ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
17 օգոստոսի 2018 թվականի |
թիվ 146-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆ» ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ» ՓԲԸ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԵՏԻՆ (ԼԻՑԵՆԶԻԱ ԹԻՎ 744) ԹԻՎ 1 ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ժզ» կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մայիսի 15-ի թիվ 138-Ն որոշմամբ հաստատված «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ի 9-րդ կետը, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2018 թվականի օգոստոսի 15-ի թիվ 32 արձանագրություն) և քննարկելով «ՀԱՅԱՍՏԱՆ» ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ» ՓԲԸ-ի 12.07.2018 թ., 26.07.2018 թ., 02.08.2018 թ., 08.08.2018 թ. միջնորդագրերը և կից փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. «ՀԱՅԱՍՏԱՆ» ԱՌԵՎՏՐԻ ԿԵՆՏՐՈՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԵՂԲԱՅՐՆԵՐ» ՓԲԸ փոխանակման կետին տրամադրել թիվ 1 մասնաճյուղի լիցենզիա` ՀՀ, ք. Երևան, Արաբկիր, Հր. Քոչարի փողոց, թիվ 2ա հասցեում գործունեություն իրականացնելու համար:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրը:
Հայաստանի Հանրապետության 2018 թ. օգոստոսի 22 Երևան
կենտրոնական բանկի
նախագահԱ. Ջավադյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|