աղետների հետևանքով պատճառված վնասները մեղմելու նպատակով գյուղատնտեսական հողօգտագործողներին մասնակի փոխհատուցման տրամադրման գործընթացի հետ կապված հարաբերությունները:

 

 II. ՄԱՍՆԱԿԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

2. Գյուղատնտեսական հողօգտագործողներին տարերային աղետների հետևանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցումը տրամադրվում է 50-100 % տուժած հողօգտագործողներին:

3. Փոխհատուցման սահմանաչափերը սահմանվում են հետևյալ չափով՝

1) խաղող համար` վնասի 5 %-ի չափով.

2) պտղի և հատապտղի համար` վնասի 5 %-ի չափով.

3) բանջար-բոստանի, կարտոֆիլի, կերային և տեխնիկական մշակաբույսերի համար` վնասի 4 %-ի չափով.

4) հացահատիկի և հատիկաընդեղենի 1 հեկտարի համար` 30000 դրամ:

4. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանը, տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ, կազմում է տարերային աղետների հետևանքով տուժած հողօգտագործողների ցուցակը (նշելով հողօգտագործողի անունը, ազգանունը, հայրանունը, հողատարածքի վայրը, չափը, պատճառված վնասի և փոխհատուցվող գումարի չափը), որից հետո մարզպետարանների կողմից մինչև սույն թվականի դեկտեմբերի 10-ը այն տրամադրվում է «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերությանը` փոխհատուցման վճարումները կատարելու նպատակով:

5. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանը և տեղական ինքնակառավարման մարմինները տարերային աղետների հետևանքով տուժած հողօգտագործողների ցուցակը կազմելիս հաշվարկներում հիմք են ընդունում սույն կարգի 3-րդ կետով նախատեսված սահմանաչափերը:

6. «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության կողմից մինչև 2018 թվականի դեկտեմբերի 24-ը չվճարված գումարները մինչև 2018 թվականի դեկտեմբերի 25-ը ենթակա են հետ վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

7. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանի կողմից մինչև 2019 թվականի փետրվարի 10-ը Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն է ներկայացվում տեղեկատվություն՝ հանրապետության հողօգտագործողներին տարերային աղետների հետևանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցված գումարների վճարման վերաբերյալ:

8. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանը և տեղական ինքնակառավարման մարմիններն ապահովում են փոխհատուցման գումարների տրամադրման կարգի և դրա իրականացման գործընթացների հանրային իրազեկումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան