ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 սեպտեմբերի 2018 թվականի N 1019-Լ
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Սահմանամերձ տարածաշրջանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել սահմանամերձ տարածաշրջանների զարգացման 2019 թվականի ծրագիրը (այսուհետ՝ ծրագիր)` համաձայն հավելվածի:
2. Ծրագիրը սահմանված կարգով «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հոկտեմբերի 1 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 27-ի N 1019-Լ որոշման |
ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ
NN |
Միջոցառման անվանումը |
Հանձնարարականի կատարվելիք աշխատանքների և միջոցառումների համառոտ նկարագիրը |
Կատարման պատասխանատուն |
Ժամկետը |
2019թ. ֆինանսավորման աղբյուրը և պահանջվող գումարը (հազ. դրամ) |
1. |
Պետական աջակցություն սահմանամերձ համայնքներին |
Սահմանամերձ համայքների բնակիչների սոցիալական պայմանների բարելավման նպատակով գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի մասնակի փոխհատուցման և հողի ու անշարժ գույքի ամբողջական փոխհատուցման նպատակով գումարների նախատեսում |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն |
2019 թ. |
2019 թ. |
Ընդամենը |
928,871.2 |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |